Չէ, եղբայր, մշակույթը բարոյականություն քարոզելով չի ձևավորվում։ Մշակույթը ձևավորվում ա գործողություններ անելով՝ նախադեպեր ստեղծելով ու կրկնելով, նոր մոտեցումներով ապրելով։ Ու էդ մենակ կառավարության անելիքը չի․ ողջ ժողովրդի անելիքն ա բոլոր շերտերում ու ոլորտներում։
Մշակույթ ա ձևավորվում, երբ կաշառք պահանջող պաշտոնյային քաղաքացին չի համաձայնում կաշառք տալ ու գնում ոստիկանություն ա դիմում, ոստիկանը գործ ա հարուցում, երկրի ղեկավարությունը էդ կաշառակեր պաշտոնյայի մեջքին չի կանգնում, երբ մամուլը ու ողջ ֆեյսբուքահայությունը ղալմաղալ ա անում ցանկացած անօրինականություն տեսնելուց, երբ մեր Ակումբի Աթեիստը խախտում անող վարորդի վրա «գործ ա տալիս» ու ֆեյսբուքում հպարտ գրում ա #գործՏվող ու տենց ձևավորում ա «գործ տալու» մշակույթ և այլն։
Հա, անկատար օրենքները պրոբլեմ են, բայց օրենքի անկատարությունը երևի մեր պրոբլեմների մի 10%–ն ա ընդամենը։ 90%-ը օրենքներին բանի տեղ չդնելն ա, որը ոչ միայն օրենքների անկատարությունից ա գալիս։ Դա գալիս ա առաջին հերթին նրանից, որ դարեր շարունակ սեփական պետություն չենք ունեցել, գաղութ լինելով, գաղութատիրոջ օրենքները ոչ թե մեր ժողովրդին պաշտպանել են, այլ օգտագործվել են մարդկանց կեղեքելու ու ճնշելու համար։ Արդյունքում օրենք խախտելը դառել ա մեր համար գոյատևման միջոց, իսկ օրենք խախտողի դեմ պետությանը բողոքողը դառել ա «գործ տվող»։ Օրենք խախտողն էլ «բաշարում ա անում ա», «տուն ա պահում» և այլն։ Այսինքն՝ օրենք խախտելը դառել ա խորը նստած ազգային մշակույթ։ Հիմա արդեն մեր սեփական պետությունը ունենք, որի օրենքները հիմնականում հասարակության օգտին են, բայց իներցիայով դեռ օրենք ենք շրջանցում՝ շարքային տաքսիստից սկսած, երկրի ղեկավարով վերջացրած։ Էն որ շատերը հոգու խորքում չէին էլ մեղադրում իրանց հաշվին օրենք շրջանցող երկրի ղեկավարին։ Մտածում էին․ «բաշարում ա անում ա, ես որ կարանայի, ես էլ կանեի»։ Զուտ մանթո էին, որ իրանք չեն վերևում ու դրանից էին բողոքում։
Ու էս առումով, ես շատ ուրախ եմ, որ Նիկոլը ամեն ինչ քթիմազության աստիճանի օրենքի տառին համապատասխան ա անում ու էդպիսով նոր մշակույթ ա ձևավորում։ Համակարգային փոփոխությունը առաջին հերթին էս ա։
Ասում ես ի՞նչ երաշխիք կա, որ եթե Նիկոլը վաղը չլինի, նույն բառդակը չի լինելու։ Ոչ մի երաշխիք չկա ու ոչ մի օրենք առանց մշակույթի չի կարա երաշխավորի։ Ժողովուրդը շարունակաբար ու հետևողականորեն պիտի թույլ չտա անօրինական ընտրություններ, թույլ չտա կաշառակեր ղեկավար։ Մի անգամ էլի ասել եմ․ Շվեդիայում ընտրությունների մեխանիզմը նենց ա, որ հայկական ընտրակաշառք վերցնելու ու տալու սովորությունը եթե էնտեղ լիներ, ընտիր կառուսելներ կարելի էր կազմակերպել, ԲՀԿ բացարձակ մեծամասնություն կլիներ։ Բայց տենց չի լինում, զուտ որովհետև ընտրակաշառք վերցնելը շվեդ ժողովրդի կուլտուրայի մեջ ընդհանրապես չի տեղավորվում։ Մեկը տենց բան փորձի անի, մեծ բոլոլա կլինի, ոչ ոք չի հանդուրժի։
Ինչ վերաբերվում ա մանր–մանրին, իրականում հեչ էլ մանր–մանր չի։ Թավշյա հեղափոխությանը արժանի տեմպով, թավշյա ձևերով, բայց էական փոփոխություններ են լինում ինչպես մշակույթի, էնպես էլ օրենքների ու մնացածի հարցում։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք զարգացման ու առողջացման սենց արագ տեմպ չենք ունեցել։ Հա, կարելի ա ավելի արագ ուզել։ Ոնց որ ասում ա․ хотеть не вредно, вредно не хотеть։
Բայց մենակ նստել մունաթ գալով չի։ Փոփոխությունները մենակ կառավարության անելիքը չեն, ողջ ժողովուրդը պիտի փոխվի, նոր ձևով ապրի ու մշակույթ ձևավորի։ Օրենքներ ու համակարգերն էլ մենակ իշխանությունների ստեղծելիքը չի։ Պիտի հասարակական պահանջ լինի։ Ու էդ պահանջը պետք ա հնարավորինս կոնկրետ լինի։ Ինչ ենք ուզում ու ոնց ենք պատկերացնում էդ փոփոխությունների մեխանիզմը։ Դրա համար խելքը գլխին ընդդիմություն ու ընդհանրապես հասարակություն ա պետք։ Ոչ թե օդի մեջ անկապ գոռգոռանք․ «ու՜ր են համակարգերը, ու՜ր են հայեցակարգերը»։
Հ․ Գ․
Տես, մունաթ ես գալիս թե օրենքներ չեն ընդունվում, Տրիբունը բերում ցույց ա տալիս, որ էն ա լավ էլ ընդունվում են, ԱԺ–ի նստաշրջանի օրակարգը շատ հագեցած ա, պատասխան մունաթ ես գալիս, թե բա ի՞նչ օգուտ, էն ա Սերժի ժամանակ էլ էին օրենքներ ընդունվում։ Հա ճիշտ ա, էն ա ինքդ էլ ես համաձայնվում, որ մեր գլխավոր պրոբլեմը օրենքները չէին։
Էջանիշներ