Ժող, Նիկոլի համար շատ դժվար ա եղել էս ռիսկային տարբերակին դիմելու որոշում կատարելը:
Չեք մտածում, որ էս էն դեպքն ա, որ պիտի ուղղակի պադդերժկա անենք:
Էդ սաղ ռիսկերը, այլընտրանքային տարբերակները հաստատ մեզնից լավ գիտեն:
Ժող, Նիկոլի համար շատ դժվար ա եղել էս ռիսկային տարբերակին դիմելու որոշում կատարելը:
Չեք մտածում, որ էս էն դեպքն ա, որ պիտի ուղղակի պադդերժկա անենք:
Էդ սաղ ռիսկերը, այլընտրանքային տարբերակները հաստատ մեզնից լավ գիտեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ ես ինքս խայտառակ անհանգիստ եմ, եթե չասեմ՝ վախեցած:
Այսինքն էդ ձեր սաղ մտահոգությունները, մի բան էլ ավել՝ ես էլ ունեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (05.10.2018)
Ասում են, որ էս նայել ա պետք: Ափսոս յություբը չի թույլատրում 3 անգամ ավելի արագ նայել՝ Ծառուկյանի խոսքը մեկ ա կհասկացվեր, բայց կարաք 2x արագություն դնեք, 10 րոպեում նայեք: Ես որ հենց հիմա տենց եմ անելու ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դզեց, էս մեկը զադնի տվեց:
1. Ընտանիքով երդվեց որ չի խանգարի
2. Հստակ հայտարարեց, որ Սերժին ու Քոչին էլ պադդերժկա չի անի
3. Դեկտեմբերի համար չառարկեց
4. Հասկացրեց, որ արդեն պատրաստվում ա արտահերթ ընտրություններին, ու փորձելու ա համագործակցել Սերժի ու Քոչի հետ չասոցացվող ուժերի հետ
Իհարկե միշտ կարա խոսքից թռնի: Իհարկե չի կարելի հալած յուղի տեղ ընդունել: Բայց էս պահին զադնի դրած վիճակ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում ա՝ Դոդին խաբել էին (ՀՀԿ-ն)․ շատ լավ տեղյակ չէր ինչ փաստաթղթի ա կողմ քվեարկում, ասել էին՝ լավ բան ա, քո շահին ա, նրա համար ա, որ Նիկոլը քո գլխին նույնը չանի ինչ արեց քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նառան էլ ձեն չէր հանել, որովհետև անձնական /կանացի/ խորը վիավորանք ու վրեժ ունի դեռ՝ քաղաքապետի ընտրություններին ստացածից հետո։
Ու հիմա Դոդը, որ ոչ փողի կարիք ունի, ոչ էլ պաշտոնի, բայց փոխարենը ժողովրդի համընդհանուր սերն ունենալը ("ես դրանց ցավը տանեմ․․․") իրա ամբիցիաների մեջ միակ պակասող ու այնքան ցանկալի օղակն ա, անակնկալի ա եկած ու շփոթված՝ տեսնելով, թե ոնց "թագավորից" նորից ընկավ դոդի կարգավիճակ, ու մի օրում ժողովրդի հայհոյանքի դաշտում սահուն ներառնվեց, հիմա ոնց կարողանում ա զադնի ա տալիս, Նիկոլի ու քաղքականության վրա թքած, կարևորը իրան սիրեն ("ես իմ ժողովրդի ցավը տանեմ" - ամեն երրորդ բառից հետո) ։
Chuk (05.10.2018)
Ու մի բան էլ կա, Նիկոլը հաստատ բաներ գիտի, որ մենք չգիտենք, տարբեր դաշտերից լուրեր հասցնողներ կլինեն ոնց էլ լինի, և կարծում եմ ուղղակի պետք ա վստահել իրեն, կարծես դեռ ոչ մի զգալի սխալ չի արել, և հեղափոխությունը իր շնորհիվ իրականացավ (ինչքան էլ որ Դոդն ասի՝ ես որ չլինեի, հեղափոխականները ծառավ ուշաթափվել էին հիմա փողոցներում ու հեղափոխություն չէր լինի)
Իմ ջոկելով Նիկոլը այնուամենայնիվ թույն մանիպուլյատոր ա, էդ օրենքի շուրջ իրադարձություններում մի քանի առումներով հաղթած դուրս եկավ, ու անկախ ամեն ինչից սաղս Նիկոլի մեջքին պիտի կանգնենք։
Բայց դրա հետ մեկտեղ նորմալ ա, որ հիմա սաղ ժողովուրդը դրած օրենսդրությունն ա քչփորում, ծակեր ա ման գալիս ու ակտիվ վերլուծում ա, թե որ սցենարը ինչքանով կաշխատի ու ինչ պրոբլեմներ կարան լինեն։ Թեկուզ սեփական ինքնակրթության ու Նիկոլի քայլերը ավելի լավ հասկանալու համար
Իսկ շրջանառվող «Ժողովուրդը Նիկոլին հրաժարական տալու մանդատ չի տվել» ձևակերպումը բլթ ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Տրիբուն (05.10.2018)
Հաշվի առնելով, որ վերջին օրերին շատ է քննարկվում այն տարբերակը, որ հանրաքվեի դրվի ԱԺ ցրելու հարցը՝ թույլ տամ անել մի փոքրիկ պարզաբանում:
Հարգելի բարեկամներ, <Հանրաքվեի մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ասում է, որ հանրաքվեի չեն կարող դրվել.
< 2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարների, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, Կառավարության կազմին, կառուցվածքին և գործունեության կարգին.>:
Եվ Աժ կանոնակարգը, և կառավարության գործունեությանը վերաբերող մյուս օրենքները, որոնք կարգավորում եմ մասնավորապես ԱԺ ցրելու հարցը, իրենց բնույթով սահմանադրական օրենքներ են և դրանց կարգավորման առարկային վերաբերող հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի: Առավել ևս՝ չի կարող հանրաքվեի դրվել մի հարց, որը իր կարգավորումն ունի Սահմանադրության մեջ: Չշփոթել՝ խոսքը չի գնում Սահմանադրության փոփոխության մասին, խոսքը սահմանադրության կողմից կարգավորվող հարցի կապակցությամբ հանրաքվե կազմակերպելուն է վերաբերվում:
Այնպես որ կարծում եմ ԱԺ-ն ցրելու հարցը հանրաքվեի դնելը օրինական չէ:
Հ.Գ. Իրավաբան ընկերներս ու մոտիկներս կհաստատեն, որ ես միշտ ասել եմ՝ նոր Սահմանադրությունն անչափ անորակ և իր մեջ սահմանադրական բազում թակարդներ ու ճգնաժամներ առաջացնող փաստաթուղթ է, որին անձամբ ես ժամանակին դեմ եմ քվեարկել: Հիմա մենք տեսնում ենք այդ անորակության հերթական օրինակներից մեկը: Դժբախտաբար նման խնդիրներ ապագայում մենք ևս կունենանք:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինձ թվում է ազգովի շատ ենք ֆոկուս եղել դեգեներատների գրած սահմանադրության վրա: Պետք է նախորդ ԱԺ ընտրությունները հետաքննել ու հայտարարել անվավեր, ԱԺ նախիրն էլ քշել սարերը խոտ արածելու: Ժողովուրդը քաքն ա ընկել դեբիլների ձեռը, հիմա ազգովի մտածում ենք, ոնց անենք, որ հանրապետականները օրենքով ազատվեն աշխատանքից, որ շատ չնեղվեն: Իրենք մենակ կաշառքով կարան հրաժարական տան, որովհետև կաշառքով են եկել :Ճ
Si vis pacem, para bellum
Սաքունց աչքի լուսը չի, բայց նոր ընենց մի սցենար գրեց, որ անհանգստացա - ասումա.
Ու պատկերացրեք հանկարծ սրան գնան - ասենք իրենցից դժբախտաբար սպասելի է...Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները
Մոդել 1․
Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո առնվազն քսան օր շուրջօրյա հանրահավաքներ, տարբեր ակցիաներ են կազմակերպվում, և ԱԺ֊ն երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, և սահուն, առանց ցնցումների գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։
Մոդել 2.
Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականը այնուամենայնիվ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները հասկանալով հետագա առճակատման հետևանքով էլ ավելի լարվածության աճը, իրենց դեմ ամբողջ հասարակության ատելության հետևանքով հնարավոր խայտառակ գործողությունները, համաձայնվում են և երկու անգամ չեն ընտրում նոր վարչապետ, և նորից գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։
Մոդել 3.
ԱԺ բոլոր խմբակցությունները և ներկայացված կուսակցություններն, իրենց մանդատները վայր են դնում, և նաև նրանց ցուցակներում գտնվողները նույնպես։ Այսինքն նման գործողության համար կայացնում են քաղաքական որոշում։ Այս մոդելն ամենաիդեալականն է, և ցավոք ամենաքիչ հավանականը։
Մոդել 4.
Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականից հրաժարականից հետո ՀՀԿ֊ն առաջադրում է վարչապետի թեկնածու X անձի և նրան ընտրում են վարչապետ։ Այդ դեպքում ՀՀ գործող սահմանադրության 149 հոդվածի համաձայն մեջբերում եմ, "Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:" Կրկնում եմ, ԱՆՀԱՊԱՂ։
Այս վերջին մոդելի դեպքում, անհապաղ նշանակված վարչապետը, իր հերթին ԱՆՀԱՊԱՂ ազատում է ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին, ոչ թե հինգ կամ տասհինգ օրվա ընթացքում է ներկայացնում կառավարության կազմը, այլ հենց անհապաղ ՀՀ նախագահին է ներկայացնում նախարարների թեկնածուներին, որն էլ ոչ թե եռօրյա ժամկետում, այլ ԱՆՀԱՊԱՂ նշանակում է նախարարներին։
Այս սցենարի համար պարզ է, որ ՀՀԿ֊ի, նաև ԲՀԿ֊ի ֊ի համաձայնությամբ պետք է որոշվի բնականաբար խիստ գաղտնի պայմաններում վարչապետի X թեկնածուն, որի անունը ինչպես իբր թե կատակել էր Սերժ Սարգսյանը, չի հայտնի, որ իբր թե ԱԱԾ֊ն հետևից չգնա։ Բայց ակնհայտ է, որ բացի վարչապետի թեկնածուի այդ X անձից, պետք է նաև քննարկած լինեն կառավարության կազմը, այսպես կոչված ստվերային կաբինետի կազմը, արդեն իսկ պետք է քննարկած և համաձայնեցրած լինեն նախարարների թեկնածուներին։
Սակայն, այս ամենում կա մեկ կարևոր, կասեի, որոշիչ հարց․ Ինչպես են պատկերացնում զուտ ձևական քվեարկությունների և նշանակումների միջոցով ձևավորված կառավարությունը այսպես կոչված ընդունելի դարձնել հասարակության համար, Սա հիմնական խնդիրն է, այս մոդելով շարժվողների համար։
Եվ այստեղ գալիս է մեկ այլ ենթամոդել․ նոր կառավարությունը, ԱՆՀԱՊԱՂ հայտարարում է արտակարգ դրություն և փորձում է ուժով պարտադրել իր իշխանությունը ՀՀ քաղաքացիներին։
Վերստին, ԱՆՀԱՊԱՂ հանձնարարվում է ձերբակալել այսպես կոչված նոր իբր թե օրինական իշխանության դեմ բողոքի ցույցերի դուրս եկած, կամ ցույցերի կազմակերպիչներին և այլն։ Այսինքն, կիրառվում է երկրորդ Մարտի 1:
Իսկ ով կարող է իդեալականորեն իրականացնել երկրորդ Մարտի 1, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։
Բայց առավել շահագրգիռը, որը կարող է և պատրաստ է գնալ նման արկածախնդրության, ով եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս, որ հենց գլխավորապես ինքն ունի քրեական պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտում։
Ավելին, հենց Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ կփոշմանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հետ գլուխ դրեց․․․․
Ինչևէ, եթե ՀՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՀՅԴ֊ն, որոշել են գնալ վերջին չորրորդ մոդելով, ապա դա ուղղակի ճանապարհ է դեպի դիկտատուրայի հաստատում ՀՀ֊ում։
Այս մոդելի ուղղությամբ ցանկացած գործողություն հանդիսանալու է բացառիկ հանցագործություն ընդդեմ ՀՀ֊ի ժողովրդի։
Իհարկե, ՀՀ֊ում որևէ դիկտատուրա չի կարող ունենալ երկար կյանք կամ հատկապես հիմա հաստատվի, բայց նման արկածախնդրությունը միանշանակ կհանգեցնի լուրջ , շատ լուրջ կորուստների։
Սա շատ լուրջ խնդիր է ՀՀ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, բոլորիս համար։
Եվ վերստին միակ հնարավորությունն ու իրական ուժը որը կարող է կասեցնել, խոչընդոտել չորրորդ մոդելի ուղղությամբ գործողությունները, հանդիսանում է համաժողովրդական , քաղաքացիական անհնազանդության, բացառապես խաղաղ, ոչ բռնի ակցիաներն ու բողոքի ցույցերը․․․
Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը, պետք է հրաժարվի Ռոբերտ Քոչարյանի միջոցով ռևանշի հնարավորության մտքից, եթե գեթ մեկ կաթիլ պատասխանատվություն դեռևս պահպանել են ՀՀ֊ի և նրա քաղաքացիների նկատմամբ։
Թող սխալված լինեմ, երիցս անհիմն լինեն չորրորդ մոդելով իրադարձությունների հնարավոր զարգացումները․․․․
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ