Ուլուանա-ի խոսքերից
Ասածներդ նայել եմ: Պարզ ա, որ հաշմանդամություն չի ծաղրում, ինքը միշտ էլ ծաղրում ա մարդկանց ինտելեկտը, այսինքն` եթե մի քիչ կոպիտ արտահայտվենք` ինտելեկտուալ «հաշմանդամությունը», ինչն, անձամբ իմ տեսակետից, շատ չի տարբերվում ֆիզիկականը ծաղրելուց: Այսինքն` հատուկ տալիս ա նենց հարցեր, որ մարդիկ հնարավորինս ակնհայտորեն ցույց տան իրանց մտավոր կամ կրթական ցածր մակարդակը, օրինակ` պրովոկացիոն հարցեր ու պնդումներ անելով: Բացի դրանից, պատկերը շատ ավելի սուր ա դառնում նաև մոնտաժի շնորհիվ. շատ դեպքերում մենք չենք լսում, թե ինչեր ա ասել ու հարցրել մինչև էդ, որի արդյունքում ստացվել ա էն անհեթեթ պատասխանը, որը նախատեսված ա մեր լսելու համար: Էդ ամենին գումարենք նաև էն, որ կամերայի առաջ շատերը շփոթվում են ու դրա հետևանքով կարող են ավելի վատ պատասխանել հարցերին, քան կանեին այլ իրավիճակում, հատկապես երբ դիմացինն էլ ամեն ինչ անում ա, որ իրենց պատասխանը հնարավորինս խայտառակ լինի, դե, պարզ ա, որ դա իրա նպատակն ա ի սկզբանե: Սա, ըստ իս, ազնիվ չի, ցածր ա: Կոնկրետ Միս Հայաստանի դեպքում հա, ինտելեկտիվ, մեղմ ասած, չէին փայլում գեղեցկուհիները, բայց դա տենց բոլորի աչքը մտցնելու իմաստը ո՞րն էր: Մարդկանց ամեն գնով առավելագույնս խայտառակ անե՞լը: Հա, դա իրան շատ լավ հաջողվում ա, խոսք չկա: Էդ առումով կարելի ա ասել Արուսը փայլուն ա կատարում իր առաքելությունը: Ուղղակի անձամբ ինձ ու էլի շատերին էդ գաղափարն ի սկզբանե դուր չի գալիս, սխալ եմ համարում, էդքան բան:
Էջանիշներ