Բացարձակ։ Հակառակը, եթե շատերը կարողանան հասարակության ճնշման տակից դուրս գալ, մեր մոլորակը դրանից մենակ կշահի։ Ես չեմ ուզում, որ դուք հասարակական նորմերով ապրեք։ Ես ուզում եմ, որ ում ոնց հարմար ա, նենց էլ ապրի։ Հենց էս հասարակական նորմերն են, որ մոլորակը կործանման են տալիս՝ սկսած հայրենիքի համար մղված զանազան պատերազմներից, վերջացրած հենց տան գաղափարով, որը հարմարավետ սարքելու համար ինչ զիբիլ ասես չի արտադրվում, որի կարիքն իրականում ոչ ոք չունի։
Հենց հասարակության նորմերի պատճառով ա, որ էսօր բնությունը որպես արժեք չի ընկալվում։ Մարդիկ գնում, ֆռֆռում են անտառներում, հետո գալիս են տուն, հանգիստ քնում։ Բայց եթե էդ անտառում քնելու լինեին, գուցե մի քիչ ավելի հոգատար լինեին անտառի հանդեպ։ Էս որպես օրինակ եմ ասում։ Էլ չասեմ հենց էդ տուն գաղափարի շուրջ ինչքան զիբիլ ա վաճառվում խանութներում ու ինչքան աղբ ա գոյանում, հատկապես զարգացած երկրներում։ Էդ հաջողություն ու հարմարավետություն գաղափարների շուրջ ինչքան մեքենաներ են գնվում ու շահագործվում։ Էդ ճամփորդություն գաղափարի շուրջ ինչքան չվերթներ են իրականացվում։ Եթե չլինեին տուն, աշխատանք կամ նման այլ արժեքներ, օրինակ, ճամփորդողը ոտքով էլ կճամփորդեր՝ չմտածելով, որ պիտի էսինչքան ժամ հետո գործի գնա։ Եթե չլինեին ընտանիք֊էրեխեք արժեքներ, շատ ավելի քիչ էրեխեք կծնվեին, ու մոլորակը գերբնակեցումից կփրկվեր։ Եթե սպառողականությունը չլիներ արժեք, մարդիկ իրենց տունը, իսկ հետո նաև աղբանոցները լիքը զիբիլով չէին լցնի։Ու էտ վտանգի դեմը կարելի ա առնել մենակ եթե հասարակությունը կազմակերպված ու կոլեկտիվ կորոշի դրանց դեմն առնել։ Իսկ դրա համար երևի պետք ա որ հասարակությունը սաղի վզին փաթաթի, որ բնությունն արժեք ա, կլիման արժեք ա, նենց ոնց որ քո սեփական տունն ու հայրենիքը։ Կամ էլ կարանք քո տրամաբանությանը հետևենք, ու ասենք, եթե հասարակությունն ա թելադրում, որ բնությունն արժեք ա, ուրմեն բնությունը կեղծ արժեք ա։
Ու հիմա խնդիրն էն ա, որ հասարակությունը կազմակերպված ու կոլեկտիվ որոշում չի կայացնում կլիմայական փոփոխությունների դեմն առնելու, որովհետև հասարակությունը չի կազմակերպվում էս հարցերի շուրջ։ Խնդրին լուծում տալու համար պետք ա ռադիկալ փոփոխությունների գնալ, իսկ ռադիկալ փոփոխություն նաև նշանակում ա հիմիկվա ընդունված բոլոր էդ արժեքներին դեմ գնալ՝ սկսած տուն֊տեղ֊հայրենիք֊ընտանիքից, վերջացրած աշխատանք կոչեցյալով։



Մեջբերել

Էջանիշներ