Տրիբուն-ի խոսքերից
Այվին արդեն ահագին լավ բացատրեց։ Ասեմ, որ կառավարությունն էլ հարկային օրենսգրքի սենց ռադիկալ փոփոխությունները Նիկոլի ֆեյսով չի անցկացնելու, ու չի էլ կարա։ Էս փոփոխություններ նախագիծը, մանրամասն հաշվարներով, հիմնավորումներով, ազդեցության գնահատականով, ու մնացած ֆլան ֆստանով պիտի դեռ հաստատվի Կառավարության կողմից ու պիտի մանրամասն ներկայացվի ու քննարկվի ԱԺ-ում, լիքը մասնագիտական կարծիք ա դեռ գրվելու ու հնչեցվելու, ու հետո նոր Աժ-ում ընդուվելու ա, որ դառնա օրենք։ Թե չէ, ապեր, եթե Հայաստանում հարկային համակարգի փոփոխությունների մասին սկսենք Նիկոլի ֆեյսով առաջնորդվել, կարանք Հայաստանը փակենք։
Ասածս ինչ ա, ՆԻկոլի ֆեյսը առաջին ինֆոն էր, որ նաև ստուգում ա հասարակության տրամադրությունները, իսկ հասարակությունը քսան հոգի այթիշնիկ ա, ու հարյուր հազարներով հրապարակում կանգնած ու չկանգնած լիքը ուրիշ մարդիկ։
Հիմա երկու բառով ասեմ, թե ինչի պետք չի տենց անհանգստանալ, ոնց դու ես անհանգստանում։ Բայց գլխանց ասեմ, որ գրածներիս հիմքում իմ ինտուիցիան ա մեկ էլ ընհանուր գտելիքները, քանի որ, էլի եմ կրկնում, օրենքի նախագիծը իրա մանրամասներով չենք տեսել։
Հայաստանի հարկաբյուջետային համակարգի պրոբլեմը շատ պարզ ու կարճ կարելիա բնութագրել հետևյալ բանաձևով․
- Հարկային պարտավորությունների կատարումը ցածր մակարդակի ա։ Այսինքն, մարդիկ հիմնականում խուսափում են հարկերը վճարելուց։ Պատճառները եկմատահարկի բարձր ու համակարգի բարդ լինելն:
- Բյուջեում փողը քիչ ա, հետևապես պետությունը չի կարում սոցիալական ոլորտի վրա ծախսի էնքան ինչքան պետք ա։ Օրինակ՝ ծայրահեղ աղքատներին տրվող ընտանեկան նպաստը հազիվ մի 25.000 դրամ ա, խայտառակություն։ Էլ չասած, թոշակներ, դպրոցներ, և այլն։
- Միջին ամսական անվանական աշխատավարձը, որը եկմատային հարկի հարկման հիմնական օբյեկտն ա, մոտ 170.000 դրամ ա։ Այսինքն, բնակչության գերակշոռ մեծամասնությունը գտնվում ա «34․500 դրամ + 150.000 դրամը գերազանցող գումարի 28%» միջակայքում։
Հիմա, շատ պարզ, ինչ ա ասում իմ պատկերացմամբ կառավարությունը։ Ասում ա, սահմանում եմ մի դրույք, մի քիչ ցածր էն միջին եկամտի էսօրվա գործող դրույքից ու սահմանում եմ հավասար բոլորի համար, քանի որ փաստացի համարյա բոլորդ գտնվում եք հենց էտ միջակայքում։ Էս բերելու ա նրան, որ․
- միջին եկամուտ ստացողների տնօրինվող եկամուտը (եկամուտը հարկերից հետո) մի թեթև բարձրանալույա
- հարկային պարտավորությունների կամավոր կատարումը բարելավվելույա
- հարկային պարտավորություններ կատարելու բարելավումը բերալույա բյուջեի եկամուտների մեծացման
- բարձր եկամուտները ծախսելու եմ թոշակ, նպաստ, դպրոց, հիվանդանոցի ծախսերը մեծացնելու վրա
Հիմա ասա, ի՞նչը սրա մեջ դուրդ չի գալիս։ Էն որ դոդի եկամու՞տն էլ ա նույն դույքով հարկվելու։ Ապեր, դոդը մենակ ա, կամ իրա նման մի քսան հոգի Հայաստանում, իսկ Աթեիստը, Բումը, Չուկը, ես, գրեթե ողջ բնակչությունն ենք ու ուրախացել ենք։ Դու մեձ չես սիրու՞մ։
Եթե Աթիստն ու Բումը սխալ հռետորաբանություն են կիրառում, որ իրանք չեն ուզում աղքատների համար պատասխանատվություն կրեն, էտ դեռ չի նշանակում, որ սաղ երկրի քաղաքականությունը հանկարծ տենց ա դառել։ Աթեիստն ու Բումը չեն իմանում, որ իրանք ուզեն թե չուզեն իրանց վճարած հարկերը գնում են աղքատների ու սոցիալակն ծախսերի վրա։ Մարդիկ կարծիք են հայտնում իրանց անձնական ժամանակ/աշխատանք/եկամուտ/ծախս/խնայողություն վարքագծի շրջանակներում։ Ու էտ դիրքորոշումը նույնքան valid դիրքորոշում ա, որքան էն որ պետք ա աղքատներին աջակցել, հիվանդներին բուժել, հաշմանդամներին աջակցել, և այլն։
Էջանիշներ