User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն նախօրոք ասեմ, որ մտքովս էլ չէր անցնում, թե մի օր հանդես կգամ արագաչափերի պաշտպանությամբ, քանի որ ինքս էլ դրանք բացարձակ ու, սենց ասեմ, 100 տոկոսանոց չեմ համարում:
    ՈՒ հիմա էլ, եթե հարց դրված լինի, թե արդյոք դրանք վերջնական են ու անփոխարինելի, իմ միանշանակ պատասխանը կլինի, որ ոչ:

    Բայց եթե հարցա բարձրացվում դրանց լինել/չլինելու վերաբերյալ, ապա մեկը ես չեմ կարող համաձայնել, որ առանց արդյունավետ գործող դրանց փոխարինող համակարգի ստեղծման դրանք կասեցվեն:


    Գայլը արդեն ասեց, որ քո որոշ առաջարկները հակաօրինական են,
    Հենց սենց օդի մե՞ջ:
    Կոնկրետացրու խնդրեմ, թե կոնկրետ ինչ եմ ես առաջարկել ու դրա ինչնա հակաօրինական եղել:


    ու նաև նկարագրեց, որ դրանց տեղը իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության համար տույժից, դե իսկ մնացած հատվածներում էլ ճռիկներ անես։ Ու որ գիտես այդտեղ պիտի դանդաղացնես, հաճախ չափից էլ շատ, մյուս մասերում հաստատ ավելի արագ ես ուզենալու քշես, այսինքն եթե հարցը պռոբլեմը (արագության խախտմամբ քշողների) լուծելն է, ապա ակնհայտ պիտի լինի, որ սա լուծում չի կարա լինի, այլ մաքսիմում պռոբլեմը մի տեղից մեկ ուրիշ տեղ տեղափոխելն է։
    Էս նույն «փաստարկներդ» կարելի կլիներ ներկայացնել նաև ընդդեմ ՃՈ անշարժ կայանի ասենք:
    Էլի դրանց տեղն իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության.. բլա-բլա..
    Այսինքն դու գտնում ես, որ ՃՈ անշարժ կայանների համակարգն անպիտա՞ն է:

    Շրջիկ մեքենաների օրինակով էլ արձանագրենք, որ գոյություն ունեն նաև արագաչափերի շարժական մոբայլ-ֆլից կայաններ, որոնց անգամ Գարմիններն ու Տոմտոմները հաճախ չեն տեսնում ու կարգազանցության հակում ունեցող վարորդները ստիպված են լինում այլ հնարքների դիմել: Օրինակ` Միչելին և նմանատիպ ափերի միջոցով մեկը մյուսին տեղյակ պահել:


    Գայլը մի երկու բան ասեց, թե ոնց են այդ կամերաները վարորդի ուշադրությունը շեղում, ես էլ ավելացնեմ, որ սովորաբար այդ նույն ճանապարհով հաճախ երթևեկողները այդ կամերաների տեղերը անգիր գիտեն, ու միակ վարորդները ում այդ կամերաները սպառնում են նրանք են, ով այդ ճանապարհներին լավ ծանոթ չի։ Դե հիմա էլ այդ ոչ-լավ ծանոթությանը ավելացրու մեկ էլ նիատկուդը դեմքիդ թռնող ցուցանակը կամերայի մասին, որից հետո ռեզկիյ տոռմուզ ես տալիս, նույնիսկ եթե նորմալ արագությամբ էիր գնում, որովհետև չգիտես թե մինչև էդ մի բացարձակ անտրամաբանական ցածր արագություն սահմանող ցուցանակ բաց ես թողել թե չէ, ու սենց վախցած անծանոթ վայրերով քշում ես, մեկ էլ աչքերիդ մի հատ լույս ա խփում էդ կամերան․․․ դե ու դրանից հետո անծանոթ վայրերում քշող վարորդի դուխը ինքդ պատկերացրու ոնց ա, ու ինքդ քեզ փորձի համոզել, որ սա «վտանգը կասեցնող» միջոց ա․․․
    Բացարձակ դեմագոգիա ա նկարագրաածդ.. եթե չասեմ «տավտալոգիա», որ անզգուշորեն չվիրավորեմ..
    Խոսքը մեր մեջ` քո հագով էլ չի սենց օրինակներ բերելը` ըստ իս:


    երթևեկության անվտանգության ամենաուժեղ գարանտը երթևեկության տրամաբանության ընթացքն ա, որ բոլորը գիտեն, թե մյուսները ինչ տրամաբանությամբ երթևեկում, իսկ այս կամերաները այդ տրամաբանության մաման լացացնում են։
    Իհարկե:
    Միանշանակ:
    Իսկ երթևեկության տրամաբանությունը` քննարկվող հարցի շրջանակներում, ընդամենը սահմանված առավելագույն արագությունը չգերազանցելնա:
    Ընդամենը..


    Որոշ տեղեր աշխարհում կան արագաչափեր, որ միջին արագության վրա են հիմնված։ Օրինակ Էմիրություններում մայրուղիների վրա են սենց բաներ դրված, ու երկու տարբեր կամերաների միջև եթե թույլատրելիից բարձր միջին արագությամբ ես անցնում՝ տուգանում ա։ Բայց սենց բաները մենակ սահմանափակ ելք ու մուտքով մայրուղիների վրա կարան գործեն, ու սրանք էլ են պռոբլեմների բուն։ Էլ չասած որ այդ համակարգի գործելու համար պիտի բոլոր անցնող մեքենաներին նկարես, ու այդ տվյալները մի այլ կարգի Big Brothereque-թյուն ա։ Ու գրեթե միշտ այդ կամերաների գործունեության հետևը կանգնած են կոմերցիոն ընկերություններ, ովքեր պետական մարմինների հետ համձայնագրեր են կնքում, ու տվյալները փոխանցում ոստիկանությանը։ Ու այդ բոլոր-բոլոր երթևեկության մեջ մասնակիցների տվյալները համ կոմերցիոն ընկերությունն է ունենում, համ էլ պետական ածյանները․․․ ու էսի Էմիրությունների համար երևի պռոբլեմ չի, բայց կարգին պետության համար էսի ոռի ություն ա մի ուրիշ կարգի։ Մեր մոտ մի վճառովի մայրուղու վրայից հանեցին վճարի գանձման կետերը, որ ընթացքի արագությունը արհեստականորեն չպակասի, ու տեղը համարները նկարող կամերաներ դրեցին, որ համարներդ նկարի ու չեկը գրանցման հասցեով ուղղարկի, դե կամ էլ տրանսպոնդերով ես մուծում։ Ու արդեն տասնյակներով դատական գործեր են բացվել այդ տվյալների բազայի հակասահմանադրականության մասին, ու սրանից մի քիչ գլուխ հանելով, ասեմ, որ սպասում եմ էլ ավելի շատ դատական գործեր, ու հուսով եմ այդ համակարգը վերջում ռադ կանեն։
    ՈՒրեմն էն, ինչի մասին խոսում ես, կոչվումա ANPR համակարգ (Automatic number-plate recognition):
    ՈՒ մի քիչ անհասկանալիա, թե որնա ըստ քեզ կարգին երկիրը, որի համար սա «ոռիությունա»:
    Ասենք օրինակ Բելգիան քո համար ոռի երկիրա՞: Իսկ Բրիտանիա՞ն, բա Շվեդիա՞ն, Ֆրանսիա՞ն, Դանիա՞ն, Գերմանիա՞ն, տո նույն Կանադան ու ԱՄՆ-ը՞...
    Էս բոլոր երկրներում էլ էդ համակարգը մեծ կամ փոքր տարածում ունի (որոշներում որոշակի օրինական վերապահումներով), էդ թվում և առոք-փառոք օգտագործվումա արագաչափերի միջոցով:
    ՈՒ սա դեռ ամենևին երկրների ամբողջական ցուցակը չի, որը գնալով մեծանումա:


    Ընկել աշխարհով մեկ հետազոտություններ եմ ուսումնասիրել, որ հասկանամ, լավ, ինչ-որ ձև կա՞, որ այս կամերաները լավ բան են անում, խոսքի կարող ա ես եմ, որ տրամաբանությունից թույլ եմ, իսկ այս կամերաները լավ վիճակագրության են նպաստում։ Պատրաստե՞ս․․․ գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ոչ մի, ջոգո՞ւմ ես, ամբողջ աշխարհում ո՜չ մի հետազոտություն չկար, որ վիճակագրությամբ աներկբա ապացուցեր, որ այդ կամերաները ինչ-որ դրական ֆունկցիա են կատարում։ Հա, կան որոշ վիճակագրական հետազոտություններ, որ ինչ-որ կոնկրետ վայրում, որտեղ այդ կամերաները դրել են, որոշ ժամանակ հետո միջին արագությունների անկում է տեղի ունեցել, բայց թե դրանից առաջ ու հետո ինչ ա եղել, ինչ ռեզկիությամբ են արագությունները ընկել, կամերաների ցուցանակի կողմերը մեքենաների միջև դիստանցիաների ինչ կտրուկ նվազեցում ա նկատվել ու լիքը տենց հարցեր հարմար ձևով բացակայում են սենց հետազոտություններից։ Վոբշըմ նենց տպավորություն ա, որ բոլոր «դրական» հետազոտություններ անողները իրենց վիճակագրության գիտելիքները 7րդ դասարանի դասագրքից են քաղել։ Ու սրա պատճառներն էլ կան, բայց դրա մասին մի քիչ հետո։ Հա, ու կարող ա, էլի, մարդ ես, համաշխարհային վիճակագրությունը Հայաստանում չգործի, ու Հայաստանում մի ուրիշ ձևի այս կամերաները լավը դուրս գան․․․ դե այս առումով էլ քեզ ուղարկեմ Նիկոլի կողմից Արփինեին ԱԺ-ում վիճակագրությամբ կզցնելու վիդեոն նայելու։
    Չեմ վիճում ու հավատում եմ, որ հնարավորա և մոտդ ստացված չլինի որևէ հետազոտություն գտնել )))

    Էն 90-ականների Գագիկ Ծառուկյանի սենսացիոն բիզնես հնարքը հիշեցի` խմիչքի կափարիչների տակի մեքենաների դռների պատկերներով:
    Մեկ էլ կար փուչ էր, վրեն էլ գրած` «կրկին փորձիր»..
    Էդ անտերն էդ ինչ օյին էր գլխներիս խաղացել..
    էդ պերիոդ ինչ աղջկա մոտենում էիր, ասում էր` «կրկին փորձիր» ախպերսսս ))


    Բա լավ, որ սենց վատն են էդ անտեր կամերաները, ինչո՞ւ են աշխարհում շարունակվում դրվել։ Ուրեմն կա երկու հիմնական պատճառներ (դատական նիստերում հնչեցված վկայությունների հիման վրա)․ ա) տեղական մարմինների բյուջեները լրացնելու համար; բ) կոնկրետ վայրում արագության նվազեցում ապահովելու համար։
    Այ սրա հետ լրիվ համաձայն եմ:
    Կա տենց բան..


    Իսկ երկորդի առումով, սովորաբար կոնկրետ վայրում արագության նվազեցման պետքությունը գալիս է արագությունների սահմանափակումների անտրամաբանությունից։ Ասենք դպրոցի մոտ արագությունների կտրուկ նվազում, կամ լայն ճանապարհին նեղ ճանապարհի անցման ժամանակ ու տենց։ Այդ դեպքում դնում են էս կամեռաները, որ մարդիկ ստոպողաբար սովորեն այդ վայրի անտրամաբանությունը։ Բայց դե սա էլ խնդրի վրա բժշկական պլաստիր կպցնել ա, ու երևի այդ նույն խնդիրը շատ ավելի լավ կլուծվեր պառկած մլիցեքով, բայց դե կողքից փող կպցնելու միջոցել ա։ Ու երկորդ ամենահաճախ սենց հանդիպող դեպքերը էն են, որ մի հատ մելկիյ սոշկա չինովնիկ (խոշորները սրա կարիքները չունեն) իր տան հարևանությամբ ուզում ա, որ ցածր արագություններով քշվեն, ու արհեստական ցածր արագության սահմանափակման ու այսպիսի կամերաների տեղադրման ա հասնում։ Ու սա էլ է բեսամթ երթևեկության տրամաբանությոնը խափանում, ու բերում ա ավելի շատ վտանգների, քան լուծում է հանդիսանում։
    Հա, էս «պառկած մլիցա» հասկացողությունը ոնց ներմուծվեց Ռուսաստանից, տենց էլ մնաց չէ՞ հայերի մեջ ))
    մելկիյ սոշկա չինովնիկի պահով էլ թարգի, անհարմարա` սերժահայաստանում չենք ))


    Հայաստանում հետս պատահած դեպք․ կամրիր լույսի տակ կանգնած հասկանում եմ, որ պիտի խաչմերկուկից ձախ թեքվեմ, ու կանգնած տեղից դանդաղ արագությամբ մտնում եմ ձախ շրջադարձի գիծը՝ հատելով գծերը բաժանող հոծ սպիտակը դիմացին աջ ակովս։ Ոշ մի վտանգ այդ իրավիճակում չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ ու ստանում եմ հետևից նկարով խախտման տուգանք, որ հոծ սպիտակ գիծ եմ հատել, ու եթե դիմացից էլ կամերա ունեն այդ վայրում, որ վարորդին նկարի, ապա հաստատ ինձ չէին կարա նկարել, որտև երկու գծում էլ դիմացս բեռնատար մեքենաններ էին (իրենց ուղղարկած նկարի մեջ էլ երևացող), որոնք թույլ չէին տա, որ դիմացից վարորդին նկարեին։ Հիմա կարող ա գնամ դատարան, ու այդ տուգանքը չեղարկել կարողանամ տալ, բայց դե դրա համար վարորդին դատարան բերելը աննասունություն ա, ու քաղաքացու արդյունավետության նվազեցում, եթե հաշվի առնես, թե ինչքան մարդ պիտի սենց դատարաններով ֆռֆռա, որ իրեն վրա լկտիության վրաերթը կասեցնի։
    Դե հիմա մարդկային տեսանկյունից ասածդ աբիդնիա:
    Մարդ ես, բոլորի հետ էլ կարա պատահի ու շփոթվի:
    Կարա նաև, շփոթվելուց հետո, գայիշնիկին բացատրի ասի ախպեր դե հիմա սխալվանք, ոչ մի վտանգ չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ քել ախպերական էս երկու կոպեկը վեկալ ու թող էթամ..

    Համաձայն եմ` արագաչափի թերություննա, որ էս նամուսով ջան-ջիգյարի փոխարեն անասունավարի մի աննշան խախտումն անգամ վռազ արձանագրումա ու, ռուսի ասած, «жди письмо счастья»:


    Հա, ու եթե սկսես վարորդներին էլ նկարել, ու այս հարցում չյոտկիություն փորձես ապահովել, ապա ռաստ ես գալիս ուրիշ տրյուկների, օրինակ ամուսնուն անունով գրանցված մեքենան կինն ա միշտ քշում, ու հակառակը, որ բռնվելուց ասեն՝ տես, նույն սեռի չի վարորդը ինչ-որ ես, իսկ թե դա ո՞վ ա, ես ինչ իմանամ, քեֆի էին գնացել, բանալիներս էլ գցել էի ընդհանուր մի տուփի մեջ, որ հարբած չքշեմ տուն, բայց ինչ-որ մեկին մեքենա ա պետք եղել, ձեռ գցել պատահական բանալի ա հանել, որ գնա չհերիքած խմիչք առնի բերի․․․ չէ, չեմ հիշում տենց արտաքինով մարդ այդ քեֆին։ Ու նաև բերում ա յութուբում սիրուն վիդեոների, թե ոնց են գերմանիայում այդ կամերաների տակ ջահելությունը չփլաղ քամակներով նկարվում․․․
    Արյաաաա, հըլը ճիշտն ասա` էս «չգիտեմ ով էր, վերցրեց մեքենաս գնաց չհերիքած խմիչք բերելու» հանճարեղ փաստարկդ դատարանում էլ ե՞ս հնչեցրել..
    Բա հետո ի՞նչ եղավ..


    Նաև կան այդ տուգանքների սոցիալական փրոֆայլինգի հարցեր․․․ եթե տուգանքները նույնն են բոլորի համար, ապա ցածր խավին դրանք անհամաչափ ավելի շատ են խփում, քան ունեվորներին։ Հարուստների համար այդ կամերաները յա կան յա չկան, տուգանք ա, կմուծեն։ Իսկ Հայաստանի պես սոցիալական մեծ տաբերությունների դեպքում սա էլ ավելի մեծ խնդիր ա։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե ինչքան ա եղել, որ կողքովս մի ցենտր թանգնոց մաշնա ոնց ա կամերաների տակ հրթիռի արագությամբ անցնում․․․ իրա մեքենաների անվադողերի վրի թոզը ավելի թանկ ա, քան այդ տուգանքը, էլ էդ տուգանքը իրեն ինչ կանխարգելող դեր պիտի խաղա։ Իհարկե կան ապահովագրության թանկացման միջոցով կանխարգելումն էլ, բայց դե սա էլ է կարելի շրջանցել, եթե մեքենադ գրանցում ես վարորդիդ անունով, ու իր ապահովությունն ես զոհաբերում, հետո էլ հանում ռադ ես անում, մի ուրիշ վարորդի գործի ընդունում․․․ քյասա արդար չի հեչ, ու էլի կանխարգելող ֆունկցիան չի գործում։ Այ եթե Ֆինլյանդիայի նման (ինչքան գիտեմ Գերմանիայի որոշ տեղերում էլ է սենց համակարգ գործում) ոչ թե թվեր սահմանես տուգանքների համար, այլ վերջին տարվա եկամտից տոկոս գանձես, կարող ա մի քիչ ավելի արդար լիներ, բայց դա էլ է կարելի վարորդի միջոցով շրջանցել։
    Էս սոցիալական փրոֆայլինգը բեր սրան չբերենք խառնենք էլի` ախպոր պես:
    Էտի ոչ արագաչափերով սկսելա, ոչ էլ` արագաչափերով պըրծնելույա:

    Մնացածի հետ համաձայն եմ:
    Անթերի բան չկա: Դրա համար էլ ամեն ինչ ու միշտ պետքա շարունակաբար ափդեյթ անել` քոքից կտրելու կամ էլ թե չէ կասեցնելու փոխարեն (հա, հա, գիտեմ, որ ժամանակավորա..):


    Հոգնա, վոբշըմ, ու էսի այդ համակարգերի պռոբլեմների մեկ քարորդն էլ սկի չի․․․
    Սեր ու հանդուրժողականություն ))
    Լավ տի լլի


    Հ.Գ. Վիշապ եղբայր, թե բարեհաջող հասել ես սույն դիսերտացիայի ավարտին` ընդունիր շնորհավորանքներս )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանում արագաչափերի ու կամերաների արդյունքում, կարծես թե, չկա վթարների թվի նվազում:

    Բայց որ ես մեր խաչմերուկը արագաչափերի ու կամերաների շնորհիվ ավելի առխային եմ անցնում, փաստ ա: Դե պարզ ա, մի օր կարող ա բախտս չբերի, ու մեկի ավտոյի տակ ընկնեմ: Բայց մինչ դրանց տեղադրումը համարյա ամեն օր կարող ա բախտս չբերեր:

    Մի փաստ էլ կա. արագաչափերին ու կամերաներին հիմնականում դեմ են օրինազանց վարորդները: Դրանք վերացական կերպարներ չեն: Մեկն իմ ընկերների մեջ էլ էդպիսիք կան: Օրենքով քշելու կողմնակից, համակեցության կանոնները հարգող ու Ծլնգի պես փաստարկված դեմ լինող մարդիկ էլ կան, անշուշտ, բայց անհամեմատ քիչ են: Իսկ դա արդեն խնդիր ա, ու շատ լուրջ խնդիր: Որտև արագաչափերի տեղադրումը ճիշտ ա, երբեմն վիաս ա տալիս օրենքով քշողներին, բայց նաև, վստահաբար, սանցձում ա անօրեններին: Ու քանի դեռ մենք չենք կարողացել էդ ամենը սերմանել լայն հասարակության մեջ, արագաչափերն ու կամերաներն, ըստ իս, առաջնային անհրաժեշտության սարքեր են:

    Բնականաբար ես չեմ կարծում, որ դրանք անթերի են: Բնականաբար ես չեմ կարծում, որ սահմանված նորմերն ու տուգանքների չափերն ու ձևերը բավարար են: Էդ ուղղությամբ աշխատել ա պետք: Բայց որ մեր հասարակությունում, մեր երկրում դրանք անհրաժեշտ են, ես չեմ կասկածում: Այլ երկրների մասին բան չեմ կարող ասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2018)

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեկուզ էն, որ արագաչափ դրած տեղը նույն կարգազանց վարորդը արագությունը գցում ա, հերիք ա, որ էդ արագաչափ դնելը արդարացված համարվի։

    Ինչքան շատ լինեն կամերաները, էնքան քիչ տեղ կունենան արագ քշելու։ Էլ կանխարգելելը պոզով պոչով ա՞ ըլնում։

    Վատն էն ա, որ լավ հարուստ վարորդը կարա սաղ օրը խախտի, վճարի ու էլի խախտի։
    Դրա համար էնօր «Վարորդի Ընկեր» գրասենյակում քննարկում էր, մտածում էն նոր առաջարկներ անեն երթևեկության կարգավորման համար, ու առաջարկներից մեկն էլ էն էր, որ եթե նույն մարդը անգամ նույն խախտումն անում ա, կրկին ուղարկեն քննություն հանձնելու։ Դե իսկ որ վարորդական իրավունքը վաճառքի դեմը պտի առնցվի, դա կարծում եմ, սաղին ա պարզ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.05.2018), Freeman (19.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  3. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  4. CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը
    Հեղինակ՝ monster, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2009, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •