Ծլնգ-ի խոսքերից
Գայլ ջան, կարծում եմ քեզ հասկանում եմ այն պարագայում, որ ձայնդ չլսված լինելու զգացողություն է մոտդ ստեղծվել։ Ասեմ որ ահագին բաներում հետդ համաձայն եմ ակումբի ղեկավարման հարցերում, ինչի մասին նախկինում էլ եմ արտահայտվել։ Ու չնայած մոդեր չեմ դարձել հեղափոխություններ անելու համար, բայց մի փոքր հույս ունեմ, որ իմ մոդերությամբ կկարողանամ որոշ հարցերի վերանայման աղբյուր դառնալ։
Բայց բուն ժողովրդավարության իմաստով, ու որ ինչ-որ տեղ մեղադրում ես Չուկին շարքային ակումբցու ձայնը բանի տեղ չդնելու մեջ․․․ ախր այ Գայլ ջան, լավ, դու ու Գաղթականը դեմ էիք իմ մոդերությանը, բայց նաև Տրիբունն ու Բյուրն էլ կողմ էին, ու ստացվում է, որ ակումբում այս հարցով իրենց դիրքորոշումները բարձրաձայնած ոչ-մոդեր մասնակիցների մոտ ակնհայտ դիրքորոշում չի եղել։ Չնայած ես էլ էի դեմ, որ իմ մոդերության հարցը ընդհանուր քվեարկությամբ որոշվեր, ու դրա շատ պաճառներ կային, բայց քվե չհավաքելու մասին որևէ մտահոգություն դրա մեջ չէր մտնում։ Ու թե ժողովրդավարություն էիր ուզում, կարծում եմ ոչ ոք քեզ չեր արգելում սկսել կոնստրուկտիվ քննարկում ակումբում՝ ուղղված ընդհանուր ակումբի կողմից իմ մոդերության հավանության մակարդակը ստուգելուն։
Ամեն դեպքում, անկախ այստեղ մոդերների իրենց իմ մոդերության հանդեպ այս կամ այն կողմ դիրքորոշման մասին բարձրաձայնելուց, կարծում եմ հիմա իմ հերթն է ապացուցելու ինձ իրենց կողմից մոդեր դարձնելու ճիշտ լինելը։ Ու սա չեմ անելու որովհետև Չուկի կամ այլոց վերահսկաղության տակ եմ լինելու (Չուկին էլ էի ասել, որ վերահսկողությունը միշտ պիտի լինի, կապ չունի ով է, ու ինչ հավանություն ունի համայնքում, ու պիտի լինի բոլոր ուղղություններով․ և՛ Չուկի կողմից այլ մոդերների նկատմամբ, և՛ այլ մոդերների՝ Չուկի ու միմյանց նկատմամբ, և՛ ակումբցիների կողմից՝ մոդեր-ղեկավարության նկատմամբ)։ Այլ անելու եմ իմ սկզբնական ցանկության ու դրանով պայմանավորված իմ առաքելությամբ, որ այդ բաժինը դառնա ակումբի մարգարիտը, ուր բոլորն էլ իրենց կզգան ոնցոր իրենց տանը, բայց և ուրիշներին էլ չեն դնի անկոչ հյուրի տեղ։ Իսկ քո որոշումը այդ բաժնում չմասնակցելու մասին էլ ավելի պարտականեցնող է, որովհետև պիտի նենց անեմ, որ վերադառնաս, ու ասես՝ արժե՛ր Ծլնգին այս բաժնի մոդեր դարձնել։
Էջանիշներ