Ժողովուրդ ջան 2 հարց ունեմ.
1. Menu.am ափի ռեստորանները հիմա աշխատում/մատակարարում ե՞ն
2. Ո՞րտեղից խորհուրդ կտաք համեղ պատրաստած խորոված ձուկ պատվիրել
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
1. Հա, բայց եթե նույն տեղը buy.am ում էլ կա, խորհուրդ կտամ Buy ից պատվիրես, իրանց առաքումը էժան ա, արագ, առաքիչն էլ նավիգատորով նորմալ գալիս ա, ոչ թե ռեստորանից դուրս գալիս ու զանգում, որ տեղը բացատրես ։Դ
2․ Տենց տարբեր տեղերից չեմ պատվերել, որ ասեմ, բայց https://pandokyerevan.com/ -ից պատվիրել եմ, լավն էր, իրանց կայքից էլ կարաս միանգամից պատվիրես, էլի արագ առաքում են ու անվճար ա առաքումը
The cake is a lie.
1. menu.am-ը վաղուց արդեն կլասը գցել ա, անցել ենք buy.am, կամ էլ միանգամից Երևան պանդոկից ենք պատվիրում։
2. https://web.facebook.com/bigshark.am/ - 2 օր առաջ ենք պատվիրել իրանցից (մեր կողքն ա առաջիկ կետը բացվել)։ Շատ լավ գներ են, ընտիր սպասարկում, երեկ էլ մի ծանոթս, որը երկար տարիներ ռեստորանների մենեջեր ա աշխատել, շատ բարձր գնահատեց համ ձկան որակը, կամ պատրաստումը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (14.04.2020)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (14.04.2020)
Մերսիներ շատ:
buy.am-ի մասին տեղյակ չէի: Մի հատ էլ առանձին մերսի դրա համար:
Երևան Պանդոկից ձկնեղեն մենակ <ձկան տեսականի> ու <հայկական ձկան տեսականի> գտա, էն էլ` ոչ քաշն ա նշվում, ոչ` ձևը (ասենք` կարող ա՞ ապխտած կամ եփած ա):
Խորոված իշխան Թումանյանի <Մեր Գյուղը>-ում գտա:
https://www.facebook.com/ourvillage.mergyughe/
Սա լավը կլինի՞:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս կարանտինն օրինակ իմ վրա շատ ավելի դրական ազդեց նիհարելու առումով: Ոչ մի տեղ ստիպված չես գնալ, ինչ-որ մեկի հետ հաց ուտել կամ մի բան խմել… հավաքույթ խնջույք բան չկա: Հրավերներ ու դրանից բխող գայթակղություններ չկան: Ու մարդը սկզբունքայնորեն կարողանում ա պահի ռեժիմը:
ivy (14.04.2020)
Մենք թառափ էինք վերցրել, բայց իշխան էլ ունեին։ Ընդհանրապես ծովամթերքի մասնագիտացված խանութ են։
https://web.facebook.com/bigshark.am...type=3&theater
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (14.04.2020)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (14.04.2020)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (14.04.2020)
Կա՞ մարդ , որ էս ամբողջ ստեղծված իրավիճակի պատճառով էլ կինո չի կարողանում նայե՞լ:
Ոնց որ էլ ակտուալ չլինի ոչինչ: հոգեբանական պատնեշ ա մոտս: Էն ինչ ստեղծվել ա էս կրիզիսից առաջ ՝ ոչ ակտուալ ա ու ոնց որ էլ էս կյանքի մի մասը չլինի:
Չեմ կարողանում ոչինչ նայել՝ մինչև սա չվերջանա:
Էն որ ասում են աշխարհի տարեգիրքը սրանից հետո դիտվելու ա որպես կովիդից առաջ և կովիդից հետո սկզբունքով:
Լրիվ էդ ա մոտս:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ