


Ընդհակառակը, շատ զբաղված եմ, բայց զբաղվածության ընդմիջումներին սոցիալիզացման լայն այլընտրանքները չկան նախկինի, գոնե դուրս եմ գալիս՝ մի հատ փստացնում: Ի՞նչ կա զարմանալու: Ես ինտրովերտ չեմ, բնականաբար ինձ դժվար ա տրվում էս իրավիճակը, ու քանի որ նախկին ծխող եմ, բնականաբար առաջին լուծումը որ մտքովս անցել ա ծխախոտն ա:

Չգիտեմ՝ խի ա իզոլացիան մարդկանց մոտ պարապության հետ պարտադիր ասոցացվում: Իրականում էս ընթացքում ավելի ծանրաբեռնված էր աշխատանքը, քան մինչ այս, որովհետև օնլայն դասավանդման, օնլյան ֆիդբեք տալու և այլնի փորձառություն չունեի, բայց զբաղվածությունը ու շփումը իրար չեն փոխարինում:



Ես համոզված չեմ, որ ինտրովերտ-էքստրավերտը ստեղ կապ ունի։ Եթե ունի էլ, շատ հնարավոր է՝ ինտրովերտներն ավելի շատ են տուժում social distancing-ից։
Օրինակ, հիմա մոդա դարձած օնլայն փաբերը իմ կարծիքով տիպիկ էքստրավերտային երևույթներ են։ Գուցե էքստրավերտների պահանջները օնլայն շփումը ինչ-որ չափով բավարարում է։ Ինտրովերտը շփման լայն շրջանակի կարիք չունի, բայց նեղի հետ ուզում է մոտ գտնվել։ Ու իրեն հիմա այդ հնարավորությունից զրկել են։

Հա, որ խորանում ես, էս կարանտինային պայմաններն իրականում ինտրովերտների համար էլ են ծանր, չնայած առաջին հայացքից թվում ա` պիտի ինտրովերտի դրախտ լինեին կամ առնվազն նույնը, ինչ մինչև էդ էր: Չնայած որոշ դեպքերում կարող են լավ լինել` կախված համ ինտրովերտության աստիճանից, համ մարդու ընդհանուր բնույթից, համ էլ նրանից, թե քանի հոգով են տանը փակված` բազմանդամ ընտանիքով, երկուսով, թե մենակ: Լիքը գործոններ կան: Բայց, ինչքան նկատել եմ, շատ քիչ ինտրովերտներ են հիմա իրենց լավ զգում: Օրինակ, քո ասածի հակառակ վիճակն էլ էն ա, որ շատ ինտրովերտներ հիմա տառապում են նրանից, որ ընդհանրապես մենակ լինել չեն կարողանում.այսինքն` ամբողջ օրը բոլորը տանն են, ոչ մի վայրկյան իրենք մենակ` իրենք իրենց հետ չեն լինում, ու դա լուրջ սթրես ա: Մարդ էլ կա` լրիվ մենակ ա, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ չի կարողանում շփվել, էդ էլ ա սթրես: Մի խոսքով` համարյա ցանկացած դեպքում սթրեսային բան կա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
One_Way_Ticket (01.05.2020), Շինարար (01.05.2020)
Ոչ բոլոր ինտրովերտների համար ա վատ, ես որ վայելում եմ էս վիճակը,սաղ կյանքս կարայի սենց ապրեի, ոչ դուրս եմ գալիս, ոչ մերոնց եմ տեսնում, նորմալ պարապում եմ էս ընթացքում, գործ եմ անում։ Օնլայն միթինգներից էլ ինչքան կարամ խուսափում եմ ։Դ
The cake is a lie.
Հայկօ (01.05.2020)
Քո դեպքում, ոնց հասկանում եմ, կարանտինը արհեստականորեն սահմանափակել է այն, ինչը բնական ճանապարհով սահմանափակել խանգարում էին սոցիալական նորմերը, պարտքի զգացումը, և այլն։ Դա մի քիչ ուրիշ է։ Տենց մի լավ կողմ իմ համար էլ կա։ Ինչ էս իրավիճակը սկսվել է, ոչ ոք գլուխս չի տանում, թե երբ ես ամուսնանալու։

Ասու՞մ էի՝ եկեք Մեկուսացվածի օրագիր բացենք, տեսնենք ում համար ինչն ա լավ, ինչն ա վատ։ Հիմա էլ չեմ բացում, որովհետև էն տպավորությունն ա ինձ մոտ (մեզ մոտ՝ Ավստրալիայում), որ արդեն վերջացավ էս ամենը կամ վերջանում ա․ մեզ մոտ երեկվանից, նահանգի վարչապետի հայտարարությամբ, արդեն կարելի ա կամաց-կամաց այցելել իրար (դեռ երկու մեծ, երկու երեխա), երթևեկությունը աշխուժացել ա՝ համարյա նույնն ա, ինչ առաջ, դրսում վազվզող, սկուտեր-հեծանիվ քշող երեխաների թիվն էլ ա շատացել, իսկ հունիսից բոլորը դպրոցներն արդեն անցնում են նորմալ աշխատանքի, այսինքն՝ ֆիզիկապես ամեն օր դաս կա։ Էս ամենի ֆոնին (կամ սա ա դրա ֆոնին), էստեղ նոր վարակների թիվն ա կտրուկ պակասել․ օրական մի չորս-հինգ հոգի (եթե չեմ սխալվում) ամբողջ մայրցամաքի տարածքով, մահեր էլ կարծեմ էլ չեն գրանցվում։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.05.2020, 03:46:
Նիկոլը ընտանեկան վիդեոյա գցել, որտեղ փոքր աղջկան (կատակով) հարցնում ա, թե ինչ կարծիքի ա «կոմունալ ճգնաժամի մասին»։
Ու սա էլի դարձել ա քննադատության թեմա։
Որտև ո՞վ ա տեսել, որ վարչապետն ունենա նույն իրավունքներն ինչ շարքային քաղաքացին։
Մարդիկ իրանց համար նստել, ինչ որ սահմաններ են գծել, որոնք կարա անցնի ցանկացած քաղաքացի, բայց ոչ վարչապետը կամ այլ հայտնի մարդիկ։
Լրիվ էն Սեյրանի մունաթն ա, թե «ես ու Շմայսը քֆուր տանք հըլը հեչ, բայց դո՞ւ»։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Ճոխ եք ապրում, էլի: Իսկ մենք էսօր Արեգի դպրոցից տեղեկացում ստացանք, որ դպրոցները, որոնք նախատեսված էր բացել մայիսի 15-ից, էս կիսամյակ տենց էլ չեն բացվելու, դասերը մինչև վերջ շարունակվելու են օնլայն...Այսինքն` դեռ մեկուկես ամիս պիտի տառապենք (էստեղ ուսումնական տարին հունիսի կեսին ա ավարտվում): Իսկ ես օրերն էի հաշվում, թե երբ են վերջապես դպրոցները բացվելու
:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
90-ականների խավար տարիներին քույրիկիս հետ մոմի լույսի տակ թուղթ ու գրչով խաղեր էինք խաղում, ու էս վերջին շաբաթներին նույն խաղերը աղջկաս հետ եմ լիքը խաղում՝ մարսկոյ բոյից սկսած, հենգմենով վերջացրած:
Հավեսով խաղում է հետս՝ բոլոր զիզի-բիզի խաղերը մի կողմ թողած։
Չէի կարծում, որ էս կյանքում դեռ հետս թուղթ ու գրչով նավեր խաղացող կլինի, բայց փաստորեն սխալվում էի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ