Ըհը, աբրիս․․․ այ որ գնաս գտնես «խաբող-կանխարգելող» ճանապարհային նշանների կատեգորիա ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող օրինական ակտերի մեջ, կարող ա մի կես ականջով հավատամ քեզ։ Իսկ քնած ուղեղդ արթնացնելու համար մի հատ էլ ասեմ, ամեն ինչ որ դրվում ա ճամփի վրա որպես ճանապարհային նշան պիտի ունենա օրինական հիմք, ինժեներա-հետազոտական իմաստ ու հանրային լայն տեղեկացվածություն։ Իսկ քո առաջարկածը անօրինական ա, իլլիգալ, կապի՞շ։ Ու կարծում եմ, որ ոստիկանության կողմից մեծահոգաբար տեղադրված նախազգուշացնող ցուցանակները բոլորն էլ անօրինական են, նույնիսկ եթե արագաչափ խցիկը կա։ Ու սրանք ակնհայտորեն ազդում են երթևեկության վրա՝ բացասաբար։
Ու թեկուզ քո տրամաբանությամբ գնանք․․․ ասենք թե կա տենց օրինական ցուցանակ, որ բերում դնում են․․․ բա ի՞նչ անել արագաչափերի տեղադրման մասին տեղեկատվության հետ։ Մարդ ով ուզում ա ճռիկ անել, բայց տենց վախցած ա կամերաներից, կմտնի բոլոր այդ կամերաների տեղերը կնայեն, որոնք ըստ օրենքի պարտավոր են հայտարարվել (ու որոնց վայրերը մի երկու րոպե գուգլելով դու էլ կարաս գտնես), ու տնգած կունենա քո բոլոր խաբսիկ-մաբսիկները։
Ու մնացած բոլոր գրածներդ էլ նույն անտրամաբանությամբ էին, նենց որ անհավեսությունս էլ վախճան ապրեց ու կոնկրետ քո հետ այս զրույցը համարում եմ ավարտված։
Սրան էլ արձագանքեմ զրույցի սահմաններից դուրս։
Ի տարբերություն «հոպ-բռնվար» կամերաների, որոնց արդյունավետության մասին ոչ մի կոնկրետ հետազոտություն չկա (ու չէ, սա իմ անճար որոնող լինելուց չի), այս ցուցանակների արդյունավետության մասին ահագին լուրջ հետազոտություններ կան։ Ու այդ հետազոտությունները ցույց են տալիս հետևայլ չորս բաները․Քո մոտ կամ այլ հիմնականում կարգապահ վարորդի մոտ դա գուցե և կոմյուտեռային խաղի տպավորություն գործի, բայց կարգազանցը՝ համոզվելով, որ դրանից վտանգ չկա, կարմիր ու տխուր սմայլիկի կողքով մեծ արագությամբ անցնելիս վայթե չհասցնի էլ դրան միջնամատ ցույց տալ:
ա) այդ ցուցանակը երևում է հեռվից, ու մարդիկ սկսում են արագություններն էլ հեռվից գցել
բ) ցուցանակը շատ ավելի էֆեկտիվ ա ավելի մեծ արագությամբ ընթացող վարորդների արագություների նվազեցման մեջ (կարճ ասած, մի երկու կմ/ժ ավել քշողը շատ ժամանակ չի պակասացնի այդ 2կմ/ժ-ը, իսկ շատ ավելի բարձր քշողը պակասացնում ա)
գ) արագությունները ցածր են մնում նաև ցուցանակի վայրից հետո էլ, այսինքն արագությունը իջեցրած վարորդները շատ քիչ են հետ արագանում
դ) այդ վայրում արագությունները ցածր են մնում նույնիկ այդ ցուցանակի այդ վայրից հեռացնելուց հետո էլ։
Ու սրանք բոլորն էլ ազդում են ավելի անվտանգ վարելու սովորությունների ձևավորմանը, ի տաբերություն «հոպ-բռնվար» միջոցների։ Իսկ մատ ցույց տվողներին ոչ սրանով կկասեցնես, ոչ էլ կամերաներով, տո ոչ էլ տուգանային փոինթներով․․․ ու տո ոչ էլ վարորդական իրավունքների բացակայությամբ, թե ձեռից առնես։
Իսկ էդ «մինչև չպատժես չեն սովորի» մտածելակերպը մի քիչ տխուր ա, չնայած զարմանալի չի հայերիս մոտ, որ «մինչև երեխուն չսիլլես չի սովորի» ազգային մենթալիտետը ունենք։
Էջանիշներ