Քանի որ մարգարե խաղալը մոդա ա, եկա հիշացնեմ, որ տաս օր առաջ մեր սիրելի ակումբցիներից մեկը եկել էս թեմայում հարայ–հուրույ էր անում, թե բա Նիկոլը սուտասան ա․ մինչև վարչապետ դառնալը ասում էր սահմանադրությունը պետք ա փոխել իսկ հիմա էլ կարիք չի տեսնում։ Ու սա որպես ևս մի փաստարկ էր բերում Նիկոլի ինքնասիրահարված դիկտատոր լինելու: Ինչին ի պատասխան ես էլ մեկնաբանեցի, որ․
Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Նիկոլը չի ասում, թե սահմանադրությունը պետք չի փոխել․ ասում ա պետք չի շըփ–թըփ ամեն նոր իշխանություն թափով տարին մեկ սահմանադրություն փոխի իրան հարմարացնի։ Արդեն տենց մի հատ արվել ա ու դա շատ վատ ավանդույթ կարա դառնա։ Հլը թող էս մի սահմանադրությամբ նոր իրավիճակում կառավարեն, փորձի վրա հստակ հասկանան խնդիրները ու նոր սահմանադրություն փոխելու մասին մտածեն։ Մենք դեռ հետհեղափոխական տրանսֆորմացիոն փուլում ենք, երկրի նոր պահանջներին «էփվելու» ժամանակ ա պետք տալ ու հետո արդեն փաթեթով փոփոխություններ մտցվեն։ Հո օրը մեկ մի նոր խնդիր հայտնաբերելով սահմանադրություն չե՞նք փոխելու։
Ինձ թվում ա մի երկու տարուց նոր կարելի ա սահմանադրություն փոխելու հանրաքվե անել։ Երբ այսպես ասած էիֆորիան էլ անցած կլինի, էս սահմանադրության թերություններն էլ ավելի հստակ կլինեն։ Ու վստահ եմ, որ Նիկոլենք հիմիկվանից արդեն փոփոխելու անհրաժեշտ խնդիրները հավաքում են իրանց մեջ։ Ու մենք էլ ստեղ իրար հետ ակտիվ քննարկում ենք։ ՈՒ երբ ժամանակը գա ավելի հստակ պատկեր կունենանք։
Փաստորեն արդեն հայտնի ա, որ Նիկոլենք պատրաստվում էին հանրաքվեի, ու ոնց ջոկում եմ ներկա հայտարարություններից, մոտ մի երկու տարուց նոր սահմանադրությունը պատրաստ կլինի հանրաքվեի դրվելու։ Մի խոսքով՝ ամեն ինչ իմ մարգարեության հունով ա գնում Իսկ իրականում ընդամենը գնում ա նենց, ոնց ես կարծում էի, որ իմաստ կունենար որ գնար։ Իսկ էն նույն մարդամեկը ինձ մեղադրում էր «դեդուկտիվ փաստարկող» լինելու (իսկ գրագետ ձևակերպմամբ՝ confirmation bias–ով փաստարկելու) մեջ։
Ու հիմա ինձ հետաքրքիր ա էդ մեր սիրելի ակումբցին հիմա ո՞նց ա իր «Նիկոլը սահմանադրություն էլ չի ուզում/մտադիր չի փոխի» պնդումը սրբագրրելու, որ իր «Նիկոլը սուտասան դիկտատոր» ա նախնական հիպոթեզը հաստատի