Ասում էի չէ՞, ֆեմինիստական մինի վրա եմ ոտս դնում

Իհարկե ես քո ապրածը չեմ ապրել, բայց կարծում եմ գոնե որոշ չափով հասկանում եմ քեզ, հասկանում եմ քո զոհ զգալու պատճառներն էլ, մեղադրական տոնի պատճառներն էլ, սեռային մեծ բևեռացում ունոցող հասարակության մեջ ապրելով քո մաշկի վրա զգացած զրկանքներն էլ։ Գիտե՞ս ինչի եմ հասկանում։ Որովհետև էդ մասին շատ–շատ ա խոսվում, աշխարհում լիքը գրականություն կա սեքսիստական՝ դերերի սեռով պայմանավորված բևեռացում ունեցող հասարակություններում կանանց պրոբլեմների, կրած տառապանքների մասին։ Տղամարդու պրոբլեմների մասին, չնչին բացառություններով, ոչ ոք չի խոսում։ Տո սկի տղամարդիկ չեն գիտակցում իրանց էդ պրոբլեմները, դրանց կապը սեքսիզմի հետ։ Նույն ձևով ոնց որ սեքսիստական հասարակության մեջ դաստիարակված, մեծացած խոհանոցում նստած կնիկը հաճախ չի գիտակցում, որ օկ չեն էն բոլոր զրկանքները, որ ինքը կրում ա, որ բռնության ա ենթարկվում, ու մտածում ա որ ինքն ա մեղավորը և այլն։
Մի խոսքով սեքսիզմի դեմ պայքարող պրոգրեսիվ հասարակությունը հիմնականում միակողմանի ա ընկալում էս պրոբլեմը, արդյունքում բոչկա ա որ գլորվում ա։ Իսկ բոչկա գլորելուց ոչ ոք բոչկայի թիրախին լսելու ցանկություն չունի։
Գենդերային հավասարությունը խնդիր դարձրած հասարակություններում տղամարդկանց նոր առաջացած պրոբլեմների մասին չեմ էլ խոսում, էդ հեչ։ Ես խոսում եմ հենց քո ասած «հայրիշխանական» հասարակություններում պրոբլեմների մասին։ ՈՒ դրանց մասին շա՜տ խոսելու բան կա։ Որ սկսեմ խոսել Հայաստանում տղամարդկանց սեռով պայմանավորված պրոբլեմների մասին, կարող ա պահի տակ կնոջ պրոբլեմները «ծաղիկներ» թվան։ Իրականում իհարկե ծաղիկներ չեն․ նորից շեշտեմ․ ես կարծում եմ, որ տղամարդիկ ու կանայք սեքսիստական հասարակութուններում տուժում են հավասարապես Տարբեր ձևով են տուժում, բայց տուժում են մեկը մյուսից ոչ պակաս։ Բայց դե ու՞մ են հետաքրքրում տղամարդու պրոբլեմները՝ բա տղամարդ ես, լացելս ո՞րն ա, պիտի տղամարդավարի քաշես
ՈՒ մենակ տղամարդիկ չեն տուժում ֆեմինիզմի էս միակողմանի հայացքից։ Տուժում են բոլորը։ Դրա պատճառով ջենդերային հավասարության շարժումը շատ դանդաղ ու երկու սեռերի համար էլ շատ ավելի ցավոտ ա տեղից շարժվում, քան կարար լիներ։
Էջանիշներ