Ճիշտ է, Քոչարյանին կալանավորելուց հետո ինձ մոտ արդեն խիստ ցանկություն է առաջանում ներգաղթել, բայց ևս մի անհրաժեշտ պայման է Հայաստանի էկոլոգիական վիճակի առողջացումը։
Մասնավորապես․
- Մեքենաների, գործարանների ու ցեխերի կողմից մթնոլորտ արտանետվող գազերի նկամամբ խիստ պահանջները, ու դրանց չբավարարելու դեպքում ադեկվատ խափանման միջոցներ կիրառելը, կամ ընդհանրապես գործունեությունն արգելելը
- Երևանի կենտրոնում մասնավոր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումը լրացուցիչ հարկերով, շաբաթվա մեջ էլ մեկ երկու օր լրիվ արգելելով, թող մարդիկ սովորեն հեծանիվներով, մետրոյով կամ ոտով տեղաշարժվել, փոքր քաղաք ա
- Աղբի հավաքման, տեսակավորման ու մշակման ժամանակակից մեթոդների օգտագործմանն անցնելը, շրջակա միջավայրը աղտոտելու դեմ ուղղված շատ խիստ միջոցների կիրառումը
- Անտառների ու արգելոցների հանրության կողմից օգտագործման խիստ սահմանափակումները, խորոված ու պիկնիկ անելու տեղերի կանոնակարգումն ու վերահսկումը
- Վերամշակման կուլտուրա մտցնելը
- Առողջության համար պոտենցիալ վտանգավոր նյութերի խիստ վերահսկողությունը (ասենք սննդի տարրաներ, շինանյութ, և այլն)
Էջանիշներ