Աթեիստ (22.04.2020)
Շատ լավ օր է ծնվել Աթեիստը, շնորհավո՛ր, հուսով եմ հաճելի օր անցկացրիք
***
Էսօր Երկրի օրն ա նաև, էն որ մեզ ծնել, մեծացրել, պահել ու պահում է, ու որին բոլորս շատ սիրում ենք, խնամքով ենք վերաբվերում, չենք կեղտոտում (մի քիչ դեմագոգիա ։Ճ)․․․
Հիսուն տարի անցավ Երկրի օրը առաջին անգամ նշելուց․
Si vis pacem, para bellum
Աթեիստ (23.04.2020)
Ես վերջապես Python-ը վերջացրեցի sololearn-ով, ու հիմա կյանքիս մեջ առաջին անգամ օբյեկտներով ծրագիր եմ գրում։
Սոլոն ընտիր կոնցեպտ է էն կուրսերի համար, ինչը որ կա, շատ հղկված չի, բայց ամենակարևորը մարդիկ քոմեթներում օրինակներով, հղումերով իրար օգնում են հասկանալ (համ էլ հայկական ծրագիր է ։Ճ )։
Բայց չեմ ասում, որ պարտադիր ծրագրավորում է պետք սովորել, չնայած սա ամենապահանջված ու ամենալավ վարձատրվող ու ամենահեռանկարային բանն է, հաշվի առնելով, որ ցանկացած կետից ֆրիլանսերները կարողանում են աշխատել, ու հիմա էլ տնից աշխատելը արդեն ընդունված պրակտիկա կլինի նաև դրույքային աշխատողների մոտ։ Ասում եմ՝ տանը լռվելը կարելի է օգտագործել որպես շանս, նոր բաներ սովորելու, կամ կյանքը վերադասավորելու համար։
Ձենս գուցե տաք տեղի է գալիս, բայց ես ձեռի հետ խրոնիկ տագնապային խանգարումներ ունեմ, էսլի չտո․․․ Իսկ եթե չգիտես էլ ոնց արդյունավետ օգտագործես ժամանակը, կպի ակումբի հանդիպմանը, միասին կվատնենք ժամանակդ ։Ճ
Si vis pacem, para bellum
ivy (25.04.2020), Աթեիստ (25.04.2020), Անվերնագիր (25.04.2020), Գաղթական (25.04.2020)
Սրա հետ կապված մի բան հիշեցի։ Վերջերս, երբ Իտալիան արդեն տակն ու վրա էր եղել, ու սաղ Եվրոպան "հետույքով զգում էր", որ մոտ ապագայում ազատության վերջին օրերն է վայելում, փաբում air baltic-ի օդաչուի հետ զրույցի բռնվեցի։ Ասի, որ շատ եմ սիրում National Geographic-ի Air Crash Investigation սերիաները։ Դեմքին բարի քմծիծաղ հայտնվեց։ Հարցրի՝ սու՞տ են ասում։ Պատասխանեց՝ նենց չի որ սուտ են ասում, պարզապես չափազանց պարզեցված է շարքային հեռուստադիտողի համար, իրական կյանքում ոչ ոք օդանավ տենց չի վարում։ Էդտեղ ես հիշեցի վերոհիշյալ ֆանտաստիկ կինոները։ Որ մի ակնոցավոր տղա ասում է "щас я взломаю", նստում է կոմպի մոտ, արագ-արագ տարբեր կլավիշներ սեղմում, ու էկրանին հայտնվում է "Access granted" ոճի հաղորդագրություն։
Ես էս կառավարությունների կողմից լրտեսելու հարցին սենց եմ նայում։ Էս հսկայական ծավալի ինֆորմացիոն հոսքի պարագայում եթե բոլորին նույն կերպ լրտեսում են, է նույն բանն ա, որ ոչ մեկին չեն լրտեսում։ Եթե կոնկետ ինֆո վիզ պետք լինի ինչ-որ մեկի մասին, թքած կունենան օրենքը թույլ տալիս ա, թե չէ, կլրտեսեն։ Եթե կոնկրետ իմ անձը ուրիշներին տենց հետաքրքիր ա, որ կենկրոտ ինձ լրտեսեն, ուրեմն ես դեմք եմ, հալալ ա ինձ։ Եթե ուզում են անձնական կյանքիս մանրամասները լրտեսեն, պռոստը զա կայֆ, տենան թե ես ինչը ոնց եմ անում, պորբլեմ չունեն, կարող ա վայելքից ուշքները անցնիՀիմի իրանք էլ են մարդ, մի բանով պիտի զբաղվեն, թե չէ։
Ես մտածում եմ, որ եթե մարդը օրենքի հետ խնդիրներ չունի, թաքցնելու բան էլ չունի, ու պրոբլեմ էլ չկա, եթե լրտեսեն էլ։ Բայց մյուս կողմից էլ, թե տեխնիկապես մարդկանց ինֆոյի մեջ խցկվելը առանց մարդու իմացության հնարավոր դառնա, էդ կբերի քաոսի, քանի որ էդ նույն ծակերը նույն հաջողությամբ կարող են օգտագործվել հանցագործների կողմից, կամ ուրիշ պետության կառավարության կողմից, կամ էլ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահող դիլետանտ դեգեներատների կողմից։ Հետևաբար սեքյուրիթին լուրջ բան է, անհրաժեշտ, ու նման էշ որոշումների դեմ լավ կլինի ժողովուրդը բողոքի ու չընդունի։
Ու Թիմ Կուկի ասածն էլ էր էն, որ եթե տեխնիկապես backdoor նախատեսեն, ոչ մի երաշխիք չկա, որ էդ հատուկենտ կօգտագործվի մենակ FBI-ի կողմից։ Թիմ Կուկը չի կարող կեղծ ինֆո տալ ու շոու սարքել, որովհետև էդ գործի վրա հազարավոր ինժեներներ են աշխատում, ինքն իր հեղինակությունը վստահ եմ կասկածի տակ չի դնի։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (26.04.2020)
Քանի հատ դեպք հիշեցնեմ, որ Թիմ Քուքը ներողություն է խնդրել apple-ի օգտատերերից?Հենց մենակ անցած տարվա Siri-ի տվյալներ տանելու սկանդալը: Ոնց որ թե լրիվ թեմայի մեջ իրադարձություն էր, բայց դե ջրեցին, անցավ, գնաց:
Իրենց հեղինակություն փողերի քանակով է չափվում` մի քանի միլիոն ծախսում են, մեղայական խոստովանություններ անում ու վերականգնում
Նույնատիպ խնդիրներն ունենք նաև Google-ը, Amazon-ը ու էլի մի շարք խոշոր խաղացողներ:
Նույնիսկ Սնոուդենի սկանդալի մասին արդեն հիշող չկա` մարդս տենց արարածա, կարճ հիշողություն ունի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Աթեիստ (27.04.2020)
Տարբեր բաներ խառնում ենք իրար։ Սիրին, Սնոուդենի ծակված ծրագիրն (PRISM և այլն) ու մնացած հսկողական միջոցները ինտերնետային տրաֆիկի վրա են աշխատում, այսինք անձնական ապարատներից դուրս։ Արշակի նշած հոդվածից ես հասկացա, որ խոսքը գնում է անձնական հեռախոսի մեջ հատուկ ծրագրի միջոցով միկոֆոնով, կամերայով ցանկացած ժամանակ մարդուն հետևելը։ Էդ էլ ա լինող, միայն եթե արտադրողները միջոցներն ապահովեն։ Ես դրա հույսն ունեմ, որ դեռ չկա նման բան, ու չի լինի, որ լինի, էդ ավելի հեշտ կիմացվի, քան տրաֆիկային «վեննա» մտելը:
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (27.04.2020), Varzor (27.04.2020)
Դե հո միշտ լավը չե՞նք լսի մեր մասին ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (29.04.2020)
Ինքնասպասարկման ապարատներից օգտվելիս ամեն անգամ ինչ-որ մի բան վերջում մոռանում եմ պայուսակի մեջ դնել: Ինչքան էլ եղել ա, որ դրամարկղւմ վճարելիս ասենք սիգարետի համար վճարել եմ ու ուզել եմ հեռանալ, վաճառողը՝ բա սիգարետը չե՞ս վերցնում: Հակառակը չգիտեմ խի երբեք չի լինում, ր ինչ-ր բանի համար մոռանամ վճարեմ, բայց վերցնեմ, դրա համր չեմ կարծում, թե ծերունական խնդիր ա մոտս հասունանում, ավելի շուտ անփութություն ա, երբ հարցը ինձ ա վերաբերվում:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ