Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ու որո՞նք ենք այդ սկզբունքներն ու տրամաբանությունները, կհուշե՞ս։
Սիրով՝ կոնկրետ էս հարցի համատեքստում: Պետք է վերացվի գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, երբ ամեն նոր իշխանություն Սահմանադրություն է գրում իր մարմնին համապատասխան: Ու եթե նույնիսկ բացարձակ վստահություն ունենք գործող իշխանության նկատմամբ, եթե Սահմանադրություն գրողները լինեն ոչ թե տարբեր շերտերից ընտրված մասնագետներ, այլ միայն իրենց կուսակիցները, անհնար է, որ չլինեն կասկածներ, որ հերթական անգամ գործ ունենք մարմնին համապատասխան գրված Սահմանադրության, այլ ոչ թե երկրին համապատասխանի հետ:

Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար (իսկ դա անհրաժեշտ է, որտև Սահմանադրության նկատմամբ հավատի սերմանումը քաղաքական կարևորագույն բաղադրիչ է հասարակության ու երկրի զարգացման համար), պետք է հնարավորինս լայնաշերտ մարմին լինի նոր Սահմանադրություն գրողը:

Իմ համոզմամբ՝ ապակուսակցական, բայց ոչ ապաքաղաքական, որովհետև Սահմանադրությունը ամենաքաղաքական փաստաթուղթն է, որը մատնանշում է երկրի զարգացման ուղղությունը, գոյության ձևը: