User Tag List

Էջ 924 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4248248749149209219229239249259269279289349741024 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,846 համարից մինչև 13,860 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #13846
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերենում ինչ-որ շատ կտրուկ ու անհասկանալիորեն նիգերից անցար նեգրի
    Իմ հիշելով, նեգրը նեգրոյիդ ռասայի ներկայացուցիչն էր։ Նիգեր բառի մասին ես շատ ավելի ուշ եմ իմացել, ինչպես նաև այն, որ պարզվում է՝ նեգրը վիրավորական է։
    Անգլերեն nigger-ն ու հայերեն նեգրը վայթե նույն բառն են։ Նեգրն էլ վիրավորական է դարձել պատմական իրադարձություններում սևերին որպես ստորին խավ դասակարգելու պատճառով, որի մեղավորները սպիտակներն են, ու հիմա որ ընկել ենք, պիտի քաշենք ։Ճ Նեգրոիդ ռասայի նորկայացուցիչն էլ նեգրոիդն ա, հակառակ դեպքում պիտի ասես, թե եվրոպոիդ ու մոնղոլոիդ ռասսային ներկայացուցիչներին ոնց են ասում (եվրոպացին ու մոնղոլը մի քիչ ուրիշ իմաստներ ունեն)։

    Ես դեմ չեմ, որ պետք է զգույշ արտահայտվել։ Բայց ուրիշ ծայրահեղության մեջ էլ պետք չէ ընկնել, ամեն բառը ամեն տեղ ֆիլտրել։ Ապահով պայմաններում նեգրն էլ, մեքսիկն էլ, չաղն էլ, թզուկն էլ իրենց տեղը ունեն խոսքում։ Հակառակ դեպքում խոսքը դառնալու է չոր ու ցամաք, մարդն էլ այդ ամենը իր մեջ է կուտակելու, որը կարող է ավելի բեթար կերպ արտահայտվի։ Հիմա իմ կարծիքով հայալեզու ֆորումում նեգր բառը հանգիստ կարելի է օգտագործել։ Երբ բավականաչափ նեգրեր հայերեն կարդալ իմանան ու դրանից նեղվեն, այն ժամանակ էլ կարիք կլինի միջոցներ ձեռնարկելու։
    Ոչ մեկ չի ասում, որ էդ բառերը լեքսիկոնից պետք է հանել, խոսքը գնում էր կոռեկտության մասին, օրինակ ասենք իմ կարծիքով քաղաքակիթ միջավայրում էդքան էլ օքեյ չի աննասուն (երկու ն-ով) բառը օգտագործելը եթե ուզում ես պատշաճ մարդու տպավորություն թողնել ։Ճ
    Հայկական ֆորումում էլ նեգր բառ օգտագործելիս արդեն պատրաստ եղիր, որ քեզ կմեղադրեն ռասիզմի մեջ, ու սևերը չէ, հայերը (Գաղթականին չտեսա՞ր, որ մեղադրեցին) ։Ճ
    Si vis pacem, para bellum

  2. #13847
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    «գյավուր»-ի մասին շատ խոսացվեց ու կարծես բոլորն էլ ընդունում են, որ սա օգտագործվել է թուրքերի կողմից՝ հայերին ստորացնելու ու արհամարհելու նպատակով:

    Հարցս է.
    բա մենք ինչի՞ ենք մինչև հիմա, առանց խորանալու, մեկս մյուսին գյավուր ասում/գյավուրում:
    «գյավուր» = «քյաֆուր» = «քֆուր»
    «քրֆել» = «գյավուրել»
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #13848
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլերեն nigger-ն ու հայերեն նեգրը վայթե նույն բառն են։ Նեգրն էլ վիրավորական է դարձել պատմական իրադարձություններում սևերին որպես ստորին խավ դասակարգելու պատճառով, որի մեղավորները սպիտակներն են, ու հիմա որ ընկել ենք, պիտի քաշենք ։Ճ Նեգրոիդ ռասայի նորկայացուցիչն էլ նեգրոիդն ա, հակառակ դեպքում պիտի ասես, թե եվրոպոիդ ու մոնղոլոիդ ռասսային ներկայացուցիչներին ոնց են ասում (եվրոպացին ու մոնղոլը մի քիչ ուրիշ իմաստներ ունեն)։
    Վերջավորությունը լուրջ ինչ-որ բան է՞ փոխում։ Իմ կարծիքով ում համար նեգրը անընդունելի է, նեգրոիդը դժվար թե ընդունելի լինի։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկ չի ասում, որ էդ բառերը լեքսիկոնից պետք է հանել, խոսքը գնում էր կոռեկտության մասին, օրինակ ասենք իմ կարծիքով քաղաքակիթ միջավայրում էդքան էլ օքեյ չի աննասուն (երկու ն-ով) բառը օգտագործելը եթե ուզում ես պատշաճ մարդու տպավորություն թողնել ։Ճ
    Հայկական ֆորումում էլ նեգր բառ օգտագործելիս արդեն պատրաստ եղիր, որ քեզ կմեղադրեն ռասիզմի մեջ, ու սևերը չէ, հայերը (Գաղթականին չտեսա՞ր, որ մեղադրեցին) ։Ճ
    Հարց չկա։ Մեղադրողներն էլ թող պատրաստ լինեն, որ մեղադրելուց կարող է իմ նման մեկը գա ու մեղադրվողի կողմը բռնի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.07.2018)

  5. #13849
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    «գյավուր»-ի մասին շատ խոսացվեց ու կարծես բոլորն էլ ընդունում են, որ սա օգտագործվել է թուրքերի կողմից՝ հայերին ստորացնելու ու արհամարհելու նպատակով:

    Հարցս է.
    բա մենք ինչի՞ ենք մինչև հիմա, առանց խորանալու, մեկս մյուսին գյավուր ասում/գյավուրում:
    «գյավուր» = «քյաֆուր» = «քֆուր»
    «քրֆել» = «գյավուրել»
    Մի քայլ էլ առաջ գնամ.

    Մեր հավատն ու սրբությունը հայհոյելով նույն թուրքերը մեր Աստծուն (Տիրոջը) ու նրա մորն էլ են կպել:

    ՈՒ մենք էլ, մինչև հիմա, իրար «տիրոջդ մերը» ենք ասում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #13850
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջավորությունը լուրջ ինչ-որ բան է՞ փոխում։
    -ոիդ վերջածանցը հին հունարենից է գալիս ու նշանակում է «նման»։ Բառացիորեն նեգրոիդ նշանակում է սևերի նման, եվրոպոիդ - եվրոպացիների նման և այլն։ Հիմա ռասաները մատնանշող տերմինները էդ վերջածանցն ունեն, վերջածանցը որ հանում ես, էլ ռասա չի դառնում, դառնում է ուրիշ բառ, ուրիշ իմաստով։
    Si vis pacem, para bellum

  7. #13851
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    -ոիդ վերջածանցը հին հունարենից է գալիս ու նշանակում է «նման»։ Բառացիորեն նեգրոիդ նշանակում է սևերի նման, եվրոպոիդ - եվրոպացիների նման և այլն։ Հիմա ռասաները մատնանշող տերմինները էդ վերջածանցն ունեն, վերջածանցը որ հանում ես, էլ ռասա չի դառնում, դառնում է ուրիշ բառ, ուրիշ իմաստով։
    Հետաքրքիր է։ Ռասիզմի մեջ մեղադրողներն էլ ե՞ն նույն կարծիքին։ Եթե Գաղթականը նեգրի փոխարեն նեգրոիդ ասեր, չէի՞ք մեղադրի։ @ivy, @Ծլնգ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.07.2018)

  9. #13852
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կոլեգա ունեյի, հենց հետը կատակ էիր անում, ասում էր՝ կարողա՞ սև եմ, դրա համար ես տենց ասում..

    Ինձ մոտ միշտ տպավորություն է եղել, որ էս «նեգր»-ի շուրջ բարձրացած աղմուկը հենց նման դեպքերից է ծնվել, երբ մարդիկ պատրվակ են հնարել՝ իրենց որպես զոհ ներկայացնելու:

    Չնայած «պատրվակ հնարել»-ը մի քիչ սուբյեկտիվ է: Կարող է մարդուն դա իրոք էդպես թվա:
    Ոնց որ ասենք օտար երկրում քեզ ավտոխտոն տեղացին մի նկատողություն անի ու մտածես՝ կարողա՞ եկվոր եմ, դրա համար սենց վերաբերմունքի արժանացա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #13853
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կոլեգա ունեյի, հենց հետը կատակ էիր անում, ասում էր՝ կարողա՞ սև եմ, դրա համար ես տենց ասում..

    Ինձ մոտ միշտ տպավորություն է եղել, որ էս «նեգր»-ի շուրջ բարձրացած աղմուկը հենց նման դեպքերից է ծնվել, երբ մարդիկ պատրվակ են հնարել՝ իրենց որպես զոհ ներկայացնելու:

    Չնայած «պատրվակ հնարել»-ը մի քիչ սուբյեկտիվ է: Կարող է մարդուն դա իրոք էդպես թվա:
    Ոնց որ ասենք օտար երկրում քեզ ավտոխտոն տեղացին մի նկատողություն անի ու մտածես՝ կարողա՞ եկվոր եմ, դրա համար սենց վերաբերմունքի արժանացա..
    Բոլոր մարդիկ ունեն իրենց խոցելի տեղերը։ Օրինակ, ասիացիները, երբ ուրիշ երկիր են գաղթում (կամ առավել ևս եթե այնտեղ են ծնվել), մեծամասամբ չեն սիրում, երբ իրենց իդենտիֆիկացնում են որպես ասիացի։ Եթե, ասենք, Ավստրալիայում են ապրում, ուզում են դիտվել բացառապես որպես ավստրալացի։ Հատկապես աղջիկների մոտ եմ դա նկատել։
    Ես, օրինակ, նման խնդիր չունեմ։ Երբ հարցնում են, հաճախ միանգամից ասում եմ, որ Հայաստանից եմ։ Եթե նույնիսկ ասեմ, որ Ավստրալիայից եմ, իսկ զրուցակիցս խորանա, թե բա originally, հաճույքով կասեմ, կխոսեմ, կպատմեմ Հայաստանի մասին։ Իսկ այս վիդեոն ու քոմմենտները շատ լավ ցույց են տալիս, թե ուրիշները ինչ ռեակցիա կարող են տալ, ու ես ինքս ասիացիների կողմից նման ռեակցիայի արժանացել եմ։


  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.07.2018), Գաղթական (08.07.2018)

  12. #13854
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր մարդիկ ունեն իրենց խոցելի տեղերը։ Օրինակ, ասիացիները, երբ ուրիշ երկիր են գաղթում (կամ առավել ևս եթե այնտեղ են ծնվել), մեծամասամբ չեն սիրում, երբ իրենց իդենտիֆիկացնում են որպես ասիացի։ Եթե, ասենք, Ավստրալիայում են ապրում, ուզում են դիտվել բացառապես որպես ավստրալացի։ Հատկապես աղջիկների մոտ եմ դա նկատել։
    Ես, օրինակ, նման խնդիր չունեմ։ Երբ հարցնում են, հաճախ միանգամից ասում եմ, որ Հայաստանից եմ։ Եթե նույնիսկ ասեմ, որ Ավստրալիայից եմ, իսկ զրուցակիցս խորանա, թե բա originally, հաճույքով կասեմ, կխոսեմ, կպատմեմ Հայաստանի մասին։ Իսկ այս վիդեոն ու քոմմենտները շատ լավ ցույց են տալիս, թե ուրիշները ինչ ռեակցիա կարող են տալ, ու ես ինքս ասիացիների կողմից նման ռեակցիայի արժանացել եմ։

    Էս ինչ լավ վիդեո էր ))))))))

    Էս էլ փաստորեն էն մարդկանց հոգեբանության մասինա, ով ամեն կերպ փորձումա կոծկել իր արմատները ու ներկայանալ տեղացի:

    Մեզ հայերիս համար սա մութ տարածք է, քանի որ մենք ամենուր ենք ճչում մեր արմատների մասին ))

    Ի դեպ՝ ասածդ բոլոր ասիացիներին չի վերաբերվում, քանի որ օրինակ չինացիներն էլ են շատ սիրում իրենք իրենց բոլորից առանձնացնել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #13855
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն, միջին ասիայում ռուսները, որոնք իրանց միշտ առաջին սորտ են համարել, տեղացիներին անվանում են чурки. Բայց իրար մեջ խոսելուց, եթե շրջապատում տեղացիներ կան, որ տեղացիները չհասկանան, որ խոսքը իրանց մասին ա, чурка-ի փոխարեն ասում են француз.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.07.2018)

  15. #13856
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ՝ պիզդագլազ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.07.2018)

  17. #13857
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է։ Ռասիզմի մեջ մեղադրողներն էլ ե՞ն նույն կարծիքին։ Եթե Գաղթականը նեգրի փոխարեն նեգրոիդ ասեր, չէի՞ք մեղադրի։ @ivy, @Ծլնգ։
    Նախ ես ոչ մեկին ոչինչի մեջ չեմ մեղադրել, այլ ասել եմ, թե ինչու է կոնկրետ գրառումը ռասիստական։ Ոչ, այստեղ բառախաղ չի, մեկ ռասիստական գրառում անողը դեռ ռասիստ չի, ոնցոր մեկ անգամ կնոջը անցանկալի հանկարծակի կպնող տղամարդը դեռ սեքշուալ ըբյուզեր չի։ Այս տեսանկյունից Գաղթականի արձագանքը իմ ասածին շատ ավելի վատ տպավորություն է ինձ մոտ թողնում, քան իր առաջին գրառումը (իր բացատրությունը, որ սևամորթները մեր մասին նույն կարծիքի են, ինչ մենք՝ իրանց․․․ այսինքն կա մոտը այդ կարծիքը իրենց մասին)։ Ու ինձ համար կոնկրետ բառը ոչինչ չի նշանակում, բայց բառը սովորաբար նաև դիտավորություն է ցույց տալիս։ Եթե գիտես, որ այդ բառը միանշանակ չի ընկալվում, ու դեռ շարունակում ես դա օգտագործել, ուրեմն գոնե այդ քեզնից տարբեր ձևի ընկալողներին ուզում ես դիտավորյալ վիրավորած լինես։

    Բայց կոնկրետ բառի մասին․ նայի, @One_Way_Ticket ջան, ե՞րբ է սպիտակ մարդը դարձել «սպիտակ»։ Եթե հասարակության մեջ բոլորը սպիտակ են, ու սպիտակից բացի ուրիշ մաշկի գույնով մարդ էլ չեն ճանաչում, իմաստ էլ չկա իրար սպիտակ ասելը։ Այսինքն սպիտակը դարձել է սպիտակ, երբ սպիտակից տարբերվող մաշկի գույնով մարդկանց է հանդիպել։ Իսկ երբ հանդիպել է, փորձել է տարբերություն դնել իր ու այդ իրենից տարբերվողի միջև։ Ու քանի որ սպիտակը պատմականորեն եղել է ավելի առաջավոր (տնտեսապես, կրթամշակութային տեսանկյունից, և այլն), ապա այդ տարբերության մեջ ոչ-սպիտակը դասվել է որպես ավելի ստորին էակ։ Ու ինչ պիտակ էլ որ օգտագործվել է, դա եղել է ստորացնելու համար, իրենց բարձր քաղաքականությունից դուրս էակին նկարագրելու համար։ Իսկ աֆրիկայի կոլոնիզացիան ու հետագա կատաստրոֆաները էլ ավելի են խորացրել բոլոր տիպի կարծրատիպերը աֆրիկացիների ու սևամորթների մասին։

    Իսկ ռասան ընդհանրապես, իմ կարծիքով նորմալ առօրյա զրույցում ընդհանրապես չպիտի ընդգրկվի, ոնց որ ասենք մարդու բոյը։ Երբ պատմում ես մեկից, չե՞ս ասում չէ մարդու բոյը, մինչև հատուկ բոյին վերաբերվող ասպեկտ չկա պատմածիդ մեջ։ Նույն ձևի էլ ռասան պիտի լինի ըստ իս, եթե պատմածիդ մեջ կոնկրետ մարդու մաշկի գույնի հետ կամ ռասայի հասարակա-մշակութային ասպեկտ չկա, մի ընգրկի դա, քանի որ այլապես ցուցադրում է վերեբերմունք այդ ռասայի ներկայացուցիչների նկատմամբ։ Ասենք Գաղթականի մոտ իր կոլեգաների մասին օրագրային պատմությունների մեջ հաճախ ա հանդիպում մարդու ռասայական պատկանելիությունն այն դեպքերում, երբ դա հեչ պարտադիր չի։ Ու ոչ, չեմ մեղադրում, ուղղակի երևի արժի մտածել, թե ինչու բոյի վրա այդքան չենք կենտրոնանում, իսկ մարդու մաշկի գույնի վրա կենտրոնանում ենք։ Երկուսն էլ միանգամից աչքի ընկնող հատկանիշներ են, բայց մեկի վրա ենթագիտակցական կողմնակալության պատճոռով լռված ենք, իսկ մյուսի վրա՝ ոչ։ Ու կարծում եմ սա նաև նրանից է, որ բոլոր հասարակությունների մեջ էլ եղել են տարբեր բոյերի մարդիկ, ու դա դարձել է նորմալ, իսկ մենք մեծամասամբ դեռ ընդունակ չենք մեզնից մաշկի գույնով տարբերվող մարդկանց ընդունել որպես մեզ հավասար։

    Ասածս է՝ բառը բառ ա, ու պետք չի վրեն լռվել․․․ դրա օգտագործման պատեհությունն է խնդիրը։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (09.07.2018), Վիշապ (08.07.2018)

  19. #13858
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, միջին ասիայում ռուսները, որոնք իրանց միշտ առաջին սորտ են համարել, տեղացիներին անվանում են чурки. Բայց իրար մեջ խոսելուց, եթե շրջապատում տեղացիներ կան, որ տեղացիները չհասկանան, որ խոսքը իրանց մասին ա, чурка-ի փոխարեն ասում են француз.
    Ռուսերենում ընդհանրապես լիքը ռասիստական ծագումով բառեր կան, ասենք նույն немец-ը немой բառից է սերում, կոպիտ ասած՝ անասուն, մեր ոսկեղենիկ լեզվով չխոսացող։

    Իսկ чурка-ի մոմենտով․․․ որ ռուս զինվորների հուշերից ես կարդում Արցաղի շուրջ տիրող 80-ականների վերջին, 90-ականների սկզբի իրադարձությունների մասին, чурка բառը ամենուր է, որ այդ чурка-ների պատճառով իրենց կյանքն է վտանգվում․․․ մեկը նույնիսկ ասում էր, որ այդ պատերազմը անվանում էին резьба по дереву - чурка режет чурку։ Դրանից հետո երբեք чурка բառին նորմալ չեմ կարողացել վերաբերվել։

  20. #13859
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս տեսանկյունից Գաղթականի արձագանքը իմ ասածին շատ ավելի վատ տպավորություն է ինձ մոտ թողնում, քան իր առաջին գրառումը (իր բացատրությունը, որ սևամորթները մեր մասին նույն կարծիքի են, ինչ մենք՝ իրանց․․․ այսինքն կա մոտը այդ կարծիքը իրենց մասին)։
    Զարմանալիա, որ դու չափազանց նրբանկատություն ու պերֆեկցիոնիզմ ես ցուցաբերում քո արտահայտած յուրաքանչյուր բառի նկատմամբ՝ նույնն էլ պահանջելով ուրիշներից՝ էլի քո բառերի նկատմամբ, բայց ինքդ ոնց ուզես ուրիշների բառերն ու արտահայտությունները պտտեցնելով հարմարեցնում ես քո խոսքին:

    Ես չէի ասել «մենք էդ կարծիքին ենք իևենց մասին», այլ՝ «մենք տենց ենք ասում իրենց մասին»:
    Սրանք տարբեր են:

    Հիմա հայը կարող է ասել «հո ես նեգր չեմ, որ զօր ու գիշեր աշխատեմ»:
    ՈՒ դու կգաս, կասես, թե սա ռասիզմ է:
    Բայց, ինչքան էլ վիճես, մեկ է՝ էդ ասողն ի նկատի ուներ սևամորթների տխուր անցյալը ու ոչ երբեք, թե էսօր բոլոր սևերը ստրուկ են:

    Համաձայն եմ՝ անհաջող արտահայություն է, բայց փաստ է, որ գոյություն ունի մեզանում:
    Ի դեպ՝ «մենք» ասելով ի նկատի չունեմ ինձ ու քեզ կամ կոնկրետ մեկ այլի, այլ որ ընդհանուր տարածված է մեզանում:

    Իսկ ընդհանուր՝ ինչ տպավորություն ուզում ես ունեցիր:
    Քո գործնա:

    Ասենք Գաղթականի մոտ իր կոլեգաների մասին օրագրային պատմությունների մեջ հաճախ ա հանդիպում մարդու ռասայական պատկանելիությունն այն դեպքերում, երբ դա հեչ պարտադիր չի։
    Երբ ասվում է.
    «Մի բարձրահասակ մարդ էր եկել: Իսկ հետո նա գնաց:»

    Սա նորմալ է ու «բարձրահասկ»-ն էստեղ ուղղակի օգտագործվել էր խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար:

    Իսկ երբ ասվում է.
    «Մի բարձրահասկ մարդ էր եկել: Իսկ հետո բարձրահասակը գնաց:»

    Սա նշանակում է, որ պատմողը ֆիքսվել էր էդ մարդու հասակի վրա:

    Հիմա, եթե գտնես, ցույց տուր իմ որևէ գրառում, որտեղ ես չափից շատ եմ ֆիքսվել ինչ-որ մեկի ռասսայական խատկանելության վրա:՝՝՝
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 08.07.2018, 16:28:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #13860
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալիա, որ դու չափազանց նրբանկատություն ու պերֆեկցիոնիզմ ես ցուցաբերում քո արտահայտած յուրաքանչյուր բառի նկատմամբ՝ նույնն էլ պահանջելով ուրիշներից՝ էլի քո բառերի նկատմամբ, բայց ինքդ ոնց ուզես ուրիշների բառերն ու արտահայտությունները պտտեցնելով հարմարեցնում ես քո խոսքին:

    Ես չէի ասել «մենք էդ կարծիքին ենք իևենց մասին», այլ՝ «մենք տենց ենք ասում իրենց մասին»:
    Սրանք տարբեր են:

    Հիմա հայը կարող է ասել «հո ես նեգր չեմ, որ զօր ու գիշեր աշխատեմ»:
    ՈՒ դու կգաս, կասես, թե սա ռասիզմ է:
    Բայց, ինչքան էլ վիճես, մեկ է՝ էդ ասողն ի նկատի ուներ սևամորթների տխուր անցյալը ու ոչ երբեք, թե էսօր բոլոր սևերը ստրուկ են:

    Համաձայն եմ՝ անհաջող արտահայություն է, բայց փաստ է, որ գոյություն ունի մեզանում:
    Ի դեպ՝ «մենք» ասելով ի նկատի չունեմ ինձ ու քեզ կամ կոնկրետ մեկ այլի, այլ որ ընդհանուր տարածված է մեզանում:

    Իսկ ընդհանուր՝ ինչ տպավորություն ուզում ես ունեցիր:
    Քո գործնա:
    Ասում ենք առանց կարծիքի լինելո՞ւ (որ զօր ու գիշեր աշխատում են)։ Օքեյ, կներես «ոնց ուզում ուրիշների բառերը պտտելուս» համար։

    Երբ ասվում է.
    «Մի բարձրահասակ մարդ էր եկել: Իսկ հետո նա գնաց:»

    Սա նորմալ է ու «բարձրահասկ»-ն էստեղ ուղղակի օգտագործվել էր խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար:

    Իսկ երբ ասվում է.
    «Մի բարձրահասկ մարդ էր եկել: Իսկ հետո բարձրահասակը գնաց:»

    Սա նշանակում է, որ պատմողը ֆիքսվել էր էդ մարդու հասակի վրա:

    Հիմա, եթե գտնես, ցույց տուր իմ որևէ գրառում, որտեղ ես չափից շատ եմ ֆիքսվել ինչ-որ մեկի ռասսայական խատկանելության վրա:՝՝՝
    Գաղթական ջան, ասեցի, որ ոչ մի բանի մեջ էլ չեմ մեղադրում։ Թիկեթը կարծիք էր հարցրել, ես էլ հայտնել էի։ Քո գրառումները մեջս այդպես են տպավորվել, դրա համար էլ քո գրառումների մասին ասացի։ Հիմա դու գտնո՞ւմ ես, որ ես սխալ եմ՝ օքեյ, ես դրա հետ խնդիր չունեմ։

Էջ 924 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4248248749149209219229239249259269279289349741024 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •