Պատճառների մասին շատ լավ գրել ա Արսեն Թորոսյանը։
Ցավոք, էս տեսակի բռնությունները Հայաստանին հատուկ չեն, սրանք տեղի են ունենում ամենուր։ Զոհին լռեցնել, սպառնալն ու մեղադրելն էլ մենակ հայկական երևույթ չի։ Ուղղակի սեռական (ու այլ տիպի) բռնության դեմ պայքարում Հայաստանը բավական հետ ա մնացած աշխարհից էն իմաստով, որ իրավապահ մարմինները չափից դուրս անլուրջ են (իրականում ամեն տեղ էլ կա անլրջության որոշակի աստիճան, բայց Հայաստանում չափից դուրս ա), զոհին մեղադրող հասարակության շերտը ավելի մեծ ա, զոհերն էլ պակաս պաշտպանված են, իսկ մեղավորը ավելի հազվադեպ ա պատժվում։
Բայց բացեք, կարդացեք #metoo պատմությունները, տո դրանից էլ առաջ։ Էսպիսի սարսափազդու բաներ, ցավոք, ամբողջ աշխարհում են տեղի ունենում, դա մշակութային չի։ Դեռ երկու տարի առաջ հենց #metoo֊ի ժամանակ էր, որ մազերդ բիզ֊բիզ էին կանգնում, թե ինչքան համատարած ա կանանց նկատմամբ բռնությունը աշխարհով մեկ։ Ազգություն, մաշկի գույն ու սոցիոէկոնոմիկ ստատուս չի ճանաչում։
Էջանիշներ