Նոր մտածում էի Նաիրուհու գրած տեստեստերոնի վերաբերյալ չափորոշիչների առիթով, ու հիմա մտածում եմ․ իսկ ո՞րն ա իմաստը ընդհանրապես գենդերային բաժանումներ անել սպորտում։ Գուցե ճիշտը ուղղակի հենց տեստեստերոնի, քաշի, ընդհանուր մկանային զանգվածի և այլն հիման վրա կատեգորիաներ սահմանել ու նույն կատեգորիային պատկանող մարդիկ, անկախ սեռից, իրար դեմ մրցեին։ Էդ դեպքում սպորտը կդառնար ոչ թե քաշի կամ մկանների, տեստեստերոնի քանակի, այլ զուտ սպորտային հմտության (skill), այսինքն՝ մտքի մրցույթ։ Ի վերջո էդ չի՞ սպորտի հիմնական իմաստը։
Դե հիմա էլ տենց քաշային կատեգորիաներ կան տարբեր սպորտերում, բայց կարելի ա գաղափարը զարգացնել, հը՞։
Թե՞ ինչ–որ հանգամանք բաց եմ թողում։ Ես ընդհանրապես սպորտով շատ չեմ հետաքրքրվում, նենց որ չի բացառվում, ինչ–որ բան չգիտեմ ու բլթցնում եմ։ Ներողամիտ եղեք, եթե տենց ա
Հ․ Գ․
Ենթադրում եմ, որ ասածս առաջին հերթին կիրառելի ա անհատական սպորտաձևերում․ լող, հեծանիվ, վազք, ծանրամարտ և այլն։ Ասենք ֆուտբոլում մի քիչ ավելի պրոբլեմատիկ կլինի երևի։
Էջանիշներ