Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, եթե անկեղծ ասենք, ապա մենք չենք էլ պատկերացնում, թե հեղափոխությունն ինչ է, քանի որ վերջին 700 տարում դրանից չենք արել (դրանից առաջ էլ չենք իմացել, թե էդ ինչա ): Անցած դարի բոլշևիկների գալը նույնպես իրականում հեղափոխություն չէր` Կարմիր 11-րդ բանակը օկուպացրեց պատերազմի մեջ գտնվող և արյունաքամ եղած Հայաստանը: Ու դրա հետևանքները մինչը հիմա քաշում ենք:

Հենց մեր նման արած "հեղափոխությունների" համար անցած դարի վերջին քառորդում ստեղծեցին նոր տերմիններ` թավշյա, գունավոր, փոռիկներով ...
Վարզոր ջան, նման հարցի պատասխանն իմանալու համար ընդհամենը «Փիլիսոփայություն» առարկայից պետք չէր թռնել (գոնե Արիստոտելեսի «պոլիտիկա» մասից), բայց եթե տենց ա ստացվել, ապա կարելի է օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից: