Բարեկամ ջան, գոնե երկու դեպքում, միս Հայաստան ու Եվրատեսիլ, կամեռայի առաջ են հայտնվել մարդիկ, որոնք իրենք են կոտորվելով ձգտում կամեռայի առաջ հայտնվել։ Որ Արուսը չլիներ, ես ու դու հեռախոսի կամեռայով գնայինք հարցարզրույց վերցնելու, իրար հերթ չտալով հարցազրույց էին տալու։ Ոչ մեկը չի ստիպել, ձեռներից չի քաշել, չի խաբել փող չի տվել ․․․․ Դեմը եքա կամեռայա, ու մի մուննաթիկ դեմքով աղջիկ ու հարցնում ա, պապայիտ ես շատ սիրում, թե՞ մամայիդ, ու մարդը պատասխանում ա։ Բնականաբար ապուշ հարցին ապուշ պատասխան ա ստացվում։ Սրանից ավել էլ տեղեկացնելը ո՞րն ա։ Դու քանի անգամ ես տեսել, որ մարդկանցից փողոցներում հարցազրույց վերցնելուց մի հատ էլ գրավոր համաձայնություն ստանան հետո եթեր հեռարձակելու համար։
Մի ժամանակ <թաքնված տեսախցիկ> հաղորդումներին էին շատ տարածված ամբողջ աշխարհում։ Մարդիկ տեղյակ էլ չէին լինում, որ իրանց նկարում են, հետո հիմար իրավիչակներում էին հայտնվում։ Ու ինչ-որ մեծ տռագեդիա դրանից չի սարքվել։
Ես էս Արուսի հաղորդումը երեք օր առաջ եմ բացահայտել, երկու օր հետո էլ մոռանալու եմ իրա մասին։ Ու ինքը դժվար էլ երկար կյանք ունենա, քանի որ հա լավ, մի երկու յանի խոխմա հարց էլ մտածեծց, մի երկու իրավիճակ էլ ստացվեց ու վերջ, պռծված, մինչև ամառ մեռնելու ա էս հաղորդումը։
Բայց ես իրա մասին մոռանալու եմ, իսկ դուք մի Արուսի թեթև ձեռքով հավայի տվայտանքների մեջ եք - մեկը դատապարտված կանանց իրավունքներն ա պաշպանում մարտի ութին, մեկը թերուսների առաքինի հովոնավոր ա, մյուսը վաբշե, գեղեցկության հետ կապված բարդույթներ ունի երևի ու պարտադիր ուզում կուրծք ծեծելով աշխարհն ազատի ինչ-որ ստերետիպերից, որ ինքն էլ իրա բարդույթից ազատվի, էտ էլ հերիք չի, բանը հարսավ բարի կամքի դեսպաններին ու խաբված գյուղացի երեխաներին, որոնք ամեն գեղեցկուհու այցելության հետ Նյուտոնին են սպասում։
StrangeLittleGirl (18.03.2018), Ուլուանա (18.03.2018)
Եթե քեզնից հարցազրույց են վերցնում, ապա կարող են դրա հետ անել ինչ ուզում են, ու մարդ իր համաձայնությունը տալուց պիտի սա հասկանա։ Կոպիտ ասած․ «իրավունք ունեք լռել, և ամեն ինչ ինչ ասում եք կարող է և կօգտագործվի ձեր դիմաց»։ Թե չէ ծաղրայինը մարդու ճաշակի սահմաններում ա․․․ ասենք իմ համար Արուսը ավելի շատ ինքն իրեն է ծաղրում քան ուրիշներին սենց էժանագին տրյուկներով․․․ բայց դե իհարկե հասկանում եմ, որ երեկոյան հեռուստատեսության լայն լսարանը այնքան էլ այսպես չի կարծում։ Դու օրինականությունը նշեցիր թաքնված տեսածցիկի կոնտեքստում․․․ այստեղ էլ ոչ մի անօրինական բան չի կատարվում․․․
Է, Տրիբուն ջան, ոնց որ դու, էնպես էլ էստեղ բոլոր մնացածներս, ոչ մեկն էլ տվայտանքների մեջ չի։ Թեմա ա, քննարկում ենք։
Թաքնված տեսախցիկները մինչև հիմա էլ լավ տարածված են, ամենապոպուլյարներից մեկը՝ Just for laugh, յութուբի, կտեսնես, որ վերջում միշտ "տուժածը" նայում ա կամերայի մեջ, ձեռքով անում ու ծիծաղում, ՄԻՇՏ։ Էդ էլ քո գրավոր համաձայնությունը։ Հակառակ դեպքում անօրինական ա։
Ինչ վերաբերում ա գեղեցկության մրցույթի դեպքին, էդ աղջիկների՝ տվյալ մրցույթին ադեկվատությունն ի պաշտոնե մարմինն ա, ոչ թե ուղեղը։ Ինչ կարիք կար բացահայտելու մաթեմատիկական կամ տրամաբանական ունակությունները։
Ուլուանա (18.03.2018)
Բարեկամ ջան, հա, իմ համար էլ է անդուր, դրա համար էլ չեմ նայումեդ տաքսիստը շատ ավելի բիթի էր այդ Արուսներից քան ես ու դու, ու լավ էլ տեղը դրեց Արուսին «մենակ մաշնես եմ սիրում»
թե չէ հիմա ամեն մեկս գրպանում մի հատ հզոր համակարգչային ու տեղեկատվական համակարգով կիսա-մասնագիտական խցիկ ենք ման տալիս, ցանկացած պահի ամեն արած-ասածներս հանրության լայն շերտերին հասանելիությունը պիտի զարմացնող չլինի։
Իսկ այդ թաքնվածի վերջում խցիկի մեջ ձեռքով թափահարում են ոչ թե համաձայնություն տալու համար, այլ որ իրենց դիտորդները այդ նկարահանողներին չքֆրտեն։
StrangeLittleGirl (18.03.2018)
Էն բուլլիինգի թեման ո՞րտեղ էր է..
Կողքից մի հատ էլ թեմա բացենք՝ բուլլիինգ Ակումբում՝ Արուսի հաղորդման ժամանակ ծիծաղալու համար..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ