Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Համեմատությունդ հեչ տեղին չէր։ Ճիշտ համեմատությունը մոտավորապես այսպիսին է։
Պապիցդ մնացած բնակարան ունես շենքում։ Պադյեզդները կեղտոտ են, տռուբեքը վաղուց փոխել է պետք, և այլն։ Հարևանների մի մասը փող չունի, մյուս մասը ասում է "սենց էլ է նորմալ", երրորդները բալկոններն են առաջ տալիս, և այլն։ Հիմա դու կարող ես շարունակել ապրել այդ բնակարանում, փորձել հարևանների հետ ընդհանուր լեզու գտնել շենքի բարեկարգման հարցում, իսկ կարող ես ջանք գործադրել, փող հավաքել, իմանալ ուրիշ շենքում բնակարան գնելու պայմանները, թողնել պապենական տունը ու տեղափոխվել ուրիշ շենք, որտեղ քեզ ավելի է դուր գալիս։
Երկրորդ սորտի պահով, ինձ առանձնապես կարևոր չէ, որ բոլոր հարևաններս ինձ свой համարեն։ Հասկանալի է, որ իրենք այդտեղ մանկուց են հարևանություն անում, իրենց պապերն են դեռ այդտեղ հարևանություն արել։ Թող շենքի նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն, պադյեզդները իրենց հերթին լվանան, ներկարար կանչելու համար փող մուծեն, և այլն։ Իրար տեսնելուց էլ նորմալ բարև-բարլուս անենք, իսկ թե մտքերում ինչ կմտածեն, ինձ շատ չի հետաքրքրում։ Մի քանի լավ հարևան ունեմ, ով հաստատ ինձ свой ու առաջին սորտի մարդ է համարում, շենքում ինձ միայնակ չեմ զգում, այդքանը ինձ լրիվ հերիք է։
Եղբայր քո տուննա ու որոշողն էլ դու ես: Գիտես չէ օրենք կա, որ եթե տունդ լքում ես ու ինչ որ մեկը գալիս 10 տարի բնակվումա էդ տունն իրան ա մնում, վատ օրենք չի:
Ես ոչ մեկին ոչ մեղադրում եմ ու ոչ էլ իրավունք ունեմ: Հակառակը շատ սիրում եմ ու ուզում եմ էնքան լավ լինի, որ վերադառնաք Հայաստան, բայց անտանելի է, երբ հով լռված զակազներ են տալիս: Եթե չեմ սխալվում ապրիլյանի օրերին էր ակումբցիներից մեկն ասաց փող տամ տանկ առեք կրակեք Բաղրամյանի շենքի վրա: Ախպերս բա ոնց չասես տո այ...?
Եղբայր ճաշակի հարցա, մարդու տեսակից ա գալիս: Մեկը ես երբեք չեմ կարող հաշտվել երկրորդ սորտ լինելու մտքին, չմտածես մեծ_մեծ փռթում եմ, բայց էդպիսին եմ: