Բարեկամ ջան, կարող ա՞ նեղացար:, ես քո հանդեպ սիմպատիա ունեմ, բայց որքան հնարավոր ա անկեղծ էի խոսքերումս: Չդատես, խնդրում եմ: Հարգանքներս:
Բարեկամ ջան, կարող ա՞ նեղացար:, ես քո հանդեպ սիմպատիա ունեմ, բայց որքան հնարավոր ա անկեղծ էի խոսքերումս: Չդատես, խնդրում եմ: Հարգանքներս:
Adam (05.03.2019)
Նեղացավհետ արի …
![]()
@Adam ջան, "Իմ վերևի․․"-նում նենց հավեսով սխալ վերլուծական էիր գրել իմ մասին, որ չեմ կարող չանդրադառնալ
Սխալ նրանով, որ գրածներդ կա՛մ իրականության հետ չեն համընկնում, կա՛մ ուռճացված են, կա՛մ էլ ժամկետանց
"Ակումբի շուտով 15-ամյակը կլրանա ու Բարեկամի ով լինելը երեք անհայտով հավասարում ա մարդկանց համար։" - Էդ անհայտները վաղուց արդեն լուծվել են ու ոչ մեկի էլ հետաքրքիր չեն։
"Երբեք չեմ լսել իր որևէ ակումբցու հետ ֆիզիկապես ինտերակցման մասին:" - Ոչ միայն պիտի լսած լինեիր, այլև տեսած։ Լուսանկարներ էլ են գցել։ Ու մի որևէ չի, այլ մի քանիսը․ Ուլուանա, Վազգեն, Ներսես, Արշակ, One_way_Ticket, ...
"Ինքը չափից շատ հավասարակշռված անձնավորություն ա երևում:" Ուր ա թե․․․
"Ու ես միշտ տպավորություն եմ ստացել, որ ինքը մարդկանց հետևել ա էս 13 տարիների ընթացքում ու համարյա ամեն ինչ ներքուստ գիտի ու հասկանում ա բոլոր ակումբցիների մասին:" - Այսինքն՝ ես էս վերջին տասներեք տարիների ընթացքում զբաղված եմ եղել ակումբցիներին ակնդետ հետևելով․․․
"Հոգեբանորեն ինքը սաղին տնտղել ա: Տնտղած ունի մեզ, մի այլ կարգի:" Հաստատ տեսել ու կարդացել եմ ոչ ավելի, քան որևէ շարքային ակումբցի։ Շատ-շատերից ավելի պակաս։ Ու մի քանի տարի առհասարակ չէի հիշում Ակումբի մասին (էդ նշածդ անհետացման տարիներն էին)։ Օրինակ, չնեղանաս, բայց քեզ ես էլ չեմ հիշում։ Այսինքն՝ հիշում եմ ինչ-որ որ Sur!prise մականունով անդամ կար, բայց իրենից միայն բացականչական նշանն էր տպավորվել։![]()
"Էմոցիաների արտահայտում էս անձնավորության մեջ շատ քիչ եմ տեսնում: Թեև Հնարավոր ա, որ էմոցիոնալ ա, բայց ցույց չի տալիս, կամ էդքան չի երևում:" Իհարկե, չի երևում։
"Բարեկամն ինչով ա առեղծվածային. ասեմ. ինքը կարա անհետանա երկար ժամանակով: Շատ երկար: Ու թեև ե՛ս էլ ունեմ ակումբից անհետանալու տենդենց՝ ժամանակ առ ժամանակ, իմ մասին գոնե մարդիկ գիտեն ֆեյսբուք-մեյսբուքերից: Իսկ իր անհետանալն առանց հետք ա:" - Անհետ չի, իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ լիքը ակումբցի կա, ուղղակի էնտեղ ես տենց մի հատուկ ակտիվ չեմ։
"Մարդ, ով թղթերը հավաքելու 10 վայրկյանների ընթացքում քեզ ռենգեն արեց էնպես, ինչպես չի անի որևէ բժիշկ:" Էս մեկը չեմ ժխտում, թեև չափազանցված ա![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 17:05:
Adam (05.03.2019), boooooooom (05.03.2019), CactuSoul (19.03.2019), Յոհաննես (05.03.2019), Ուլուանա (05.03.2019)
Adam (05.03.2019)
Նիկեա (06.03.2019)
Արդե՛ն իսկ Բարեկամի էսօրվա կծածը հերիք էր… (ինձնից մենակ բացականչական նշանն էր տպավորվել իր մեջ) մինչև հիմա ցավում ա: Հա, Բարեկամ, մեկ էլ՝ քե՛զ էլ եմ նախանձում՝ ինձ տենց հավեսով կծելու համար: Շա՛տ կոլորիտով ջախջախեցիր, է: Լեգալի մատով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ