Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Կենտրոնանալու մասին գիրք ֊ էս երևի ամենապակաս օգուտ տված գիրքն ա։ Էն մասին ա, թե ոնց ժամանակի հսկայական կտորներ ճարես, որ գործիդ վրա կենտրոնանանաս։ Ասենք, կա օրինակ day within a day խորհուրդը, որ գործից հետո դեռ մի ութ ժամ օրվա մեջ ունես մինչև քնելը, կարաս մի բանով զբաղվես։ Բայց փաստացի դա ինձ վրա կիրառելի չի, որովհետև կենտրոնացած աշխատանքային օրվանից հետո առնվազն երեք֊չորս ժամ ես ուղղակի ունակ չեմ որևէ մտավոր աշխատանք կատարելու։
Էս գիրքը աչքիս մի հատ էլ կարդաս, որտև սխալ ես հասկացել. գրքում ոչ թե ասում ա, թե ոնց գործից հետո էլի աշխատես, այլ խորհուրդներ ա տալիս, թե ոնց գործի էդ 8 ժամդ էֆեկտիվ անցկացնես, իսկ գործից հետո ընդհակառակը՝ գործ չանես ու նույնիսկ խորհուրդ ա տալիս գործը ավարտելը հատուկ ծեսի վերածել, որպեսզի էդ ծեսով գլուխդ լրիվ մաքրես աշխատանքից ու էդ մասին էլ չմտածես հանգստի ժամերին։ ՈՒ լիքը օրինակներ ա բերում, որ «օրը 24 ժամ» աշխատողնները իրականում ավելի պակաս էֆեկտիվ են, քան կարճ, բայց կենտրոնացած deep work անողները
Մի խոսքով, քո սեփական փորձով եզրակացությունդ ավելի մոտ էր էդ գրքի ասածին, քան գրքից հասկացածդ