Խավարամտությունն ու տգիտությունը բանական մարդու առաջանալուց ի վեր հաղթահարվել են հետաքրքրասիրությունից դրդված ուսումնասիրություններով, հետազոտություններով, դիտարկումներով և վերջիններիս արդյուքները ենթարկելով տրամաբանական վերլուծության (սրանք բոլորը Աստծու շնորհն են բանական մարդուն)։ Ներկա ժամանակներում, այ էս սաղ կարելի է անել առանց շատ ջանքերի, առանց ճանապարհորդելու ու փորձությունների մեջ ընկնելու, դիվանին նստած, կարելի է սոված փորին, ընդհամենը պոռնոներ նայելու կամ ֆեյսբուքում սրա-նրա զառանցանքը կարդալու տեղը կարելի է Homosexuality նայել վիկիպեդիայում, կամ գուգլին հարցնել խի կան գեյեր, կամ ինչ խռեն ա էդ ստամբուլյան կոնվենցիան
Սա այն կրթված, առաջատար մասնագետների կողմից դասավանդված անձանց համար, որոնք ունեն համակարգիչ և ինտերնետ, և որոնք մեկումեջ հեռուստացույցով քննարկում են ունենում ու հետևաբար ինֆորմացիան կարող են ադեկվատորեն հասցնել այն հանդիսատեսին, որը ինքնուրույն հետազոտելու ու վերլուծելու մեծ ունակություններ չունի, այսինքն ինչ ասում են՝ հալած կարագի տեղ ընդունում է։
Ընդհանուր առմամբ, էն չարքաշ մեծամասնությունը, որոնք համակարգիչ ու ինտերնետ չունեն, ապա նրանց՝ տխմար սերիալների, կամ տխմար գալստուկավորների անիմաստ բարբաջանքի փոխարեն կարելի հրամցնել մի քիչ ավելի օգտակար ինֆորմացիա։ Օրինակ ասենք աշխատավայրում էլ կպցնել պարզագույնս շարադրված հուշաթերթիկներ, պարզագույն կարգի, վարքուբարքի ու օրենքների մասին։
Ընդհանրապես ինֆորմացիան տեղ հասցնելու ու զանգվածներին լուսավորելու համար ներկայումս գոյություն ունեն լիքը, (ես ասեմ լիքը, դու հասկացի՝ մի վախտ, տոննաներով) լավ մշակված, ծամծմված, փորձարկված, էֆեկտիվորեն գործող մեթոդներ, մեթոդաբանություններ, հնարքներ, տեխնիկա, ալգորիթմներ, մեխանիզմներ և վերջապես Իլոն Մասկը այդ ամենը հեշտացնելու համար շուտով կաբել կմիացնի ձեր ուղեղին ։
Էջանիշներ