Գայլ ջան, ամենաբարձր մակարդակով անհանգստացած են ու ուզում են ուղիներ գտնել:
Թե Արայիկ Հարությունյանը (մեր ԿԳՆ նախարարը չէ, իրանց պետնախարարը), թե Բակո Սահակյանը հավաստիացրել են, որ խնդիրը լուծելու են: Արդեն իսկ կան ձերբակալություններ, խոսքերից հասկացվում ա, որ կադրային փոփոխություններ էլ են լինելու:
Խնդիրն էն ա, որ կային բզբզացողներ: Անգամ բացառված չի, որ բզբզացողների մեջ կային դրսի պատվեր կատարողներ (էս դավադրությունների տեսություն չի, պատերազմող երկրում էդ միշտ հնարավոր ա): Զառան էր ստեղից գնացել համը հանում էր: Բադասյանենք արդեն ուրիշ թեմաներ էին ֆռցնում: Ու էս սաղ ֆոնին, ինչքան էլ որ Բակոյենք գնում էին խնդրի լուծման, բավարար չէր, որ ցույցը մարեր: Երրորդ կողմի միջամտության, հեղինակություն ունեցողի գառանտ կանգնելու հարց կար: Թե չէ խնդիրը լուծում ստանալու ա, հանգստացնել, տուն ուղարկելու հարց չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տեսնենք ինչ կստացվի: Ուզում եմ Բակոին ու Արայիկին հավատալ,բայց չի ստացվում, դե Արցախում էլ իրանց չեն հավատում:
Արցախում ռեալ իրավիճակ գնահատելը բարդ ա: Ես բավական շատ շրջանակներ գիտեմ, որ Բակոյին լավ են տրամադրված: Հակառակն էլ անշուշտ գիտեմ:
Բայց էստեղ մի կարևոր բան կա: Հայաստանի իրանց օժանդակելը լրիվ օքեյ ա, Նիկոլի սենց պահվածքը լրիվ օքեյ ա: Բայց ոչ ավելին: Իսկ նախկինում բոլորը գիտեին, որ Բակոն ստեղի նախագահի կամակատարն ա: Հիմա ինքն ավելի շատ ինքնուրույն քաղաքականություն տանելու հնարավորություն ունի, որը կարող ա լրիվ պատկերը փոխի՝ դրական ուղղությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (05.06.2018)
Ըստ իս Բալասանյանի ու Նիկոլի մասնակցությունը, դիրքը ու դերը իրարից ահագին տարբեր են ու լրիվ տարբեր ձևով են ընկալվում, չնայած եթե զուտ ֆորմալ նայենք երկուսն էլ միջնորդ են։ Միամտություն ա, էդ տարբերությունները հաշվի չառնելը։ Էդ տարբերությունները և քաղաքական էլիտան ա հաշվի առնում, և առավել ևս ժողովրդի աչքում լրիվ տարբեր ընկալումներ կարա առաջացնի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշ ջան, ժողովրդի աչքում Նիկոլը ամբողջ աշխարհի հայության կողմից ընդունելի մարդ ա, հեղինակություն ունեցող (ինչին ժողովուրդը հանգել ա Արցախում, Սոչիում ու Վրաստանում ընդունելություններից ու այլ հանգամանքներից): Էդ թվում Արցախի հայության համար ա ընդունելի մարդ, հեղինակություն ունեցող: Այլ ոչ թե ինքը Արցախում շեֆն ա ))
Ու շեֆի մասին խոսալը սխալ զրույց ա ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լևոնի պրոբլեմն էն ա, որ իր ամեն հոդվածից հետո տարբեր մարդիկ պիտի հասարակ մահկանացուներին բացատրեն, թե Լևոնն էս անգամ էս ինչ խորիմաստ մտքեր ա արտահայտել ու հատկապես իր խոսքերը ում են ուղղված եղել։ Չուկը օրինակ դա անում ա ակումբում։ Ինձ միշտ զարմացնում ա, եթե կոնկրետ մարդկանց բան ունի ասելու, թող էլի հրապարակային արտահայտվի, բայց նշի ում ա ասում։ Ամեն անգամ սենց օդի միջին բաներ ա ասում, բայց բանից պարզվում ա ինքը սկի մեր հետ էլ չէր խոսում, կոնկրետ մարդկանց էր ուղղված։
Արշակ (05.06.2018)
Ներս ջան, որտև իրա խոսքերը բազմաշերտ են: Ասենք նայի, ասում եմ հիմնական հասցեատերն էսինչներն են: Բայց նաև նշում եմ, որ ժողովրդին հասանելի լինելն էլ բոնուս ա:
Բայց էդ խնդիրն իսկապես ունի, ու մի անգամ չի որ էդ մասին ներսում ասել եմ: Ինքն էդտեղ էլ խնդիր ունի. էն ա, ինչ կա: Ինձ կամ ուրիշին հաճոյանալու համար իրան չի փոխում: Ամբոխահաճության ձևերը Նիկոլից էլ լավ գիտի, բայց չի օգտագործում: Ու մեզ մի անգամ չի, որ ասել ա, որ եթե ուզում եք երկրի համար աշխատեք, ամբոխահաճական բաները պիտի մի կողմ դնեք: Որ կարող ա մեր ասածից մեզ սկսեն ատել, մեզ հայհոյեն, փնովեն, հարվածեն, բայց մեր խնդիրն ա մեր պատկերացրած ճշմարտությունը տեղ հասցնելը, քննարկման թեմա դարձնելը, մարդկանց ուշադրությունը հրավիրելը: Մի խոսքով, տարվեցի: Ուղղակի ուզեցի ցույց տամ թե ՆԱԵՎ ինչի եմ իրան սիրում ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (05.06.2018)
Ժամանակ չունեմ հետևելու թե ով ինչ ասեց ումից հետո, բայց կոնկրետ այս քո գրառումից դատելով, քո ներկայացրած պատկերը լրիվ աղավաղում է իրողությունները։ Իմ աչքին Նիկոլը կապնվել ա Բակոյի հետ, ու հարցրել է՝ Բակո ընկեր, պե՞տք ա մի բան ասեմ, թե՞ յոլա կգնաս։ Բակոն էլ պատասխանել ա. «կարամ յոլա գնամ, բայց ուզում ես, մի բան ասա՝ համ ժողովուրդը ավելի շուտ կհանգստանա, համ էլ՝ սեր, համերաշխություն, եղբայրական հանրապետություններ, Բակոն ու Նիկոլն էլ ուս ուսի տված մեր բոլոր խնդիրները կլուծեն»։ Ու Նիկոլն էլ ասում ա՝ աչքիս վրա։ Ու մի երկու բառով ասում ա՝ ժող ջան, լոխ լավ ա, ժամանակ տվեք, հարցը լուծվող ա։ Բոլորը գոհ, բոլորը երջանիկ, իսկ Լևոնը ստեղ ընդհանրապես երրորդ էլ չէ, է, այլ չորրորդ կողմ ա...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ