Գիտեն որ չեն մարսի, ռիսկները չի հերիքի նման առճակատման գնալ ))
Գիտեն որ չեն մարսի, ռիսկները չի հերիքի նման առճակատման գնալ ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, զուտ սուբյեկտիվ մի բան էլ: Երբ էս սցենարը Սաքունցն ա գրում, զգում ես, որ Նիկոլը ճիշտ ճամփի վրա ա :ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ու պայթեց ներքաղաքական առնվազն անկայունություն, այ դրանից եմ վախենում: Իտոգավոյ կհաղթենք, բայց ի՞նչ գնով...
Ու ցավն էնա, որ այլ, ավելի ապահով տարբերակ կարծես չկա, միակ տարբերակը Նիկոլի հրաժարականնա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մհեր ջան,
- Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռներից,
- Երևանի քաղաքապետի ընտրության ջախջախիչ արդյունքներից,
- Օրինագծի օրը ընդամենը մի կոչով մի քանի ժամում 50-100 հազար մարդ հավաքվելուց,
- Միջազգային հանրության ընդհանուր դրական վերաբերմունքից,
- Միջազգային լրատվամիջոցների Հայաստանն ուշադրության կենտրոն պահելուց,
- Իրանց մանկլավիկների՝ պապայի ոչ ամենազոր լինելը տեսած լինելուց,
ու լիքը սենց բաներից հետո ձև չի, որ էդ աստիճանի իրավիճակի սրման փորձեն գնան: Դա ուղիղ գծով սեփական թաղումը կազմակերպել կլինի: Չի կարող լինել նկարագրածդ սցենարը:
Կարող են փորձել դնել թեկնածու: Բայց էս աստիճանի լարման ու բախման չեն գնա: Էդքան դեբիլ չեն: Ամեն դեպքում որոշակի ինքնապահպան բնազդ ունեն: Դոդը քեզ օրինակ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կավելացնեի նաև՝ էսօրվա Նիկոլի լինելը Ֆրանսիայում, բայց... ոմանք էնքան անբարոյական իշխանասերներ են, որ, հանուն վերարտադրման, կարող են էդ ամեն ինչի դեմ գնալ, երկիրը ոտնատակ տալ, նետվել, ասենք, Ռուսաստանի գիրկը, գոռալ պատերազմի վտանգի մասին ու...
Ստավկեքը շատ բարձր են, դրա համար եմ անհանգստանում...: Էդ դեպքում միակ հույսս բանակը կլինի, որ ուղղակի դրանց դուրս կշպրտի ԱԺ-ից ու կառավարությունից, բայց դե էդ դեպքում էլ կգոռան, թե ռազմական դիկտատուրա եղավ, ուժով իրենցից խլեցին իշխանությունը:
Ախ էն 10.000-ով ձեները ծախած անդեմ մասսայի ինչն եմ ասել, է, սաղ դրանց կերած քաքերնա!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
չորրորդ մոդելին կարող ա խանգարել նաև բանակի, գուցեև նաև ոստիկանության անհնազանդությունը նոր վարչապետի հրամաններին։ Չմոռանանք, որ հեղափոխության ժամանակ զինվորականները ևս լքում էին իրենց պոստերը և միանում ժողովրդին։
Եվ վերջապես, եթե "մարտի 1"-ը հնարավոր տարբերակ էր, ապա այն իրականացնելու շատ ավելի հիմքեր ու ցանկություն պիտի լիներ դեռ ապրիլին, Սերժն էլ զգուշացրել էր։ Բայց չեղավ։ Դժվար ա ասել, թե ինչու։ Իմ կարծիքով ամենից շատ ապրիլի 24-ը խանգարեց։ Հիմա նման կրիտիկական օր չկա, բայց կան ավելի մեծ նախադրյալներ "մարտի 1" անել չհամարձակվելու համար․
- ի տարբերություն ապրիլի, հիմա ժողովուրդն ավելի համախմբված, ավելի կատաղած ու ավելի հանարձակ ա լինելու, որովհետև արդեն հավատացել ա որ կարող ա հաղթի, հաղթելը հնարավոր ա, ու նաև՝ էդքան երազած ազատությունը, որը ապրիլին չուներ, հիմա որ արդեն ունի, համը տեսել ա, շատ դժվար ա լինելու ձեռից խլելը, մինչև վերջին շունչը կպայքարի ու չի տա, չի հանձնվելու, թեկուզ հարյուր զոհ տա (ի տարբերություն 2008-ի)
- ի տարբերություն ապրիլի ու 2008-ի, հիմա աշխարհի աչքը հառած ա Հայաստանին, ու տեսնում են, թե իրականում ժողովուրդն ա ոտքի ելել ու պահանջում, թե "ավազակային ամբոխ"՝ ինչպես որակեցին 2008-ին
- ի տարբերություն 2008-ի, հիմա մեդիան, սոց-ցանցերը ամեն ինչ վայրկենապես /անհապաղ/ փոխանցում են ուղիղ եթերում, փաստերով ու ամենայն մանրամասնությամբ, ու թե ով սկսեց ու ով կրակեց ու որտեղից, բոլորը ֆիքսվելու ա։ Ի դեպ, ապրիլյան հեղափոխությունը մեծ ամսամբ հաջողվեց նաև հենց սոց-ցանցերի ակտիվության շնորհիվ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ