Ընդհանուր ինչ գրել ես՝ ճիշտ ես գրել
Բայց․
Փաստացի ստացվում է, որ նույն առաջարկը տարբեր սեռերի կողմից կատարվելու դեպքում դրդապատճառները պայմանավորված են թե գիտակցական և թե ֆիզիոլոգական-բնազդային գործոններով։ Փաստացի դրանք տարբեր են կնոջ և տղամարդու մոտ։ Փաստացի նաև առաջարկին արձագանքելու հետանքներն են տարբեր, այդ թվում՝ հասարակական հետևանքները։
Ինձ ուղղակի հետաքրքիր է, երբ ինչ-որ մեկը խոսում է կնոջ և տղամարդու լիարժեք իրավական և հասարակական հավասարության մասին հաշվի առնու՞մ է նշված բնական և հասարակական տարբերությունները։ Եթե հասարակական արձագանքը բերենք միատեսակ մակարդակի վրա, ապա պիտի ապահովենք, որ հետևանքները նույնպես լինեն նույնը՝ անկախ սեռից։ Ու ստեղ ամենաբարդն է․ տարբեր դրդապատճառները բերել նույն հետևանքին։
Բերաձս ընդամենը մի փոքրիկ դրվագ-օրինակ էր։ Պատկերացնու՞մ են, թե քանի քանի նման փոքրի դրվագներ կան։
Պարզից էլ պարզ է․ աշխարհի օրենքներն ու կանոնները "ստեղծողները" տղամարդիկ են, քանզի ներկայիս քաղաքակրթությունը դեռևս գտնվում է ագրեսիայի գերակայության ժամանակներում՝ մարդիկ պատերազմում են։ Ու դղամարդիկ "մենաշնորհել" են պատերազմելու իրավունքը, հետևաբար նաև կառավարման, հասարակական ու կրոնական ինստիտուտների ձևավորումը։
Տեխնոլոգիական զարգացումը գնալով էլ ավելի է նվազեցնում ֆիզիկական ուժի նշանակությունը, հետևաբար կանանց դերակատարությանն ու կշռի բարձրացմանը հիմնականում խանգարում է հենց ռազմական ագրեսիան։
Պատահական չէ, որ կանանց դերը և նշանակությունն ավելի բարձր է և հասարակական իրավունքներն ավելի հավասար են այն երկրներում, որտեղ․
1․ ռազմական ագրեսիան համարյա բացակայում է
2․ կրոնի ազդեցությունը չնչին է
3․ սեռական կապը (բավարարվելու հնարավորությունը) մատչելի է
4․ բարեկեցության մակարդակը համեմատական բարձր է
5․ միջին կրթական ցենզը բարձր է։
Միգուցե էլի գործոններ կան, բայց նշել եմ ըստ իս կարևորները։
Հիմա նայենք ՀՀ իրավիճակը․
1․ Պատերազմական վիճակ։
2․ Երկարատև կրոնական (քրիստոնեության և իսլամի) ազդեցության հետևանքով ձևավորված կարծրատիպեր, սովորույթներ և հասարակական կարիծք
3․ սեռական անբավարավածության բարձր մակարդակ
4․ բարեկեցության համեմատաբար ցածր մակարդակ
5․ գնալով նվազող կրթական ցենզ
Այս գործոնների համակարգված բարելավումը բերելու է սեռական խտրականության նվազեցմանը։ Այսինքն ներկայումս սեռերի հավասարությունը նպատակ չէ, այլ տրամաբանական հետևանք։
Էջանիշներ