Էն ինկվիզիցիայի խեղճ զոհերն էլ են չէ հասարակության <<պահանջով>> ծնվել, աշխատել ու վառվել![]()
Կառավարել ուզողը հիմա էլ ա հանգիստ կառավարում։ Դրա համար փոփոխություն իրանք դժվար ուզեն։ Գլոբալիզացիան էլ լավ քայլ ա էն առումով, որ ես չեմ ուզում Պողոսը Պետրոսին ատի/սպանի տվյալ մարդու ազգային պատկանելիությունից ելնելով։ 6 մլն հրեա մորթելուց էլ են էտ արել իրանց հայրենիքի, ինչ-որ վեհ գաղափարների համար։ Եթե մեկը մտածեր, որ հրեան իրա նման մարդ ա, հաստատ չէր սպանի։ Աշխարհում ամեն օր կրկնվող օրինակներն էլ էլ չբերեմ։ Իսկ այ թե ոնց պետք ա մարդկությանը բերել էտ ուղի կամ գլոբալիզացիան կոնկրետ ոնց պետք ա լինի, դժվար հարց ա։
Հա, մեկ էլ, որ ասում ես, թե մինչև "հայրենիք" էլի իրար սպանում են։ Սպանել են ուրիշ ցեղերի սննդի, տեղի, կանանց, տարածքի, մի խոսքով, ինչ-որ տնտեսական շահի համար։ Հիմա, որ անունը դնում են "հայրենիք" ու սկսում են պատերազմ, նույն բանի համար չի՞։
StrangeLittleGirl (08.04.2019)
Մեծ մասը ժամանակին (ոմանք նաև հիմա) Երկրի կլորությանն էլ չէին հավատում։
Հետաքրքիր կլիներ, եթե «տուն» գաղափարի կեղծ կամ ոչ կեղծ լինելու վերաբերյալ հարցում անցկացվեր պրոլետարիատի ու, ասենք, միջին խավի վերին շերտի ներկայացուցիչների շրջանում՝ հնարավորինս մեծ ընտրանք վերցնելով ու հնարավորինս շատ երկրներ ընդգրկելով։ Պատրաստ եմ քիթս կամ ցանկացած օրգանս կտրել, եթե հարցման արդյունքները իդենտիկ լինեն։

Նեոն իրա համար թռնում էր,մեկ էլ Սուպերմենը բռնեց-էս ինչ կապ ունի գրածիդ հետ,էնքան կապ ունի ինչքան քո գրածը իմ գրածի հետ :Դ ու հետո ինկվիզիցիայի ժամանակ հասարակություն չկար :Ճ
Թոմ ջան,երբեք չէի մտածի,որ նման բան ես երբևէ կգրեմ,բայց գիրք կարդա,գեղարվեստական չէ :Ճ Բյուրին էլ խորհուրդ կտայի,ուղղակի էս տականք հասարակությունը նենց բաներա պարտադրել,որ հայաստանի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին հարիր չի եվրոպաներում դոցենտ մարդուն աասի. Գնա գիրք կարդա![]()
Յոհաննես (08.04.2019)
LisBeth (08.04.2019)
Skeptic (08.04.2019)

Քարանձավում ապրելը մե հրաշք բան ա։ Հենց ձևը գտնես 7 միլիարդ մարդու քարանձավներում տեղավորելու, ձեն կտաս, առաջինը ես կտեղափոխվեմ։
Ասում եմ էլի ․․ էտ ձեր մոդելները առանց տուն, քարանձավում, երեք տուն ու ոչ մեկն էլ տուն չի, երեք սառնարան՝ ոչ մեկն իմը չի ․․․ աշխատում ա էնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բացի ձեր նման մի քանի հոգուց ստիպված ապրում են հասարակության թելադրած կարգերով։

Ուղղակի եթե մարդիկ քարանձավում ապրեին, յոթ միլիարդ չէր լինի։
Իսկ էս «մեր նմանի» մասին որ էսքան խոսում ես, հենց հասարակության թելադրած կարգի պատճառով ա, ոչ թե որտև մեզ սենց կայֆ ա. հասարակությունն էսօր թելադրում ա, որ պիտի աշխատանք ունենաս, պիտի լավ աշխատանք ունենաս, էս էլ էդ աշխատանքի գինն ա, որ վճարում ես։ Եթե քեզ թվում ա, թե ես անասելի կայֆ եմ ստանում երկու տուն ունենալուց, չարաչար սխալվում ես։ Բայց եթե ինձ մնար, ես ոչ թե մի, այլ զրո տունը կընտրեի։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.04.2019, 23:25:

Յոհան, երբ դու իմ չափ գիրք կկարդաս, էն ժամանակ կգաս, կասես՝ գնա, գիրք կարդա։ Իսկ էս բոլոր կեղծ արժեքների մասին եզրահանգումներին էկել եմ հենց լիքը գիրք կարդալու շնորհիվ։ Թե չէ լավ չէ՞ր լինի, էշ կերած֊էշ մեծացած, իմ կյանքի հաջորդ նպատակը լիներ տուն առնել ու էրեխա ունենալը, որ ուր էլ գնամ, պտտվեմ, գամ իմ սիրելի տունը իմ հայրենի հողում, վերևից նայեի տուն ու հայրենիք չունեցողներին ու ասեի՝ էս ա կյանքը։ Ո՛չ կմտածեի, թե մեր մոլորակին շատ չի մնացել, ո՛չ կմտածեի տարբեր պետություններում հաստատվող ու թշնամական վերաբերմունքի արժանացող փախստականների մասին, ո՛չ հարցեր կտայի, թե ինչու ա թշնամական վերաբերմունքը։ Սիրուն իմ միջին խավի բնակարանում ընտանիքիս հետ կապրեի անդարդ, ու ինչ֊որ երրորդ կուրսեցի Յոհան չէր գա, ասի՝ գիրք կարդա, որտև հասարակության սաղ պահանջները մինչև վերջին բառը սիրուն կատարած կլինեի։

Սկեպտ ջան, կարաս տրամաբանելով դուրս բերես հարցիդ պատասխանը։ Արի սենց նայենք. քաղաքականորեն ովքե՞ր են տուն որպես անշարժ գույք ունենալու ջատագովները, ովքե՞ր են դա չափում որպես հաջողության խորհրդանիշ։ Կոնսերվատիվներ, լիբերալներ, նեոլիբերալներ։ Ովքե՞ր են էսպիսի քաղաքական ուժերին ձայն տալիս։ Հիմնականում բիզնեսները ու բարձր֊միջին խավը։
Վերցրու հայրենիքը։ Ովքե՞ր են ամենասուր նացիոնալիստները։ Ովքե՞ր են ասում՝ մեր հայրենիքը պահպանենք, ոչ մեկի ներս չթողնենք, օտարները չգան, թալանեն մեր ունեցվածքը և այլն։ Ծայրահեղ աջ, ֆաշիստական կուսակցությունները։ Ովքե՞ր են իրանց ձայն տալիս։ Հիմնականում աղքատ, կրթություն չունեցող խավը։
Ովքե՞ր են ասում՝ տուն հասկացություն չկա, հայրենիք չկա, մոլորակը սաղիս հայրենիքն ա։ Հիմնականում առավել ձախերը։ Ովքե՞ր են առավել ձախերը։ Արվեստագետներն ու գիտնականները։
Ու բնականաբար, էս բոլորի խառնուրդներն էլ գոյություն ունեն։
Արվեստագետներն ու գիտնականները ոնց որ թե տնտեսական կատեգորիա չեն )
Բայց համաձայն եմ, իմ ասածն էլ ա ընդհանուր առմամբ դա։ Ես ինքս ավելի շատ ձախ եմ ծռված, բայց «կեղծ» արժեքներով ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունն էլ ուրիշ տարբերակ չունի։ Օղորմածիկի ասած՝ կեցությունն ա որոշում գիտակցությունը, այլ ոչ թե հակառակը։

Դե արվեստագետներն ու գիտնականները, կախված հաջողությունից, պետությունից ու պետական քաղաքականությունից կարան տարբեր կատեգորիաներում լինեն՝ աղքատ կամ միջին խավ, երբեմն նույնիսկ բարձր միջին։
Հա, համաձայն եմ ուրիշ տարբերակ չունենալու հետ։ Ավելին կասեմ՝ չի էլ ուզում ուրիշ տարբերակ։ Ու ստեղ սաղ պատճառ֊հետևանքային կապերը խառնվում են իրար։
Skeptic (09.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ