User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Մոտիվացիոն գրքեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գիրքը աչքիս մի հատ էլ կարդաս, որտև սխալ ես հասկացել. գրքում ոչ թե ասում ա, թե ոնց գործից հետո էլի աշխատես, այլ խորհուրդներ ա տալիս, թե ոնց գործի էդ 8 ժամդ էֆեկտիվ անցկացնես, իսկ գործից հետո ընդհակառակը՝ գործ չանես ու նույնիսկ խորհուրդ ա տալիս գործը ավարտելը հատուկ ծեսի վերածել, որպեսզի էդ ծեսով գլուխդ լրիվ մաքրես աշխատանքից ու էդ մասին էլ չմտածես հանգստի ժամերին։ ՈՒ լիքը օրինակներ ա բերում, որ «օրը 24 ժամ» աշխատողնները իրականում ավելի պակաս էֆեկտիվ են, քան կարճ, բայց կենտրոնացած deep work անողները
    Մի խոսքով, քո սեփական փորձով եզրակացությունդ ավելի մոտ էր էդ գրքի ասածին, քան գրքից հասկացածդ
    Արշակ, հասկացել եմ, դու ես իմ ասածը սխալ հասկացել։ Ես չեմ ասում՝ գործից հետո աշխատելու մասին, ինքը էդտեղ խոսում ա գործից հետո ուրիշ բանով զբաղվելու մասին (օրինակ, գիրք կարդալ, գործիք նվագել)։ Իմ ասածն էլ էդ ա, որ իրա մեթոդն ուղղակի չի աշխատում ինձ վրա, որտև գործից հետո ես ոչ մի բանով չեմ ուզում զբաղվել (բացի, թերևս, մարդկանց հետ շփվելուց, ինչն ինքը մեղմ ասած չի քաջալերում): Հետո, գիրքը ոտից գլուխ անհատապաշտական ու բիզնես լինելու տեսանկյունից ա գրած, այսինքն՝ թե ոնց անել, որ հաջողակ լինես, կարծես կյանքի միակ իմաստն էդ ա։

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Էդ գիրքը քեզ սովորացնում ա թե ոնց աշխատանքի վրա ծախսելիք ժամանակդ արդյունավետ օգտագործես։ Իսկ թե ոնց վայելես աշխատանքից ազատ ժամանակդ, էդ արդեն քո գործն ա, քեզ ոչ ոք չի ասում պիտի գիրք կարդաս, եթե էդ քեզ հաճելի չի։ Ընդ որում աշխատանքայինժամանակդ էֆեկտիվ ծախսելով՝ հնարավորություն ես ստանում անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ընդ որում distraction-ներից խուսափելու իր մեթոդները կարելի ա կիրառել նաև անձնական կյանքում, հաճելի, կյանքումդ ավելի կարևոր բաներն ավելի լիարժեք վայելելու համար։ էդ գրքում «Կյանքի միակ իմաստը բիզնես հաջողությունն ա» մոմենտ ընդհանրապես չկա իմ կարծիքով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի չեմ կարծում, որ արժի Բյուրի պես կտրուկ մոտենալ հարցին:

    Նախ, պարտադիր չի, որ ամեն ինչ աշխատի հենց կոնկրետ քեզ համար՝ նույն շշից ջուրն էլ, կարող է ես ու դու խմենք ու տարբեր համ առնենք:
    Հետո, ասենք, կարող է հարյուր գեղարվեստական գիրք կարդաս ու դրանցից ընդամենը երկուսը դուր գա ու դու դա նորմալ համարես, իսկ մոտիվացիոն գրքերի ամեն մի հեղինակին պատրաստ ենք դատարան քարշ տալ...
    Այնինչ կան լիքը գրքեր էլ, որոնք հսկայական աուդիտորիաներ են հավաքել ու դրանք ուսումնասիրելու համար դպրոցներ ու համակարգեր են ստեղծվել:
    Մեկը Հոզե Սիլվան: Կամ Ջո Վիտալեն, որի "Կյանքն առանց սահմանափակումների" գիրքը կա Ակումբում:
    Կան այնպիսի հեղինակներ, որոնց գրքերը հեշտությամբ կարելի է կիրառել նույնիսկ առօրեական կյանքում էլ, ուղղակի չպետք է մոռանալ օրվա մեջ և հետևել արդյունքներին… Իսկ կան գրքեր, որոնք պարապ մարդկանց համար են, թե՞ մեր մեջ քիչ են պարապները…
    Օրինակ, ասենք, Ջո Պերկինսը գրում է փսիխոնավիգացիայի մասին, ու եթե ես ժամանակ չեմ դրել ու չեմ փորձել լուրջ զբաղվել դրանով, իրավունք ունե՞մ արդյոք ասելու, որ դա չի աշխատում ու ոչ ոք մտովի թռչել չի կարող:
    Կամ Կլաուս Ջ. Ջոուլը գրում է վիճակախաղի տոմսի թվերը գուշակելու իր փորձի մասին: Բայց ախր նա ամիսներ շարունակ տանն անգործ վեր ընկած է եղել և դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել… Դե արի ես կամ Բյուր կամ Այվի կամ Աթեիստ, առավոտից երեկո խրված գործերի մեջ, փորձիր լատարե շահել…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ գիրքը քեզ սովորացնում ա թե ոնց աշխատանքի վրա ծախսելիք ժամանակդ արդյունավետ օգտագործես։ Իսկ թե ոնց վայելես աշխատանքից ազատ ժամանակդ, էդ արդեն քո գործն ա, քեզ ոչ ոք չի ասում պիտի գիրք կարդաս, եթե էդ քեզ հաճելի չի։ Ընդ որում աշխատանքայինժամանակդ էֆեկտիվ ծախսելով՝ հնարավորություն ես ստանում անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ընդ որում distraction-ներից խուսափելու իր մեթոդները կարելի ա կիրառել նաև անձնական կյանքում, հաճելի, կյանքումդ ավելի կարևոր բաներն ավելի լիարժեք վայելելու համար։ էդ գրքում «Կյանքի միակ իմաստը բիզնես հաջողությունն ա» մոմենտ ընդհանրապես չկա իմ կարծիքով։
    Էդ ամբողջ day within a day գաղափարը հենց աշխատանքից դուրս ուրիշ բանի վրա կենտրոնանալու համար ա։ Այսինքն, աշխատանքդ նենց դասավորես, որ կարանաս էն մնացած ութ ժամն ուրիշ բանով զբաղվել։ Ու իրա առաջարկած ուրիշ բաներն էլ էլի մտավարժանքներ են, կոպիտ ասած՝ երկրորդ աշխատանք։ Իրա մեթոդներն էլ հակասում են շեղումից խուսափելու մնացած բոլոր մեթոդներին։ Մեկը ես չեմ կարում աշխատեմ, երբ օֆիսիս դուռը փակ ա։ Կամ հայտնի պոմոդորո մեթոդը ապացուցված բան ա, որ ահագին արդյունավետ ա (քսան րոպե աշխատում ես, տասը րոպե շեղվում կամ նայած ում կենտրոնացումն ինչքան ա տևում ու ինչքան հանգիստ ա ուզում)։ Իրա մեթոդները ֆլոուով աշխատելու համար են։ Բայց նա, ով ֆլոուով աշխատում ա, կարիք չունի մեթոդների, որովհետև որ ֆլոուի մեջ ընկնում ա, հաստատ հաջորդ րոպեին մեյլ չի ստուգի։ Կարելի ա օրը յոթանասուն հազար անգամ շեղվելով էլ որակյալ ու արդյունավետ աշխատանք կատարել ու ժամը հինգին տուն գնալ, իսկ ինքը դա բացառում ա։ Մի խոսքով, ինքը սաղ պատճառ֊հետևանքները խառնել ա իրար, իրա ճիշտն էլ դրած փաթաթում ա մեր վրա, ոնց որ նման գրքերի մյուս հեղինակներն են սիրում անել։

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի չեմ կարծում, որ արժի Բյուրի պես կտրուկ մոտենալ հարցին:

    Նախ, պարտադիր չի, որ ամեն ինչ աշխատի հենց կոնկրետ քեզ համար՝ նույն շշից ջուրն էլ, կարող է ես ու դու խմենք ու տարբեր համ առնենք:
    Հետո, ասենք, կարող է հարյուր գեղարվեստական գիրք կարդաս ու դրանցից ընդամենը երկուսը դուր գա ու դու դա նորմալ համարես, իսկ մոտիվացիոն գրքերի ամեն մի հեղինակին պատրաստ ենք դատարան քարշ տալ...
    Այնինչ կան լիքը գրքեր էլ, որոնք հսկայական աուդիտորիաներ են հավաքել ու դրանք ուսումնասիրելու համար դպրոցներ ու համակարգեր են ստեղծվել:
    Մեկը Հոզե Սիլվան: Կամ Ջո Վիտալեն, որի "Կյանքն առանց սահմանափակումների" գիրքը կա Ակումբում:
    Կան այնպիսի հեղինակներ, որոնց գրքերը հեշտությամբ կարելի է կիրառել նույնիսկ առօրեական կյանքում էլ, ուղղակի չպետք է մոռանալ օրվա մեջ և հետևել արդյունքներին… Իսկ կան գրքեր, որոնք պարապ մարդկանց համար են, թե՞ մեր մեջ քիչ են պարապները…
    Օրինակ, ասենք, Ջո Պերկինսը գրում է փսիխոնավիգացիայի մասին, ու եթե ես ժամանակ չեմ դրել ու չեմ փորձել լուրջ զբաղվել դրանով, իրավունք ունե՞մ արդյոք ասելու, որ դա չի աշխատում ու ոչ ոք մտովի թռչել չի կարող:
    Կամ Կլաուս Ջ. Ջոուլը գրում է վիճակախաղի տոմսի թվերը գուշակելու իր փորձի մասին: Բայց ախր նա ամիսներ շարունակ տանն անգործ վեր ընկած է եղել և դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել… Դե արի ես կամ Բյուր կամ Այվի կամ Աթեիստ, առավոտից երեկո խրված գործերի մեջ, փորձիր լատարե շահել…
    Էդ լատարեի պահով Նեյթ Սիլվերն ա լավ գիրք գրել, բայց սա մոտիվացիոն չէի անվանի, ավելի շուտ գիտահանրամատչելի ա։ Ու չնայած ինչպես գրեթե ցանկացած ոչ գեղարվեստական գիրք, սա էլ չդզող պահեր ուներ (մասնավորապես, ընդհանուր կենտրոնացումը ԱՄՆ֊ի վրա), ամեն դեպքում կարդացածս էն ոչ գեղարվեստականներից ա, որ ընդհանուր առմամբ գոհ եմ։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2018)

  7. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ամբողջ day within a day գաղափարը հենց աշխատանքից դուրս ուրիշ բանի վրա կենտրոնանալու համար ա։ Այսինքն, աշխատանքդ նենց դասավորես, որ կարանաս էն մնացած ութ ժամն ուրիշ բանով զբաղվել։ Ու իրա առաջարկած ուրիշ բաներն էլ էլի մտավարժանքներ են, կոպիտ ասած՝ երկրորդ աշխատանք։ Իրա մեթոդներն էլ հակասում են շեղումից խուսափելու մնացած բոլոր մեթոդներին։ Մեկը ես չեմ կարում աշխատեմ, երբ օֆիսիս դուռը փակ ա։ Կամ հայտնի պոմոդորո մեթոդը ապացուցված բան ա, որ ահագին արդյունավետ ա (քսան րոպե աշխատում ես, տասը րոպե շեղվում կամ նայած ում կենտրոնացումն ինչքան ա տևում ու ինչքան հանգիստ ա ուզում)։ Իրա մեթոդները ֆլոուով աշխատելու համար են։ Բայց նա, ով ֆլոուով աշխատում ա, կարիք չունի մեթոդների, որովհետև որ ֆլոուի մեջ ընկնում ա, հաստատ հաջորդ րոպեին մեյլ չի ստուգի։ Կարելի ա օրը յոթանասուն հազար անգամ շեղվելով էլ որակյալ ու արդյունավետ աշխատանք կատարել ու ժամը հինգին տուն գնալ, իսկ ինքը դա բացառում ա։ Մի խոսքով, ինքը սաղ պատճառ֊հետևանքները խառնել ա իրար, իրա ճիշտն էլ դրած փաթաթում ա մեր վրա, ոնց որ նման գրքերի մյուս հեղինակներն են սիրում անել։
    Գրածներդ կարդալով արդեն սկսում եմ կասկածել, որ նույն գիրքն ենք կարդացել Բյուր ինքը լիքը տարբեր մեթոդներ ու գործիքներ ա տալիս (ոմանք իրար հետ անհամատեղելի), առաջարկելով ընտրել նրանք, որ քո իրավիճակին, քո աշխատանքի բնույթին համապատասխան են։ ՈՒ ոչ մի բան չի փաթաթում ոչ մեկի գլխին։ էնքան շատ սխալ մեկնաբանություններ ես տալիս մի քանի նախադասության մեջ, որ սկի չգիտեմ, որ մեկին անդրադառնամ
    Մի խոսքով, եզրակակացությունս մնում ա նույնը, որ էդ գրքից բան չես հասկացել
    Իսկ ինձ էդ գիրքը իսկապես օգնել ա․ երբ իր մեթոդները կիրառում եմ, արդյունավետությունս թռնում ա միլիոն՝ ինչպես մտավոր աշխատանքում, էնպես էլ կյանքը վայելելու հարցում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    աչքիս պետք է մի մոտիվացիոն գիրք հրատարակվի, թե ինչպես ընթերցել մոտիվացիոն գրքերը...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.06.2018)

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մոտիվացիոն կամ self help գրքերին վերաբերվում եմ որպես ինչ–որ մեկի կյանքի հաջողված փորձը, որից հեղինակը փորձել ա ընդհանրություններ գտնի։ Էդպիսի գիրք կարդալուց, ոչ թե հալած յուղի տեղ եմ ընդունում, կամ որպես «քեզ ասում ա ոնց ապրես», այլ դիտարկում եմ որպես ընդամենը տեսակետ, որ կարելի ա վերլուծել, մեջը տրամաբանական, օգտակար մտքեր գտնել կամ չգտնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.06.2018), Գաղթական (13.06.2018), Ծլնգ (13.06.2018), Ուլուանա (14.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էժան գրքեր
    Հեղինակ՝ Ափրիկյան, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.08.2015, 21:33
  2. գրքեր C#-ի վերաբերյալ
    Հեղինակ՝ Գևոր, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 22.11.2009, 17:46
  3. Վեբ ծրագրավորման գրքեր
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.11.2009, 19:27
  4. Գրքեր , առք ու վաճառք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2009, 23:44
  5. Փոխանակում ենք գրքեր
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.08.2009, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •