Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ասեմ, որ ես որևէ հարց էլ չեմ տվել` ինձ մոտ էդ թեմայով հարց չի առաջանում:
Եթե հարց ես դիտարկում, ապա պատասխանն արդեն տվել եմ` վերջին նախադասությունը: Միգուցե քեզ ավելի հարազատ և համոզիչ են ժամանակակից տեխնոլոգիաները

Փիլիսոփայության դասերից չեմ թռել, մենք համ էլ քաղաքագիտություն ենք անցել
Արիստոտելյան դասական սահմանումը ամբողջապես թեման չէր փակում:
Ու ասեմ քեզ, որ մարդկությունը և տեխնոլոգիաները զարգանալու հետաքրքիր հատկություն ունեն, ուստի քաղաքագիտությունը նույնպես զարգացել է
Ներկայումս դասակարգում են տարբեր հեղափոխություններ, որոնք չեն տեղավորվում Արիստոտելյան սահմանման մեջ:

Բայց մենք, չգիտես ինչու անտեղի կրկնօրինակել ենք "թավշյա" բառը, բայց կատարվածը հետևանքներով հեչ նման չէր Չեխոսլովակիայում կատարված Թավշյա հեղափոխությանը:
Ես պարոն վարչապետին նկատի ունեի, որ «Ժուռնալիստիկա» ֆակուլտետում ակնհայտորեն պիտի որ անցած լիներ։ Բայց կարելի է ունենալ նաև սեփական «ճշմարտությունները» ու օգտվել ժողովդրի քյալությունից։
Իզուր չեն ասում, որ իշխանությունից մարդ կարա ծակերը կորցնի։