օֆ, հետ դարձի նորից կարդա՝ ես առանձին մասերի բաժանել, ամեն մասին առանձին պատասխանել եմ, դու էդ սաղ առանձին մտքերից ծաղկաքաղ ես անում, լցնում մի կաշայի մեջ, ըստ որի ես էլ իմ գրածն աբսուրդ կընկալեի

Ես երկու կետ եմ ուղղակի առանձնացրել՝
1.համաշխարհային պրակտիկան (Բյուրի գրելուց հետո էս մասին լիքը կարդացել եմ) ցույց ա տալիս, որ իրականում էս կնոջ ազգանուն վերցնելու հանգամանքը կնոջ դերը հասարակությունում ավելի ա կարևորում, սկսում են հետը հաշվի նստել
2. հիմա Հայաստանում կինը չի կարա տոհմի ժառանգ լինի, քանի որ մանկուց իրեն որպես առարկա են դաստիարակում ու չնայած մեր ընտանիքը քյավառի էն ամենալայնախոհ ընտանիքներից ա, բայց անգամ մեզ մոտ նման դիսկրիմինացիա կար
3, էս էլ նոր գրառմանդ հետ կապված՝ խոսքը ճիշտ կամ սխալ դաստիարակությունը չի ախր, խոսքը համատարած երևույթի մասին ա, դու մասնավոր օրինակներ ես բերում, աղջիկ էրեխու դեպքում որպես «փող աշխատող» դաստիարակելն ա մասնավոր օրինակ: Իսկ էն, որ Հայաստանում լացի բան ա էրեխեքի դաստիարակությունը՝ անկախ սեռից, էնքան ակնհայտ ա, որ կտուֆտեմ, եթե վիճարկեմ: Ինչի եմ սևեռվում էս կոմպոնենտի վրա էլ, քանի որ սելեկտիվ աբորտների պատճառահետևանքային մեխանիզմում հենց աղջկա ոչ ինքնուրույն լինելն ա, ասենք մարդ աղջիկ ա ունենում ու սկսում որպես առարկա դիտարկել, որ տալու ա ուրիշին, տղա ա ունենում, սկսում ա որպես առարկա դիտարկել, որ իրան ա պահելու, ու գերադասում ա իրեն պահող առարկա ունենալ, քան ուրիշին նվիրելիք:
Էջանիշներ