Ես համաձայն եմ քո հետ ու դրա համար համբերատար սպասում եմ։ Չգիտեմ՝ ինչի արձագանքը նենց ստացվեց, որ ես բողոքում եմ կամ մակերեսային եմ դատում, բայց ես չեմ էլ ուզում, որ ամենին վարդագույն ակնոցներով նայենք ու էլի կրկնում եմ՝ տնտեսական ու սոցիալական առումով մենք դեռ էական փոփոխություններ չունենք։ Գուցե քայլեր արվում են, որոնց մեծ մասը համակարգային է, մյուս մասը ցայտնոտային որոշումների արդյունք, բայց փաստը արձանագրենք դեռ բոլորս լարված հետևում ենք՝ երբ է այս քաոսը ինչ-որ ուղղություն ստանալու կամ մի կետում պայթելու։ Համայնքներում էսօր օպտիմալացման արդյունքում լիքը մարդ գործազուրկ է մնալու ու Վիշապը նշել էր որակավորում և այլն, բայց 40 տարեկան մարդուն, ով աշխատել է ասենք գյուղի դպրոցում կամ ասենք որևէ համայնքապետարանում՝ ասել գնա զրոյից ծրագրավորում սովորի, լուրջ չի ու էսօր այդ մասով էլ կունենանք գործազուրկների բանակի համալրում։
Աշխարհում 4--րդ արդյունաբերական հեղաշրջումն ա, մենք դեռ հպարտանում ենք, որ նիկոլը մեզ լիսկայից ազատեց ու ուրախանում, որ մի փոքր քայլ առաջ գնացինք, ազգովի էլ նստում սաղ ֆեյսբուքում մի հատ բարեփոխում ենք քննարկում։ ՍՅունիքում մի գյուղ կա, ավելի շուտ մի քանի գյուղ իրար կողքի ու էդտեղ ջուր չկա, պատկերացնու՞մ ես։ Ընկերներիցս մեկը ընկել ա դռնեդուռ, հաշվարկներ ա րալե, մարզպետարան ֆլան ֆստան ու տարիներով էդ հարցը չի կարգավորվում, ասում ենք գյուղատնտեսություն զարգացնենք։ Ես չեմ ասում կառավարությունը հրաշագործ է, հատկապես նախկին զիբիլներից հետո, բայց ժամանակն ա քաոսին ուղղություն տալ ու դադարել հների հետ համեմատվել ու աչքներս կոխել, թե բա էն վախտ սենց նենց։ Հասկացանք, տեսանք, լսեցինք, հիմա ասեք՝ ուր ենք գնում ազգովի։

Էջանիշներ