User Tag List

Էջ 895 1112-ից ԱռաջինԱռաջին ... 395795845885891892893894895896897898899905945995 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,411 համարից մինչև 13,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 16680 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #13411
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ ահավոր սխալվում ես։ Գուցե գենդերային հավասարությունը խնդիր դարձրած հասարակություններում, որտեղ կանանց քվոտաներ են մտցվում կամ կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար դրական դիսկրիմինացիա անում, տղամարդիկ իսկապես որոշ չափով տուժում են, բայց դա այլ խնդիր ա, այլ լուծումներ ա պահանջում։ Իսկ հայրիշխանական հասարակություններում, ինչպիսին օրինակ Հայաստանն ա, տղամարդիկ իրանց շատ լավ են զգում ու որևէ կերպ չեն տուժում սեքսիզմից։ Ու դու հաստատ քո մաշկի վրա էնքան սեքսիզմ չես զգացել, ինչքան հայ հասարակության մեջ ամեն օր, իսկ սկանդինավյան հասարակության մեջ՝ երբեմն զգում եմ ես։ Տղամարդիկ կանանց նկատմամբ դիսկրիմինացիան հասկանալու մենակ մի տարբերակ ունեն․ նստել ու լսել ու վստահել, ինչը դու փորձում ես անել։ Ցավոք սրտի, կանանց չլսելն ու չվստահելը հենց էդ նույն սեքսիզմի դրսևորում ա, ու դա անում են նույնիսկ իրենց ֆեմինիստ համարող բազմաթիվ տղամարդիկ։ Նայի, ես քաղաքականության բաժնի հետ կապված խնդիր բարձրացրեցի, ու միանգամից ինձ ուղարկեցին խնդիրն իմ մեջ փնտրելու։ Ու չես պատկերացնի, թե ինչքան ահավոր ա, երբ ամեն անգամ նման խնդիրն բարձրացնելիս նման պատասխան ենք ստանում։ Դա ազդում ա մեր ինքնագնահատականի ու ինքնարտահայտման ցանկության վրա։
    Ասում էի չէ՞, ֆեմինիստական մինի վրա եմ ոտս դնում
    Իհարկե ես քո ապրածը չեմ ապրել, բայց կարծում եմ գոնե որոշ չափով հասկանում եմ քեզ, հասկանում եմ քո զոհ զգալու պատճառներն էլ, մեղադրական տոնի պատճառներն էլ, սեռային մեծ բևեռացում ունոցող հասարակության մեջ ապրելով քո մաշկի վրա զգացած զրկանքներն էլ։ Գիտե՞ս ինչի եմ հասկանում։ Որովհետև էդ մասին շատ–շատ ա խոսվում, աշխարհում լիքը գրականություն կա սեքսիստական՝ դերերի սեռով պայմանավորված բևեռացում ունեցող հասարակություններում կանանց պրոբլեմների, կրած տառապանքների մասին։ Տղամարդու պրոբլեմների մասին, չնչին բացառություններով, ոչ ոք չի խոսում։ Տո սկի տղամարդիկ չեն գիտակցում իրանց էդ պրոբլեմները, դրանց կապը սեքսիզմի հետ‎։ Նույն ձևով ոնց որ սեքսիստական հասարակության մեջ դաստիարակված, մեծացած խոհանոցում նստած կնիկը հաճախ չի գիտակցում, որ օկ չեն էն բոլոր զրկանքները, որ ինքը կրում ա, որ բռնության ա ենթարկվում, ու մտածում ա որ ինքն ա մեղավորը և այլն։

    Մի խոսքով սեքսիզմի դեմ պայքարող պրոգրեսիվ հասարակությունը հիմնականում միակողմանի ա ընկալում էս պրոբլեմը, արդյունքում բոչկա ա որ գլորվում ա։ Իսկ բոչկա գլորելուց ոչ ոք բոչկայի թիրախին լսելու ցանկություն չունի։
    Գենդերային հավասարությունը խնդիր դարձրած հասարակություններում տղամարդկանց նոր առաջացած պրոբլեմների մասին չեմ էլ խոսում, էդ հեչ։ Ես խոսում եմ հենց քո ասած «հայրիշխանական» հասարակություններում պրոբլեմների մասին։ ՈՒ դրանց մասին շա՜տ խոսելու բան կա։ Որ սկսեմ խոսել Հայաստանում տղամարդկանց սեռով պայմանավորված պրոբլեմների մասին, կարող ա պահի տակ կնոջ պրոբլեմները «ծաղիկներ» թվան։ Իրականում իհարկե ծաղիկներ չեն․ նորից շեշտեմ․ ես կարծում եմ, որ տղամարդիկ ու կանայք սեքսիստական հասարակութուններում տուժում են հավասարապես Տարբեր ձևով են տուժում, բայց տուժում են մեկը մյուսից ոչ պակաս։ Բայց դե ու՞մ են հետաքրքրում տղամարդու պրոբլեմները՝ բա տղամարդ ես, լացելս ո՞րն ա, պիտի տղամարդավարի քաշես

    ՈՒ մենակ տղամարդիկ չեն տուժում ֆեմինիզմի էս միակողմանի հայացքից։ Տուժում են բոլորը։ Դրա պատճառով ջենդերային հավասարության շարժումը շատ դանդաղ ու երկու սեռերի համար էլ շատ ավելի ցավոտ ա տեղից շարժվում, քան կարար լիներ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #13412
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե ասածդ էն ա, որ տղամարդիկ էլ հայրիշխանական հասարակություններում էս ու էն պիտի լինեն (օրինակ, լիքը հայ տղամարդիկ անլիարժեքության բարդույթով են տառապում, որովհետև իրենց մամաներն իրենց մեծացրել են որպես թագավորներ, մեծացել են, հասկացել, որ դա էդքան էլ տենց չի), ապա համաձայն եմ հետդ։ Հայրիշխանական հասարակարգում տղամարդիկ տուժում են, որովհետև չեն կարող ինքնարտահայտվել ոնց ուզում են, որովհետև պիտի հետևեն էս ու էն կանոններին և այլն։ Բայց հայրիշխանական հասարակարգը մեծ հաշվով տղամարդկանց ա հարմարացրած, որից օգուտ են քաղում տղամարդիկ (կարա լինի առավելապես ֆիզիկապես ուժեղ կամ ուրիշ հատկանիշներով տղամարդիկ): Ու թույլ չտալը, որ կանայք իրանց ողջ պոտենցիալը գործածեն, էլի կարա պատճառ դառնա, որ տղամարդիկ տուժեն։ Բայց մեկ ա, դու դա ոչ մի կերպ չես կարա համեմատես կանանց կրած տույժերի հետ, որովհետև էլի եմ ասում․ էդ աշխարհը տղամարդկանց ա հարմարեցրած ամեն իմաստով։ Կարծում եմ՝ Հայաստանը որպես օրինակ շատ հաջող ա, քանի դեռ էնտեղ գենդերային հավասարության ուղղությամբ ամեն ինչ շատ դանդաղ ա առաջ գնում։ Հայաստանում կոնկրետ իմ սերնդի տղամարդկանց ու կանանց միջև հսկայական անդունդ ա գոյացել․ մի կողմում ֆինանսապես անկախ, բարձրագույն կրթություն ստացած կանայք են, որոնք այլևս տղամարդկանց ծառայել չեն ուզում, իսկ մյուս կողմում էդ հասարակության մեջ ծնված-մեծացած տղամարդիկ են, որոնց սովորեցրել են, որ կանայք իրենց պիտի ծառայեն ու որոնք ժխտում են, թե Հայաստանում գենդերային հավասարության խնդիր կա։ Երբ դժգոհում եմ, թե Հայաստանում ֆեմինիստ տղամարդ գրեթե չկա, ինձ ասում են՝ ինչու՞ լինի, էս պահին ամեն ինչ իրանց ա հարմարեցրած։ Ու տենց էլ կա։ Հիմա թե դրանից տղամարդիկ ոնց են տուժում, կարաս երկար լեկցիաներ կարդաս, բայց փաստը մնում ա փաստ․ տղամարդիկ էդ հասարակության մեջ իրանց ավելի լավ են զգում, քան կանայք։ Մենակ չասես՝ ձևացնում են, թե լավ են զգում։ Քանի՞ ընտանեկան բռնության ենթարկված տղամարդու գիտես։ Քանի՞ տղամարդու գիտես, որոնց պոռնիկ են անվանում։ Ու պնդելը, որ տղամարդիկ ավելի են տուժում սեքսիզմից, նշանակում ա ուղղակի չընդունելը, թե կանայք ինչ են քաշել դարերի ընթացքում։

  3. #13413
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի ասած "պոռնիկի" վրա մի հատ պատմություն պատմեմ...

    ուրեմն փոքր էինք տենց մի յոթերորդ դասարան, ընկերս ասեց արի մեր դասարանի երեկույթին, ասի հա, խի չէ՞ որ... գրացի, ոչ ոքի չեմ չեմ ճանաչում ու ընկերս սկսեց սաղի հետ ծանոթացնել, բնական ա տղերքի հետ, հետո ասեց էն էլ աղջիկներն են, խանոթացրեց օբշի ու հետո ասեց ՛այ էն մեկը բոզ ա... եթե պտի տենց "պարես-մարես" էտի ինքն ա"... նենց խելքը գլխին աղջկա տպավորություն թողեց սկզբից, ակնոցով բան...

    երեկույթը սկսեց... կերանք խմեցինք սկսեցինք պարել... դե պտի աղջիկ հրավիրես որ պարես... սկսեցի հրավիրել... մի երկու հոգի ասին չէ, հետո մոտեցա բոզին... ճիշտն ասած խելքս իրա կողմն էր արդեն... վերջը հրավիրեցի՝ համաձայնեց... ու որ պարը սկսեց, էս աղջիկը, որ ինձնից խոշոր էր ու հասուն, ինձ գրկեց ու ամուր սեցմեձ կրծքին ու սկսեցինք պարել... հետո ընթացքում խոսել, հետաքրքիր սկսեցինք խոսել ու պարել... ինքը կրծքին սեղմելը համարում էր որմալ ու մի քիչ հետո իմ համար էլ էր նորմալ... շատ դուրս եկավ... ինձ շատ լավ էի զգում..

    հետո մյուս պարերին գնում էի շուտ շուտ մի երկու հոգու առաջարկում էի, ասում էին չէ, վազում էի իրա մոտ... մի հատ աղջիկ մի անգամ համաձայնեց ու էլ ոչ ոք ու սաղ երեկո իրա հետ եմ պարել...սաղ երեկո անցավ հետաքրքիր ու "ջերմ" բառիս բուն իմաստով...

    ...բայց տենց էլ չհասկացա էդ աղջիկը խի՞ էր բոզ ու խի՞ մյուս աղջիկնրն էլ իրա պես չեն կարա լինեն...

    հետո տուն ճանապարհելու ժամանակը որ եկավ ինձ իմ կողմերը գնացող մի աղջիկ բաժին ընկավ որն ամբողջ ճամփին մի բառ հետս չխոսեց...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (07.06.2018), Աթեիստ (07.06.2018), Արշակ (07.06.2018)

  5. #13414
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    - Քո երկիրը մահմեդակա՞ն է։
    - Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։
    - Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։
    Քո երկիրը․ ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։
    Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։ Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։ Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։
    Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։ Ուղղում ես նրանց։ Ներողություն են խնդրում։ Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։ Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։
    Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։ Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։ Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք է, որտեղ չափահաս տարիքում ոտք չեմ դրել։ Ես ինքս ինձ գտել եմ Չեխիայում։ Դեպրեսվել եմ Գերմանիայում։ Ուժասպառ եմ եղել Ֆինլանդիայում։ Ազատությունը զգացել եմ Նիդեռլանդներում։ Երգել եմ Իռլանդիայում։ Սիրտս կոտրվել է Իսլանդիայում, ապաքինվել՝ Մալթայում։ Սիրել եմ Դանիայում։ Իսկ իմ տունը Կոպենհագենի արևմուտքում Թոնդերգեյդ տասնմեկ հասցեի մի պստիկ բնակարան է, որտեղ մեր հայկական-դանիական աշխարհն ենք ստեղծել։

    Այնպես որ, եթե մյուս անգամ հիշատակեք քո երկիրը, հարցնելու եմ՝ որ մեկը։
    Մարդիկ երբեմն քաշվում են իրենց ականջին անծանոթ անուն արտասանել՝ հանկարծակի սխալ անելու ու նեղացնելու վախից։ Չարժի սրանից զայրանալ․․․ կարծում եմ արժի ուղղակի պատասխանել․ «Հայաստանի հե՞տ ես, Հայաստանը․․․ է»։ Համ էլ կկրթվեն։ #ArmeniaAwareness
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 07.06.2018, 02:04:

  6. #13415
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ երբեմն քաշվում են իրենց ականջին անծանոթ անուն արտասանել՝ հանկարծակի սխալ անելու ու նեղացնելու վախից։ Չարժի սրանից զայրանալ․․․ կարծում եմ արժի ուղղակի պատասխանել․ «Հայաստանի հե՞տ ես, Հայաստանը․․․ է»։ Համ էլ կկրդվեն։ #ArmeniaAwareness
    Կկրթվեն

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (07.06.2018)

  8. #13416
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ասածդ էն ա, որ տղամարդիկ էլ հայրիշխանական հասարակություններում էս ու էն պիտի լինեն (օրինակ, լիքը հայ տղամարդիկ անլիարժեքության բարդույթով են տառապում, որովհետև իրենց մամաներն իրենց մեծացրել են որպես թագավորներ, մեծացել են, հասկացել, որ դա էդքան էլ տենց չի), ապա համաձայն եմ հետդ։ Հայրիշխանական հասարակարգում տղամարդիկ տուժում են, որովհետև չեն կարող ինքնարտահայտվել ոնց ուզում են, որովհետև պիտի հետևեն էս ու էն կանոններին և այլն։ Բայց հայրիշխանական հասարակարգը մեծ հաշվով տղամարդկանց ա հարմարացրած, որից օգուտ են քաղում տղամարդիկ (կարա լինի առավելապես ֆիզիկապես ուժեղ կամ ուրիշ հատկանիշներով տղամարդիկ): Ու թույլ չտալը, որ կանայք իրանց ողջ պոտենցիալը գործածեն, էլի կարա պատճառ դառնա, որ տղամարդիկ տուժեն։ Բայց մեկ ա, դու դա ոչ մի կերպ չես կարա համեմատես կանանց կրած տույժերի հետ, որովհետև էլի եմ ասում․ էդ աշխարհը տղամարդկանց ա հարմարեցրած ամեն իմաստով։ Կարծում եմ՝ Հայաստանը որպես օրինակ շատ հաջող ա, քանի դեռ էնտեղ գենդերային հավասարության ուղղությամբ ամեն ինչ շատ դանդաղ ա առաջ գնում։ Հայաստանում կոնկրետ իմ սերնդի տղամարդկանց ու կանանց միջև հսկայական անդունդ ա գոյացել․ մի կողմում ֆինանսապես անկախ, բարձրագույն կրթություն ստացած կանայք են, որոնք այլևս տղամարդկանց ծառայել չեն ուզում, իսկ մյուս կողմում էդ հասարակության մեջ ծնված-մեծացած տղամարդիկ են, որոնց սովորեցրել են, որ կանայք իրենց պիտի ծառայեն ու որոնք ժխտում են, թե Հայաստանում գենդերային հավասարության խնդիր կա։ Երբ դժգոհում եմ, թե Հայաստանում ֆեմինիստ տղամարդ գրեթե չկա, ինձ ասում են՝ ինչու՞ լինի, էս պահին ամեն ինչ իրանց ա հարմարեցրած։ Ու տենց էլ կա։ Հիմա թե դրանից տղամարդիկ ոնց են տուժում, կարաս երկար լեկցիաներ կարդաս, բայց փաստը մնում ա փաստ․ տղամարդիկ էդ հասարակության մեջ իրանց ավելի լավ են զգում, քան կանայք։ Մենակ չասես՝ ձևացնում են, թե լավ են զգում։ Քանի՞ ընտանեկան բռնության ենթարկված տղամարդու գիտես։ Քանի՞ տղամարդու գիտես, որոնց պոռնիկ են անվանում։ Ու պնդելը, որ տղամարդիկ ավելի են տուժում սեքսիզմից, նշանակում ա ուղղակի չընդունելը, թե կանայք ինչ են քաշել դարերի ընթացքում։
    Նեղանալ չկա, բայց հենց նոր ապացուցեցիր, էն ինչ ասում էի․ որ ֆեմինիստ հասարակության մեջ ցանկություն, հետաքրքրվածություն չկա լսելու, թե ինչ պրոբլեմներ ունի տղամարդը։ Դու թվարկեցիր քո պատկերացրած էն ստանդարտ տեքստը, որ ֆեմինիստական գրքերում գալչկի համար գրած ա, ու սկսեցիր մեղադրանքների շարքը։
    ՈՒ տես, ես ասում էի, որ տղամարդու պրոբլեմները սեքսիստական հասարակություններում պակաս չեն, բայց տարբեր են կնոջ պրոբլեմներից, իսկ դու ինձ մունաթով հարցնում ես «քանի՞ ընտանեկան բռնության ենթարկված տղամարդ գիտես», «քանի՞ տղամարդ գիտես, որ պոռնիկ են անվանում»։ Այսինքն՝ էլի թվարկում ես կնոջ պրոբլեմները, որոնք ես չեմ էլ ժխտել։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պնդելը, որ տղամարդիկ ավելի են տուժում սեքսիզմից, նշանակում ա ուղղակի չընդունելը, թե կանայք ինչ են քաշել դարերի ընթացքում։
    1. չէ, նախադասությանդ առաջին մասից երկրորդը չի հետևում։ Տենց տրամաբանություն գոյություն չունի։ Տղամարդանց քո չտեսած պրոբլեմները տեսնելուցս չի բխում, թե չեմ տեսնում կնոջ պրոբլեմները։ Իրար հետ կապ չունեն էդ երկու մասերը։ ՈՒ կնոջ պրոբլեմները չտեսնելու մեջ կարայիր մեղադրեիր, օրինակ եթե ես հերքեի որևէ քո նշած պրոբլեմ, ինչը չեմ արել։
    2. խեղաթյուրում ես իմ ասածը։ Ես իմ խոսքում մի քանի անգամ, ինչքան ուժ ունեի շեշտեցի, որ կարծում եմ, որ տղամարդիկ ու կանայք հավասարապես են տուժում սեքսիզմից, բայց դու փորձում ես ինձ վերագրել, թե ասում եմ որ «տղամարդիկ ավելի են տուժում սեքսիզմից», որ մեղադրելու բան լինի:

    ՈՒ մեղադրանքներ, մեղադրանքներ․․․

    Ես դիտավորյալ չմանրամասնեցի տղամարդու պրոբլեմների մասին, ուզեցի տեսնեմ իսկապես հետաքրքրվածություն կա՞, թե անիմաստ էներգիա ու ժամանակ եմ վատնելու։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 07.06.2018, 02:04:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #13417
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե առաջ խախտում ունեցող գրառումների համար ռեփորթ էինք անում, հիմա պետք ա ծլնգացնեք

    հ.գ. Կներեք, չզսպեցի ինձ
    Եթե առաջ խախտում ունեցող գրառումների համար ռեփորթ էինք անում, հիմա պետք ա ծնգլահան անեք

    ftfy

    Հ․Գ․
    ծլնգացնում է մենակ Ծլնգը

  10. #13418
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ երբեմն քաշվում են իրենց ականջին անծանոթ անուն արտասանել՝ հանկարծակի սխալ անելու ու նեղացնելու վախից։ Չարժի սրանից զայրանալ․․․ կարծում եմ արժի ուղղակի պատասխանել․ «Հայաստանի հե՞տ ես, Հայաստանը․․․ է»։ Համ էլ կկրդվեն։ #ArmeniaAwareness
    Նեա, դու դանիացիներին չես տեսել։ Գերմանիայից արևելք ու Իտալիայից հարավ իրանց բացարձակապես ոչինչ չի հետաքրքրում, ու էնքան որ հարցեր են տալիս անհարմար լռությունը խախտելու համար։ Հայաստանն էլ էն երկրներից չի, որտեղից լիքը փախստական ունեն։ Դրա համար հետաքրքրվածությունը լրիվ զրոյի ա հասնում։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (07.06.2018)

  12. #13419
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեա, դու դանիացիներին չես տեսել։ Գերմանիայից արևելք ու Իտալիայից հարավ իրանց բացարձակապես ոչինչ չի հետաքրքրում, ու էնքան որ հարցեր են տալիս անհարմար լռությունը խախտելու համար։ Հայաստանն էլ էն երկրներից չի, որտեղից լիքը փախստական ունեն։ Դրա համար հետաքրքրվածությունը լրիվ զրոյի ա հասնում։
    Մեկ ա #ArmeniaAwareness․․․ teachable մոմենտ ես բաց թողնում։

  13. #13420
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեղանալ չկա, բայց հենց նոր ապացուցեցիր, էն ինչ ասում էի․ որ ֆեմինիստ հասարակության մեջ ցանկություն, հետաքրքրվածություն չկա լսելու, թե ինչ պրոբլեմներ ունի տղամարդը։ Դու թվարկեցիր քո պատկերացրած էն ստանդարտ տեքստը, որ ֆեմինիստական գրքերում գալչկի համար գրած ա, ու սկսեցիր մեղադրանքների շարքը։
    ՈՒ տես, ես ասում էի, որ տղամարդու պրոբլեմները սեքսիստական հասարակություններում պակաս չեն, բայց տարբեր են կնոջ պրոբլեմներից, իսկ դու ինձ մունաթով հարցնում ես «քանի՞ ընտանեկան բռնության ենթարկված տղամարդ գիտես», «քանի՞ տղամարդ գիտես, որ պոռնիկ են անվանում»։ Այսինքն՝ էլի թվարկում ես կնոջ պրոբլեմները, որոնք ես չեմ էլ ժխտել։
    Ես տղամարդկանց մենակ էն խնդիրների մասին գիտեմ, որոնք տեսնում եմ, որոնց մասին լսում եմ։ Դու մի քանի գրառում ա խոսում ես դրանց մասին, բայց որևէ բան կոնկրետ ասելու փոխարեն ստիպում ես գուշակեմ, ես էլ սխալ եմ գուշակում։ Իզուր չի, որ ես էդ կոնկրետ պրոբլեմները թվարկել եմ, որովհետև ընտանեկան բռնությունը կամ զանազան պիտակավորումները նենց բաներ են, որ ես էլ, դու էլ տեսնում ենք։ Ես սպասում եմ, որ պիտի ասես, թե տղամարդիկ ոնց են տուժում, տենց էլ չես ասում։ Իսկ ես դեռ չեմ լսել, որ որևէ տղամարդ բողոքի հայրիշխանությունից, եթե իհարկե դա չի անում ֆեմինիստական տեսանկյունից։ Առաջին բողոքողը դու ես, բայց չես բարձրաձայնում, թե ինչն ա քեզ անհանգստացնում։

    1. չէ, նախադասությանդ առաջին մասից երկրորդը չի հետևում։ Տենց տրամաբանություն գոյություն չունի։ Տղամարդանց քո չտեսած պրոբլեմները տեսնելուցս չի բխում, թե չեմ տեսնում կնոջ պրոբլեմները։ Իրար հետ կապ չունեն էդ երկու մասերը։ ՈՒ կնոջ պրոբլեմները չտեսնելու մեջ կարայիր մեղադրեիր, օրինակ եթե ես հերքեի որևէ քո նշած պրոբլեմ, ինչը չեմ արել։
    2. խեղաթյուրում ես իմ ասածը։ Ես իմ խոսքում մի քանի անգամ, ինչքան ուժ ունեի շեշտեցի, որ կարծում եմ, որ տղամարդիկ ու կանայք հավասարապես են տուժում սեքսիզմից, բայց դու փորձում ես ինձ վերագրել, թե ասում եմ որ «տղամարդիկ ավելի են տուժում սեքսիզմից», որ մեղադրելու բան լինի:
    Հավասարապես էլ չի։ Կանայք ավելի շատ են տուժում, դա միանշանակ ա։ Որևէ տղամարդ տղամարդ լինելու համար ծեծի ու այլ տեսակի բռնությունների չի ենթարկվում, իսկ դա արդեն հսկայական անհավասարություն ա դնում տուժած չափի միջև։ Ընդ որում, հայրիշխանական հասարակարգի զոհերը մենակ կանայք չեն։ Նաև հոմոսեքսուալ տղամարդիկ են, ազգային ու կրոնական փոքրամասնությունները և այլն։

    Ես դիտավորյալ չմանրամասնեցի տղամարդու պրոբլեմների մասին, ուզեցի տեսնեմ իսկապես հետաքրքրվածություն կա՞, թե անիմաստ էներգիա ու ժամանակ եմ վատնելու։
    Եթե հետաքրքրված չլինեի, էսքան չէի փորձի գուշակել։ Բայց դե եթե մտադրություն չունես ասելու, այլ սենց մութ ակնարկներով շարունակելու ես, գուցե ստեղ դադար տամ։

  14. #13421
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ա #ArmeniaAwareness․․․ teachable մոմենտ ես բաց թողնում։
    Ասում եմ՝ եթե մի պուճուր հետաքրքրվածություն ունենային, կկարողանայի որևէ բան ասել։ Թե չէ հինգ րոպե հետո մոռանում են, որ օրինակ Հայաստանը մահմեդական երկիր չի։ Իրանց ականջները սրվում են մենակ էն ժամանակ, երբ ասում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ ա։ Ու ստեղ էլ սկսում են Ռուսաստանից հարցեր տալ, ոչ թե Հայաստանից։

  15. #13422
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում եմ՝ եթե մի պուճուր հետաքրքրվածություն ունենային, կկարողանայի որևէ բան ասել։ Թե չէ հինգ րոպե հետո մոռանում են, որ օրինակ Հայաստանը մահմեդական երկիր չի։ Իրանց ականջները սրվում են մենակ էն ժամանակ, երբ ասում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ ա։ Ու ստեղ էլ սկսում են Ռուսաստանից հարցեր տալ, ոչ թե Հայաստանից։
    «Հայաստանի՞ հետ ես։ Մահմեդակա՞ն։ Չէ՛, բնավ, Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է, չնայած որ դրոշի վրա դա չի հրապարակում ինչպես սկանդինավյան երկրները։ Հայաստանի համար քրիստոնեությունը նույնքան անբաժան է, ինչքան դանիացիների համար այլոց մասին հետաքրքրվածությունը։ Օրինակ շվեդները հաստատ իմ երկրով՝ Հայաստանով, չէին հետաքրքրվի։ Իսկ դու հետաքրքրվեցիր, ու նույնիսկ Հայաստանի մասին մի նոր բան սովորեցիր, որ Դանիայի դրոշը տեսնելիս այսուհետ երևի ամեն անգամ կհիշես։»

    Teachable moment, Բյուր ջան։

  16. #13423
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ա #ArmeniaAwareness․․․ teachable մոմենտ ես բաց թողնում։
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայաստանի՞ հետ ես։ Մահմեդակա՞ն։ Չէ՛, բնավ, Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է, չնայած որ դրոշի վրա դա չի հրապարակում ինչպես սկանդինավյան երկրները։ Հայաստանի համար քրիստոնեությունը նույնքան անբաժան է, ինչքան դանիացիների համար այլոց մասին հետաքրքրվածությունը։ Օրինակ շվեդները հաստատ իմ երկրով՝ Հայաստանով, չէին հետաքրքրվի։ Իսկ դու հետաքրքրվեցիր, ու նույնիսկ Հայաստանի մասին մի նոր բան սովորեցիր, որ Դանիայի դրոշը տեսնելիս այսուհետ երևի ամեն անգամ կհիշես։»

    Teachable moment, Բյուր ջան։
    Ծլնգ, եթե կարծում ես, որ էդքան դեբիլ եմ ու էս բոլորը չեմ ասում, չարաչար սխալվում ես։ Էս մարդկանց իրոք չի հետաքրքրում Հայաստանը։ Չեն էլ լսում պատասխանդ։ Ասում եմ՝ հենց Ռուսաստան եմ ասում, միանգամից ականջները սրում են, սկսում են հարցեր տալ, թե ինչու ա Ռուսաստանի հետ Հայաստանը լավ, Ռուսաստանն ինչ շահ ունի Հայաստանում, արդյոք Հայաստանը Ռուսաստանի մարզ ա (հա, տենցներն էլ են լինում), արդյոք Հայաստանի ու Ռուսաստանի քրիստոնեությունը նույն կրոնն ա և այլն։ Մնացած բացարձակապես ամեն ինչն իրանց չի հետաքրքրում։ Էն կարգի չի հետաքրքրում, որ հինգ րոպե հետո նույն հարցը նորից են տալիս, չնայած որ հանգամանալից պատասխան էին ստացել մինչև էդ։ Եթե հետաքրքրեր, գոնե նեղություն կքաշեին, կփորձեին հիշել, թե խոսակցությունը որ երկրի մասին ա, ոչ թե զրույցի ընթացքում հազար անգամ երկիրն անունը կփոխեր հազար անգամ ուղղվելուց հետո։ Հետո, երբ դիմացինիդ չի հետաքրքրում ասածդ, երբ չի ուզում քեզ լսել, մի տեսակ տհաճ ա նույն ոգևորվածությամբ շարունակելը։ Էն ա, դանիական մեդիան ողողված էր Հայաստանով հեղափոխության օրերին, բայց ինձ կանգնում, ասում են, որ կյանքում լուրերով չեն լսել Հայաստանի մասին։ Էն ինֆոն, որ տալիս էին դանիական լրատվամիջոցներով, տեղով մեկ ֆենոմենալ էր, ու իրա քթից էն կողմ հետաքրքրվող ցանկացած մարդ չէր կարա չնկատեր։ Բայց դե մարդիկ ասում են դանիական մեդիայով երբեք Հայաստանի մասին չեն լսել։

  17. #13424
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տղամարդկանց մենակ էն խնդիրների մասին գիտեմ, որոնք տեսնում եմ, որոնց մասին լսում եմ։ Դու մի քանի գրառում ա խոսում ես դրանց մասին, բայց որևէ բան կոնկրետ ասելու փոխարեն ստիպում ես գուշակեմ, ես էլ սխալ եմ գուշակում։ Իզուր չի, որ ես էդ կոնկրետ պրոբլեմները թվարկել եմ, որովհետև ընտանեկան բռնությունը կամ զանազան պիտակավորումները նենց բաներ են, որ ես էլ, դու էլ տեսնում ենք։ Ես սպասում եմ, որ պիտի ասես, թե տղամարդիկ ոնց են տուժում, տենց էլ չես ասում։ Իսկ ես դեռ չեմ լսել, որ որևէ տղամարդ բողոքի հայրիշխանությունից, եթե իհարկե դա չի անում ֆեմինիստական տեսանկյունից։ Առաջին բողոքողը դու ես, բայց չես բարձրաձայնում, թե ինչն ա քեզ անհանգստացնում։
    սեքսիզմի թեման ահավոր ծավալուն ա․ ու ինչքան էլ փորձում էի թեմայի նոր ճյուղավորումներ չսկսել, Ծլնգին գրածս պատասխանը էնքան մեծ էր, որ ֆորումի համակարգը ասում էր շատ մեծ ա գրառումդ, պիտի կրճատես Ես նույնիսկ չգիտեի, որ տենց սահմանափակում կա
    Ստիպված մի քիչ կրճատել եմ։ Իսկ տղամարդկանց ու կանանց հավասարապես տուժելու թեման ընդհանրապես ցանկություն չունեի բացելու, ստիպված թեթևակի նշեցի իմ ուրիշ ասելիք հիմնավորելու համար։
    Իսկ ցանկություն չունեի, որովհետև զահլա չունեմ առանց լսելու, խոսքերս խեղաթյուրող մի վագոն մեղադրանքներ գլխիս ուտելու։ Առանց բացառության բոլոր դեպքերում տենց ա եղել, երբ էս թեմային ինտերնետներում անդրադարձել եմ։ ՈՒ քո ռեակցիան էլ տարբեր չէր։ Դու ասում ես հետաքրքրված եմ, բայց անկեղծ հետաքրքրությունը տենց ա՞ լինում։ Քո պատասխանը խոսքերս ակնհայտ փոխելով մի գլուխ մեղադրանք էր, պնդում էր, որ հաստատ սխալվում եմ։

    Ինչևէ, եթե իսկապես հետաքրքրված ես, քեզ ուրիշ բան առաջարկեմ։ Ինչպես արդեն ասեցի, սովորաբար էս թեմայով ինտերնետային քննարկումները լավ չեն վերջանում։ Բայց փոխարենը կենդանի շփման ժամանակ մի հաջողված դեպք ունեմ: Ընկերոջս կնոջ հետ, որ քեզնից ավելի ռադիկալ ֆեմինիստական հայացքներ ուներ, վերջերս էս թեմայով հանգիստ պայմաններում զրուցեցինք ու իրար հասկացանք։
    Գրավոր տեքստում թեմային բնորոշ ագրեսիվ ակնկալիքներ ունեն մարդիկ, ոնց էլ գրես, գրածիդ մեջ մեղադրանք ու ագրեսիա են կարդում։ Համենայն դեպս ես կենդանի շփման ժամանակ ավելի հեշտ եմ լեզու գտնում մարդկանց հետ:
    Տարբեր երկրներում գտնվելով իհարկե կենդանի շփումը կազմակերպելը բարդ ա, բայց առաջարկում եմ երբ ազատ լինես, ձայնա կամ տեսա զանգվենք, ու քեզ հանգամանալից տեսակետս ներկայացնեմ։ Համ էլ հիշու՞մ ես, ասում էի սրան առնչվող մի քիչ ուրիշ թեմայով հոդված եմ ուզում գրել ու կարծիքդ հետաքրքիր ա։ Կակրազ էդ ամեն ինչի մասին մանրամասն կխոսենք‎։
    Եթե կարողացանք տենց իրար լսել, զգամ որ տեսակետս կարողացա քեզ հասցնել (պարտադիր չի համաձայնվես), ապա կհամարեմ, որ իմաստ ունի, որ ստեղ էլ գրեմ։ ՈՒ կփորձեմ ստեղ էլ շարադրել։

    Համաձա՞յն ես։
    Իհարկե հասկանում եմ, որ հազար ու մի անձնական պատճառ կարող ա ունենաս հրաժարվելու ու ժխտական պատասխանդ չեմ դիտարկի որ պես թեմայով հետաքրքրվածության բացակայության ապացույց։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. #13425
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայաստանի՞ հետ ես։ Մահմեդակա՞ն։ Չէ՛, բնավ, Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է, չնայած որ դրոշի վրա դա չի հրապարակում ինչպես սկանդինավյան երկրները։ Հայաստանի համար քրիստոնեությունը նույնքան անբաժան է, ինչքան դանիացիների համար այլոց մասին հետաքրքրվածությունը։ Օրինակ շվեդները հաստատ իմ երկրով՝ Հայաստանով, չէին հետաքրքրվի։ Իսկ դու հետաքրքրվեցիր, ու նույնիսկ Հայաստանի մասին մի նոր բան սովորեցիր, որ Դանիայի դրոշը տեսնելիս այսուհետ երևի ամեն անգամ կհիշես։»

    Teachable moment, Բյուր ջան։
    Այ շվեդները իսկականից Հայաստանով չեն հետաքրքրվում Ասենք ծանոթանում ես մեկի հետ, ոգևորված տոնով հարցնում են որտեղից ես, Ասում ես Armenia, խորհրդավոր կրկնում ա Armenia, մթոմ տպավորված ա (եթե իհարկե Ռումինիա, Ալբանիա չի լսում), ու պրծ, հետաքրքրությունը տեղ մեռնում ա Նույնիսկ էդ ձևական հարցերը չեն տալիս, որովհետև առաջին ու միակ միտքը որ առաջանում ա, էդ մահմեդականությունն ա, բայց նախորդ գրառումներից մեկում նշածս զգուշավորության պատճառով վախենում ա հանկարծ էդ հարցը offensive չհնչի, ու տենց աշխատում ա թեման ցրի գնա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.06.2018)

Էջ 895 1112-ից ԱռաջինԱռաջին ... 395795845885891892893894895896897898899905945995 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •