User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես քեզ ու Ծլնգին ի նկատի ունեի
    Որակյալ ընդդիմություն, չէ մի չէ՝ վինծիլյատըր․․․ մենք շատ-շատ բազկաթոռային քննադատ ենք, էն էլ հեռավոր մոտարկմամբ, թե չէ ընդդիմություն լինելու համար պիտի գաղափարներ լինեն, որոնց ընդհանրությանը ընդդիմանաս, իսկ մեր ասածները մեծապես էն ա, որ գաղափարներ չկան՝ ոշ-մի-կողմում, ինչը մոտավորապես նույնն ա, ինչ վախտվա «էրգիրը էրգիր չի» սեմշկի շուրջ բազառը, որ ասում ես, ու նարդու զառն ես գլորում․․․ հիմա մեր սեմուշկա-նարդին էլ ակումբն ա, բայց դրանից ոչ մեկս էլ ընդդիմություն չենք դառնում, ինչքան էլ զառներս որակյալ չլինի։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկեր, ոչ իմ ձեռի տակ կա վստահելի վերլուծություն, ոչ էլ քո, ոչ էլ երևի որևէ մեկի, թե վերջին տարիներին ՀՀ-ում դրսից արված ներդրումների որ մասն ա եղել մեծերից, ինչքանը փոքրերից, ու որը ինչքան օգուտ ա տվել տնտեսությանը։
    Տրիբուն ջան, հատո՞ւկ ես անում․․․ ախր գիտես էլ, որ ասածս հեչ սրա մասին չէր, այլ՝ ներդրողների կապելու որակի։ Թե դրանցից որ մեկն ա ավելի շատ օգուտ տալիս լրիվ հինգերորդական էր իմ ասածի մեջ, որը ավելի շատ նրա մասին էր, որ մեծերին կպցնել չգիտեն, փոքրերի մասով էլ թվերը չեն բռնում, թեկուզ Նիկոլը օրումեջ անձնական ինքնաթիռով Ամերիկա-Եվրոպա-Ավստրալիաներով ֆռֆռա։

    Բայց մի բան կարամ ասեմ, էտ մեծ ներդրողների հետ «հարաբերությունների կուլտիվացիայի» արդյունք ա նաև Ամուլսարի ներդրումը, որի ձեռ քաքն ենք ընկել, երկաթգիծը, որի ձեռը քաքն ենք ընկել, քիչ էր մնում նաև ԲԷՑ-ը, որ վերջնական քաքն ընկնեինք, Սանիթեքը ․․․ և այլն։ Էն որ Սամվել Կարապետյանին հարաբերությունների կուլտիվացիայով համոզում են որ բաշխիչ էլեկտրոցանցերն առնի, ու անունը դնեն ներդրում, բայց իրականում ոչ մի միլիմետր ֆիզիկական ակտիվ չձևավորվի էտ ներդրման արդյունքում, պռոստը առկա ակտիվները ռուսական իտեռայից անցնի Տաշիրին, դե Տաշիրն էլ դարավոր էներգետիկ կառավարման փորձ ունի, Լիդիանի պես ․․․․․ կարան էտ ներդրումները վերցնեն ու խոոոորը մտցնեն ուր ուզում են։ Այ սրանք են որ սրա նրա ետ հարաբերություններով սպիսատային ներդրումներ են անում, քանի որ կորցնելու բան չունեն։

    Իսկ մանր ու միջին բիզնեսը տաս անգամ չափում, նոր մի բան անում ա, քանի որ եթե չստացվեց, սաղ կորցնելու են։

    Ասածս ինչ ա, երկիրը իրա սաղ համակարգերով ներդրումների համար պիտի գրավիչ լինի, երկրի նկատմամբ պիտի վստահություն լինի, ու ես @Վիշապ ի հետ լրիվ համաձայն եմ, որ հարկային արտոնությունները մի շատ փոքր գործոն են ընդամենը, էն էլ ոչ որոշիչ։ Բայց, էտ ամեն ինչը երկար գործընթաց ա, ու ես համոզված եմ, որ էտ ուղղությամ քայերը շատ ճիշտ են արվում։ Մի քիչ դանդաղ, մեկ ու մեջ էլ անհասկանալի, բայց ուղղությունը ճիշտ ա։

    Ու էս ասածներիս ապացույցը, Աթեիստի էսօրվա դրած ինֆոն էր, որը ճիշը ինֆոյա, ու որը մեր մեջ ասած դեռ պաշտոնական չի հայտարարվում, երևի վաղը կհայտարարվի, ու Աթեիստի ընկերը մի քիչ վռազել ա սաղին հայտնելու չնայած, տո շատ էլ լավ ա արել։ Էս ինֆոն Հայաստանի համար մի հատ գժական ինֆոյա, ու շատ լավ խոսում ա կառավարության ու կոնկրետ հենց վարչապետի նկատմամբ ահռելի ներդրումային վստահելիության մասին ու շատ լուրջ շրջանակներից, ոչ թե Ռուսաստանում վռազ հարստացած ու իրանց շատ մեծ քաքի տեղ դրած գեղցիներից։
    Ու նորից, խի ես ասեցի՞ որ բոլոր խոշոր ներդրողների բոլոր տեսակի կուլտիվացիաները գերազա՞նց բան ա։ Ամեն ինչն էլ կարաս լավ էլ անես, վատ էլ, ոնցոր դու ես ասում, որ Սերժն էլ կարա խելոք միտք ասած լինել, Նիկոլն էր, բայց տարբերությունը մանրուքների մեջ ա։ Ու իմ ասածն էն էր, որ հլը որ չի երևում, թե խոշորներին որսալ ու ջրից ցամաք քաշել գիտեն, իսկ միջին ու փոքրին սփյուռքից բերելը մի քիչ չափից դուրս անուրջային ա էս պահին։ Բայց լավ են անում որ փորձում են, բալքիմ փորձի հետ միասին որակն էլ կզարգանա․․․

    Իսկ էդ ցածր դրույքով եվրոբոնդերի լուրը չափից շատ ուռճացված ա, ըստ իս։ Նախ Աթեիստի բերած ստատուսը նենց տպավորություն ա թողում, մթոմ հայերս նենց շուստրի ենք, Հարավային Աֆրիկայից ցենտր ձևի ենք կարում մեր բոնդերը տեղադրել, չնայած որ ռեյտինգներս նույնն ա։ Բայց դե ինքդ էլ գիտես, որ սա դիլետանտություն ա, նախ Մուդիսը միակ ռեյտինգային կազմակերպությունը չի, ու երկարաժամկետ բոնդերի համար ոչ միայն ինքը ռեյտինգն ա կարևոր, այլ նաև outlook-ն էլ, իսկ ՀԱՀ-ի սուվերեն կրեդիտային outlook-ը Fitch-ն ու S&P-ն իջացրել են, ու բոլորն էլ սպասում են, որ Մուդիսն էլ հոկտեմբերին ա գցելու։ Ու Հայաստանի պարագայում Մուդիսի ռեյտինգի բարձրացումը լրիվ սպասելի էր․ նախ նախորդ ռեյտինգը դրական outlook-ով էր, ու շատ բան պետք չէր մի չրթիկ բարձրացման համար՝ ստաբիլ outlook-ով, ու ստվերի դեմ պայքարը ցույց տվեց, որ տնտեսությունը շատ ավելի դիվերսիֆիկացված էր, քան որևէ մեկը կարծում էր, ու հարկային compliance մենակ երևի հերիք կլիներ ռեյտինգի բարձրացման համար։ Բայց դե հա, ոչ մեկս էլ չի մերժում, որ տենդենցը Հայաստանում դրական ա՝ թե տնտեսական, թե որևէ այլ։ Վիշապի ու իմ ասածները (չնայած որ իրարից տարբերվում էլ են) ավելի շատ lost/unrealized opportunity-ի մասին են, ոչ թե մերկ քննադատություն են, որ ամեն ինչ վատ ա, ամեն ինչ ձորն ա գլորվում։ Տոկոսադրույքի մոմենտով էլ նենց են շուխուռը գցել, մթոմ ձրի փող են ստացել։ Էհ հա, բարձր ռեյտինգի ու դրական տենդենցի հետ ցածր տոկոսներ էլ են սպասվում։ Բայց կոնկրետ տոկոսի ցածր լինելը ոչ միայն քո ռեյտինգից ա կախված, այլ նաև բոնդերի շուկայի վիճակից։ Ու եվրոպաներում փողը հիմա աննախադեպ էժան ա (ինչը համ դրական ա, համ էլ որոշ չափով՝ մտահոգիչ), նենց որ ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ Հայաստանը իր պատմության մեջ ամենացածր տոկոսադրույքով ա բոնդերը տեղադրել, քանի որ հիմա աշխարհում ամենացածր տոկոսներն են, ու ասենք գերմանական բացասական տոկոսների համեմատ Հայաստնի 4.2%-ը դիվերսիֆիկացիա փնտրող ինստիտուցիոնալ ներդրողի համար հիմա ցիֆռ ա։ Կոպիտ ասած․ ուրախ եմ, որ տարեկան մի 10մլն-ի չափով տնտեսելու ենք, ու նաև ուրախ եմ, որ ԿԲ-ում կադրերի որակը կայուն բարձր ա (ըստ իս Հայաստանի քիչ ինստիտուտներից ա, որ գերազանց ա աշխատում ), որ վարկերը վերաֆինանսավորելու ճիշտ մոմենտը բաց չեն թողել։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.09.2019, 13:09:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •