StrangeLittleGirl-ի խոսքերից
Ծլնգ, եթե կարծում ես, որ էդքան դեբիլ եմ ու էս բոլորը չեմ ասում, չարաչար սխալվում ես։ Էս մարդկանց իրոք չի հետաքրքրում Հայաստանը։ Չեն էլ լսում պատասխանդ։ Ասում եմ՝ հենց Ռուսաստան եմ ասում, միանգամից ականջները սրում են, սկսում են հարցեր տալ, թե ինչու ա Ռուսաստանի հետ Հայաստանը լավ, Ռուսաստանն ինչ շահ ունի Հայաստանում, արդյոք Հայաստանը Ռուսաստանի մարզ ա (հա, տենցներն էլ են լինում), արդյոք Հայաստանի ու Ռուսաստանի քրիստոնեությունը նույն կրոնն ա և այլն։ Մնացած բացարձակապես ամեն ինչն իրանց չի հետաքրքրում։ Էն կարգի չի հետաքրքրում, որ հինգ րոպե հետո նույն հարցը նորից են տալիս, չնայած որ հանգամանալից պատասխան էին ստացել մինչև էդ։ Եթե հետաքրքրեր, գոնե նեղություն կքաշեին, կփորձեին հիշել, թե խոսակցությունը որ երկրի մասին ա, ոչ թե զրույցի ընթացքում հազար անգամ երկիրն անունը կփոխեր հազար անգամ ուղղվելուց հետո։ Հետո, երբ դիմացինիդ չի հետաքրքրում ասածդ, երբ չի ուզում քեզ լսել, մի տեսակ տհաճ ա նույն ոգևորվածությամբ շարունակելը։ Էն ա, դանիական մեդիան ողողված էր Հայաստանով հեղափոխության օրերին, բայց ինձ կանգնում, ասում են, որ կյանքում լուրերով չեն լսել Հայաստանի մասին։ Էն ինֆոն, որ տալիս էին դանիական լրատվամիջոցներով, տեղով մեկ ֆենոմենալ էր, ու իրա քթից էն կողմ հետաքրքրվող ցանկացած մարդ չէր կարա չնկատեր։ Բայց դե մարդիկ ասում են դանիական մեդիայով երբեք Հայաստանի մասին չեն լսել։
Էջանիշներ