մի գրառմամբ չթողեց պատասխանեմ․․․․
Մնացածի հետ համաձայն եմ:
Անթերի բան չկա: Դրա համար էլ ամեն ինչ ու միշտ պետքա շարունակաբար ափդեյթ անել` քոքից կտրելու կամ էլ թե չէ կասեցնելու փոխարեն (հա, հա, գիտեմ, որ ժամանակավորա..):
Դե հիմա էլ խոստացածս «լուծումը»՝ Vehicle-activated sign։ Սրանք շատ ավելի էֆեկտիվ են, քան թակարդները ու շատ ավելի էժան են քան այդ խցիկներով նկարահանման համակարգի գործունեությունը։ Գլխավորը, վարորդները զգում են, որ իրենց հուշում են ու հնարավորություն են տալիս արագությունը ցածրացնելու, ոչ թե հոպ-բռնվար ԲՏ-ության են ենթարկում։ Երևի Բելգիայում էլ սրանցից լիքը կա, բայց եթե հանդիպած չլինես, սենց են գործում․ նշանին մոտենալուց այն ակտիվանում ա, ու եթե արագությունդ սահմանափակվածից ցածր ա, ապա կանաչ լույսով ա վառվում, ու կարող ա մի հատ էլ ժպիտ ցույց տա, իսկ եթե սահմանվածից բարձր ա, ապա կարմիր լույսով մառգատ ա անում, ու զգուշացնում ա, որ ցածրացնես արագությունդ, ու որ ցածրացնում ես, այդ մառագ անողը փախարինվում ա կանաչով․․․ իհարկե եղել ա որ սենց նշանի վրա կարմիր եմ ակտիվացրել, ու ասեմ, որ քեզնից անկախ գցում ես արագությունդ, էդ կանաչին էլ որ հասցնում ես, ոնց որ կամպյուտեռային խաղում հաղթած լինես, մի ուրիշ կարգի ստիմուլ ա։ Իսկ կամեռայից նկարվելուց մենակ «քու տիրու մերը» վերաբերմունք ա ստեղծվում, ու խաղը դառնում ա այդ կամեռա-ականները «շրջանցելը», իսկ ընդհանուր ճռիկ անողների սովորությունները չի փոխում։ Ու եթե մտածես այդ սարքերի գործարկողների տեսանկյունից, կհասկանաս, որ իրենք ոչ էլ ուզում են, որ այդ սովորությունները փոխվեն, քանի որ այդ դեպքում կսննկանան։ Նենց որ հակաարդյունավետ տրամաբանությամբ սարքեր են դրանք, ինչքան էլ ուզում ես այստեղ բզբզա։