Ուղղակի չեմ կարծում, որ արժի Բյուրի պես կտրուկ մոտենալ հարցին:

Նախ, պարտադիր չի, որ ամեն ինչ աշխատի հենց կոնկրետ քեզ համար՝ նույն շշից ջուրն էլ, կարող է ես ու դու խմենք ու տարբեր համ առնենք:
Հետո, ասենք, կարող է հարյուր գեղարվեստական գիրք կարդաս ու դրանցից ընդամենը երկուսը դուր գա ու դու դա նորմալ համարես, իսկ մոտիվացիոն գրքերի ամեն մի հեղինակին պատրաստ ենք դատարան քարշ տալ...
Այնինչ կան լիքը գրքեր էլ, որոնք հսկայական աուդիտորիաներ են հավաքել ու դրանք ուսումնասիրելու համար դպրոցներ ու համակարգեր են ստեղծվել:
Մեկը Հոզե Սիլվան: Կամ Ջո Վիտալեն, որի "Կյանքն առանց սահմանափակումների" գիրքը կա Ակումբում:
Կան այնպիսի հեղինակներ, որոնց գրքերը հեշտությամբ կարելի է կիրառել նույնիսկ առօրեական կյանքում էլ, ուղղակի չպետք է մոռանալ օրվա մեջ և հետևել արդյունքներին… Իսկ կան գրքեր, որոնք պարապ մարդկանց համար են, թե՞ մեր մեջ քիչ են պարապները…
Օրինակ, ասենք, Ջո Պերկինսը գրում է փսիխոնավիգացիայի մասին, ու եթե ես ժամանակ չեմ դրել ու չեմ փորձել լուրջ զբաղվել դրանով, իրավունք ունե՞մ արդյոք ասելու, որ դա չի աշխատում ու ոչ ոք մտովի թռչել չի կարող:
Կամ Կլաուս Ջ. Ջոուլը գրում է վիճակախաղի տոմսի թվերը գուշակելու իր փորձի մասին: Բայց ախր նա ամիսներ շարունակ տանն անգործ վեր ընկած է եղել և դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել… Դե արի ես կամ Բյուր կամ Այվի կամ Աթեիստ, առավոտից երեկո խրված գործերի մեջ, փորձիր լատարե շահել…