Անվերնագիր (06.06.2018), Ծլնգ (07.06.2018)
Մի ափսոսա, ես ժլատ եմ այն կիրառում, ու դու հաստատ չես արժանանա դրանքըզ յուվ գաթ ը հարբըր
SWTS
Mephistopheles (06.06.2018)
Իիիֆֆֆֆֆֆ...Մեֆ արագացրու, բոլորս քո հետագա քայլին ենք սպասում:
Mephistopheles (06.06.2018)
LisBeth (06.06.2018)
Mephistopheles (06.06.2018), Աթեիստ (06.06.2018)
Mephistopheles (06.06.2018), Աթեիստ (06.06.2018)
Մեֆը պարել չգիտի, այսինքն ոչ մի բան էլ չգիտի, քաղաքականությունը կործանեց: Ինձ լսես յան կտաս էդ բաժնից:ճճ
Ծլնգ ջան, նախ ասեմ, որ որոշ վերապահումներով, բայց ընդհանուր առմամբ էս ասածներիդ մեծ մասի հետ համաձայն եմ, չնայած որ մի քիչ միակողմանի ներկայացնում էր (ավել չեմ ծավալվի, որովհետև ստիպված եմ լինելու քո գրածի մի երկու չափով ավել գրել, սարեր ձորեր ընկնենք ու տենց էլ տակից դուրս չգանք)։
Բայց բուն քննարկվող թեմայի առումով ամենաէական մասով հետևյալ ասածիցդ բան չհասկացա ճիշտն ասած․
Կամ իմ խելքը էդքան չի կտրում, կամ դու լավ չբացատրեցիր, բայց չհասկացա ինչով իմ բերած օրինակը տեղին չէր ու ինչով ա հերքվում էն փաստը, որ ընդհանրապես վերամբարձ տոնով խոսելը mainsplaining կոչելով սեքսիստական ասոցացիա ա ամրապնդվում տղամարդու ու վերամբարձ խոսելու միջև, նույն ձևով ոնց անտրամաբանական խոսք հանդիպելուց «ժենսկայա լոգիկա» արտահայտությունն օգտագործելն ա անում։ Հա, lived experience–ները մեղմացուցիչ հանգամանք համարենք, բայց դրանից ասոցացիա ամրապնդելու արդյունքը չի վերանում։
Ստեղ ես հեսա ֆեմինիստական մինի վրա եմ ոտս դնելու բայց մեկ ա ասեմ․ էս աշխարհում ինչքան սեքսիզմ եղել ա ու դեռ կա, դրա բացասական հետևանքները հավասարապես կրել են ու կրում են ինչպես իգական, էնպես էլ արական սեռի ներկայացուցիչները։ ՈՒ ասել թե՝ դու սեքսիզմի քո պրիմիտիվ պատկերացումներով Բյուրին բան մի բացատրի, «Բյուրը ինձնից էլ քեզնից էլ շատ ավելի լավ գիտի թե սեքսիզմը ինչ ա», դրանով արտահայտում ես, որ չես գիտակցում, որ տղամարդն էլ ամեն օր իր կենցաղում ոչ պակաս տուժում ա սեքսիզմից։ Հենց դու էլ անում ես էն, ինչի մեջ ինձ ես մեղադրում՝ ենթադրություն անելով, թե ես սեքսիզմը հեռվից՝ սեփական կյանքով չզգացած, պրիմիտիվ ձևով եմ ընկալում։ ՈՒ եթե նույնիսկ տենց լիներ, էդ էսօրվա ֆեմինիզմի լուրջ պրոբլեմն ա, որ կանանց վրա միակողմանի ֆիքսած լինելով սեքսիզմի տղամարդու կրած կողմը գրեթե չի արծարծվում ու էսօր տղամարդիկ չեն էլ գիտակցում դարերով իրանց կերած սեքսիզմը ու արդյունքում կամ մնում են սեքսիզմի մեջ կամ ժամանակակից ֆեմինիզմի լեկցիաների տակ ընկնում ինքնախարազանման գիրկը, կրկնակի զոհ դառնալով։ Ինչևէ, էս շատ ծավալուն թեմա ա, մի պարբերությամբ դժվար թե կարողանամ ասելիքս հասկանալի դարձնեմ։ Էս մասով մի օր շատ մանրամասն արտահայտվելու եմ, բայց հիմա չէ։
Ծլնգ ջան, ախր արտահայտման ձևը պետք ա դիտարկել կոնտեքստի մեջ․
- Ես հավանաբար քո առաջարկված ձևով արտահայտվեի, եթե ինչ–որ ֆորմալ ակադեմիկ միջավայրում լինեի ու ասելուց լինեի մեկին, որի հետ առաջին անգամ եմ խոսում։
- Բայց ես էդ գրել եմ ֆորումի ընկերական միջավայրում։ Գրել եմ Բյուրին, որին շատ հարգում եմ, ջերմ ընկերական վերաբերմունք ունեմ իր նկատմամբ ու ինքը էդ մասին գիտի, իր հետ շփման մեջ երբեք բռի սեքսիստի պես չեմ դրսևորել ինձ, ընդհակառակը էս թեմայով մենք տարբեր առիթներով համընկնող կարծիքներ ենք արտահայտել իրար հետ խոսելուց և այլն։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ ինքը իմ էդ խոսքը չպիտի ընկալի որպես իր հետևից ընկած ագրեսիվ հարձակում։ Հա, իմ գրածի տոնը զգուշավոր չէր, ու տվյալ իրավիճակում չպիտի էլ լիներ։ Իմ գրածի տոնը ընկերական playful էր, թեթև սարկաստիկ ենթատեքստով։
- Ի դեպ, քո առաջարկած զգուշավոր հարցադրումներով Սոկրատեսն էր խոսում, որտև գիտեր՝ մի հատ անզգույշ պնդում, ու իշխանությունները գլուխը կպոկեն։ ՈՒ չնայած իր զգուշավորությանը, միևնույն ա Սոկրատեսին մահապժի ենթարկեցին
- Տենց պասիվ–ագրեսիվ զգուշավոր ձևակերպումներով շվեդներն են հայտնի։
Պատմական ու մշակութային պատճառների մեջ չխորանամ, բայց իրանց մոտ public setup–ում հակադիր կարծիքներ արտահայտելը թեմա ա, հաճախ ընկալվում ա որպես կոնֆլիկտ, ագրեսիա։ Դրա բացասական հետևանքներից մեկն էլ էն ա, որ շվեդները բողոքում են որ իրանց քաղաքական դաշտում նորմալ թեժ բանավեճեր չեն լինում, շատ պրոբլեմների մասին չի խոսվում, որտև մարդիկ խուսափում են հակադիր կարծիք արտահայտելով առճակատման գնալ։ ՈՒ էդ էլ կարաս իմ սրված lived-experience–ը համարես, որ ես ստեղ գժվում եմ մարդկանց մտքին եկածը ուղիղ չարտահայտելուց։ Որ էնքան պոլիտկորեկտ, զգուշավոր ու հեռվից են feedback տալիս, որ կարաս հանգիստ չնկատես․ ես սկզբից ահագին ստրեսի մեջ էի նրանից, որ ինչ–որ բան եմ ասում, չեմ ջոկում դիմացինս ինչ ա մտածում դրա մասին՝ որ ժպտալով ասում ա․ «հետաքրքիր բան ես ասում», էդ դրական ա՞, թե շատ զգուշավոր ասում ա, որ գեշ բլթցնում եմ։
ՈՒ մեկ–մեկ նենց կարոտում եմ Հայաստանում մարդկանց մտածածը իրար ուղիղ, պարզ ասելը, էն որ ընկերդ կարա իր հակադիր կարծիքը «ճպցնի դեմքիդ», առանց վախենալու, որ կարող ա նեղվես դրանից։ Իհարկե Հայաստանում դրա հակառակ ծայրահեղությունն էլ ա հաճախ հանդիպում՝ քաղաքականությանը բնորոշ էն տոնը որից բողոքում էինք։ Չեմ ասում թե պետք չի նրբանկատ լինել։ Պետք ա իհարկե նրբանկատ լինել, դիմացինի lived-experience–ն էլ հաշվի առնել, բայց չափից դուրս զգուշավոր լինելն էլ մի բան չի, որ ամեն մի բառդ ասելուց ֆորումի բոլոր անդամների lived-experience–ները հատ–հատ դիտարկես, թե ով կարա սխալ ընկալի, ու արդյունքում մի հատ բեջոռա, չոր ու ցամաք, բազմաթիվ պարզաբանումներով ֆորմալ տեքստ գրես։ Ճիշտն ասած ես տենց հակում ունեմ, փորձում եմ ազատվեմ դրանից
Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Ստեղ ահավոր սխալվում ես։ Գուցե գենդերային հավասարությունը խնդիր դարձրած հասարակություններում, որտեղ կանանց քվոտաներ են մտցվում կամ կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար դրական դիսկրիմինացիա անում, տղամարդիկ իսկապես որոշ չափով տուժում են, բայց դա այլ խնդիր ա, այլ լուծումներ ա պահանջում։ Իսկ հայրիշխանական հասարակություններում, ինչպիսին օրինակ Հայաստանն ա, տղամարդիկ իրանց շատ լավ են զգում ու որևէ կերպ չեն տուժում սեքսիզմից։ Ու դու հաստատ քո մաշկի վրա էնքան սեքսիզմ չես զգացել, ինչքան հայ հասարակության մեջ ամեն օր, իսկ սկանդինավյան հասարակության մեջ՝ երբեմն զգում եմ ես։ Տղամարդիկ կանանց նկատմամբ դիսկրիմինացիան հասկանալու մենակ մի տարբերակ ունեն․ նստել ու լսել ու վստահել, ինչը դու փորձում ես անել։ Ցավոք սրտի, կանանց չլսելն ու չվստահելը հենց էդ նույն սեքսիզմի դրսևորում ա, ու դա անում են նույնիսկ իրենց ֆեմինիստ համարող բազմաթիվ տղամարդիկ։ Նայի, ես քաղաքականության բաժնի հետ կապված խնդիր բարձրացրեցի, ու միանգամից ինձ ուղարկեցին խնդիրն իմ մեջ փնտրելու։ Ու չես պատկերացնի, թե ինչքան ահավոր ա, երբ ամեն անգամ նման խնդիրն բարձրացնելիս նման պատասխան ենք ստանում։ Դա ազդում ա մեր ինքնագնահատականի ու ինքնարտահայտման ցանկության վրա։Արշակ-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ