Էս էլ էստեղ վաճառվողները ))
Մայլերի պահով.
Իսկ եթե ինքն էդ մեքենան այլ երկրներում էլա քշե՞լ..
Էս էլ էստեղ վաճառվողները ))
Մայլերի պահով.
Իսկ եթե ինքն էդ մեքենան այլ երկրներում էլա քշե՞լ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մեր ուղեղը մանկուց լցնում են «հաջողակ մարդու» կոնցեպտով՝ ուսում, ընտանիք, աշխատանք, տուն-տեղ, փող։ Էս գծած պլանով էլ շատերն առաջ են գնում։
Քայլ առաջին, քայլ երկրորդ, քայլ երրորդ․․․ Սովորեցի՞ր, հիմա՝ լավ աշխատանք, ամուսնություն, երկու-երեք երեխա, սեփական տուն և այլն։
Էս հասարակության ստեղծած միագիծ պատկերն է։ Ով հետևում է դրան, լավ է անում։ Բայց թող նաև հասկանա, որ կան մարդիկ, որ էդ ամենի կամ դրանցից որոշ բաների վրա թքած ունեն, ոչ թե որովհետև դեռ էդ գիտակցությանը չեն եկել կամ անհաջողակ են կամ ուրիշ բլաբլա, այլ որովհետև էդ իրենցը չի։ Ոչ բոլորն են ուզում ուսում ստանալ կամ կարիերա ունենալ կամ ընտանիք կազմել՝ իր բոլոր ստանդարտներով, կամ տուն ունենալ։ Չեն ուզում։ Կան, որ չեն ուզում, բայց անում են, որովհետև հասարկությունն ի վերջո ստիպում է, բայց կան նաև, որ չեն ուզում ու չեն էլ անում։
Մի հատ դուրս եկեք, խոսեք փողոցում ապրող թափառականների հետ․ իրենցից շատերը գիտակցաբար ընտրել են անտունությունը ու շատ էլ գոհ են իրենց կյանքից։ Մեր աչքին կարող է ճղճիմ ու խեղճ թվան, որովհետև ամեն համեմատություն ի վերջո հանգում է «հաջողակ մարդու» սոցիալական (հա, հենց կեղծ) կոնցեպտին, որոնց մեջ փորձում ենք դնել բոլոր մարդկանց՝ չափելու համար իրենց բարեկեցությունն ու երջանկությունը։ Բայց դա ամեն մարդու անձնական, «անչափելի» ու ոչ մի սանդղակի չենթակվող վիճակն է, որից հասարակության բոլոր միագիծ ստանդարտները, լավ կանեն, հեռու մնան։
Կոնկրետ ինձ ոչ տան կոնցեպտն է ձգում, ոչ բնավորվելը, ոչ ընտանիքը, ոչ էլ անփոփոխ աշխատանքը։ Արմատներ գցելը ոչ միայն միայն անհետաքրքիր է թվում, այլև կագին վախենալու․ դանդաղ մահ վիճաներ։ Ու մենակ էն երևակայական պատկերից, որ ծերության օրոք նստած եմ մի դարավոր տան մեջ՝ թոռներովս շրջապատված, ու միասին ընտանեկան ալբոմներն ենք նայում, լեղաճաք եմ լինում։
Ամեն մեկին՝ իր սրտի ուզածով։ Կռիվ էլ չանենք![]()
ԻՀԿ ճիշտ ես այնքանով, որ հաջողակ մարդու կերպարը մարդկության գիտակցական ժամանակներից ձևավորված նույն նյութապաշտական առանցքի շուրջ տանատվող կոնցեպցիա է:
Հետևաբար կարող ենք ասել, որ մարդկային ինտելեկտի, հասարակարգի և քաղաքակրթության զարգացման հետ ուղղակիորեն չի առնչվում` քարանձավաբնակների ժամանակից մինչ հիմա էությունը չի փոխվել, այլ փոփոխվել են ներկայացման և շարադրման ձևերը:
Ու հենց սրանում է խնդիրը: Ինչու հասարակությունը մեր գլուխը մանկուց չի լցնում մարդասիրական ու համամարդկային արժեքների դավանանքով?Հարցս երևի հռետորական է...
Ու դա միշտ է այդպես եղել? Կամ կարծում ես միշտ էլ այդպես կլինի? Եթե կայունության ու միօրինակության կողմնակից չես, կարողա մի օր էլ էս մոտեցումդ փոխես![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 18.04.2019, 00:43:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տուն-տեղ, փող ու թոռներ ունենալու ցանկությունը ապահովության զգացողության խնդիր է:
Եթե ԱՄՆ-ում հիպին կալամաշկա մեքենայով կարող է անդարդ քարշ գալ քաղաքից քաղաք ու գլուխը պահել մինչև խորը ծերություն (եթե մինչև էդ մարիխուանայից չթունավորվի, կամ չգյուլլեն), ապա
պատկերացրեք Հայաստանում թոշակառուն առանց տան, ընտանիքի ու սիրելի զավակների: Որ փող էլ ունենա, չի փրկի:
Հայաստանում տունը ամրոցի պես բան է, ու դրանից մի քանի հատ է պետք ունենալ:
Մտածեք մեր պարսպապատ երկշերտ քարից անճոռնի տների մասին, կհասկանաք ինչ եմ ասում:
Հայաստանի տների պարիսպները քաղաքացիների անտերության արդյունք են:
Si vis pacem, para bellum
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ «հաջողակ մարդու» կոնցեպտին ու կերպարին հետևող և համապատասխանող շատ մարդիկ իրանց իրականում երջանիկ չեն էլ զգում։ Ուսումը ստիպված ինչ-որ բեռ ա (դե առանց դիպլոմ դու ո՞նց կարաս երջանիկ ու հաջողակ լինես), ընտանիքում լիքը կենցաղային և այլ բնույթի պրոբլեմներ են լինում, աշխատանքը սրտով չի, բայց դե ընտանիք ա պետք պահել ու էսպես շարունակ մինչև մահ։
ivy (18.04.2019)
Thom (18.04.2019)
Մանանեխի բաժին դառնայի գրածներդ չկարդայի![]()
Տրիբուն (18.04.2019)
Ինչ սկսել ենք էս թեման քննարկել մտքիցս Into the wild–ը դուրս չի գալիս,էս թեմայով մի հատ թույն ֆիլմա,ռեժիսորը Շոն Փենն է ու երկար դատերից հետո նոր իրավունք է ձեռք բերել ֆիլմը նկարելու համար,ի դեպ իրական դեպքերի վրա է հիմնված ֆիլմը :Ճ 16-17 տարեկանում հասարակության կեղծ արժեքները էնքան են դավադիտ արել,որ երբ էս կինոն նայեցի. Մե խինդ,մե ուրախութուն:Նոր մի հատ վիդեո նայեցի ֆիլմից,վայ-այ,էս տականք հասարակությունը ոնց բերեց իրա կեղծ արժեքները փաթաթեց վզիս:
Էս էլ վիդոն
Էկել եմ ասեմ, ով չի ուզում տուն ունենա, կարաք ինձ տաք։ Ես սիրում եմ տուն ունենալ, ու ինչքան շատ, էնքան լավ։
Ես համաձայն եմ, բոմժ լինելը լավ ընտրություն ա։ Ընտրեք բոմժությունը։
Հաջողակ լինելը շատ ոռի բան ա։ Ու՞մ խեռին ա վաբշե։ Սուտի արժեք ա, նվաստացուցիչ։ Մի սովորեք, մի երկու կոպեկով յոլա գնացեք, բոմժություն անելուց կարելի ա նաև ստեղից ընդեղից մի կտոր ուտելու բան կցպնել, յոլլա գնա։ Կյանք ա, արա։ Ազատ ես, ինչ ուզում ես կարաս անես։ Ոչ մի բանից կախվածություն չունես։ Հանգիստ, անդարդ քո համար ապրում ես։ Պրոբլեմ չկա։ Ես ձեր սաղ չաշխատած փողերը, սաղ չկերածները, սաղ պոտենցիալ հաջողությունները, որից հրաժարվում եք, վերցնում եմ ինձ։ Ես ուզում եմ տուն ունենամ, հաջողակ լինեմ, լիքը փող ունենամ, թույն ռեստորաններում հաց ուտեմ, բիզնես կլասով թռնեմ, գժական հյուրանոցներում ապրեմ, ամեն նոր հյուրանոցը ու վարձա]ս տունը սեփական տանս պես սիրեմ, ու սենց անասունի պես ապրեմ։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.04.2019, 22:22:
Յոհաննես (18.04.2019)
Հարուուուր տոկոս ...
Ինչի էիլտար մասաժի ժամանակ չի կարելի հոգևորի մասին մտածել: Իմ արև, նենց մտածեմ, սաղ հոգևորների մազերը բիզ բիզ կկանգնի:
Ես Նոտր Դամի էն փողի կասայի մեջ պոոոլնի փող եմ քցել: Դաժե էն յանի ոսկեզօծ մեդալյոններից եմ առել, վրեն Նոտր-Դամի չիկանկով, ախմախ տուրստ էլի: Ավտոյից բառդաչոկում ա…Նենց որ, Վիշապ հոպար, ես հոգևորից լաաաավ լավ եմ: Դու էն ասած, Երևանի տունդ ինձ տալիս ես, թե՞ չէ: Դու հո բուռժույ չե՞ս, երկու երկրում տուն պահես, սահմանափակ ռեսուրսներ, բան-ման....
Յոհաննես (18.04.2019)
StrangeLittleGirl (18.04.2019), Thom (18.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ