«Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպե՞ս ես եմ ավերել։ Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերը այդ պատերազմում երկրորդական դեր է խաղացել, եւ նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, եւ իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ, 1918 թվականին ռազմաճակատի շատ կարեւոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը:Ասում են, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Շատ Խորհրդային գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»,- ասել է նա:
Տեղադրեց![]()
Ընդհանրապես, արտաքին ելույթներում մեր ղեկավարները մինչ այս անընդունելի քիչ էին խոսում պատմական փաստերի մասին և լավ է, որ Նիկոլն ուղղում է այդ սխալը: Պատմությունը պետք չէ գերագնահատել, սակայն... պետք չէ նաև թերագնահատել, ինչը ցավոք նկատվում էր մեր մոտ:
Էջանիշներ