Գերագնահատելու մասին խոսք այստեղ չի գնում, Բարեկամ ջան: Խոսքն այն մասին է ուղղակի, որ եթե որոշումներդ մինչև վերջ չես հասցնում, ուրեմն ոչ մի հիմք չունես դրանցից հրաժարվելու: Ու դա շատ վտանգավոր է նաև՝ մեկ անգամ այդպես վարվելուց հետո, կարող ես կրկնել: Վերևում ասածիս պես, դու կայարանում մնում ես կանգնած, իսկ դեմդ գնացքները հա գալիս ու գնում են:
Պատկերացրու, դու կոնիռեեժիսոր ես, մի սցենար ես ընտրել ու նկարում ես: Հասել ես կեսերին արդեն, ու քեզ մի ուրիշ, ավելի լավ սցենար են առաջարկում: Ու դու արդեն կեսը նկարած ֆիլմը մի կողմ ես նետում կամ, լավագույն դեպքում, ափալ թափալ անում ես գլխառատ, ու անցնում ես երկրորդ ֆիլմին: Հետո մի ուրիշ ավելի լավ սցենար, հետո մի ուրիշ... Քո ֆիլմերը որևէ արժեք ունանալու՞ են:
Եթե տանից հենց էնպես դուրս ես գալիս, աննպատակ, ասենք, երեկոյան քայլելու, այդ դեպքում կապ չունի, թե որ ուղղությունը կընտրես: Այդ դեպքում բոլոր ճանապարհներն էլ նմանապես հաճելի կարող են լինել ու ինչ-որ փորձ քեզ կտան: Բայց եթե տանից դուրս ես եկել, որ երեխաներիդ տանես գազանանոց, իսկ ճամփի կեսին միտքդ փոխում ու նրանց տանում ես դատարան, - երեխեքդ իրենց փափագած ռնգեղջյուրին ու ընձուղտին դատարանում կտեսնե՞ն:
Որոշումները փոխելու համար կոնկրետ դրդապատճառներ են հարկավոր, եղբայրս, թե չէ հեռու չէ բուդդիստ դառնալն էլ. տիպա՝ էս կյանքում չստացվեց, մյուսում կստացվի: Հա, մյուսում կստացվի, դեմ չեմ, կամ էն մյուսում, կամ էն մեկում, - բայց էս կյանքում ուղղակի դաառնում ես անկյալի մեկը: Ճշտեմ, որ մարդ կարող է անկյալ լինել նունիսկ ահավոր զբաղվածության դեպքում էլ, մոտավորապես վերևում ասածս "անգործ ցանկության" տարբերակով: Իսկ նպատակադրված "թախտին պառկելն" էլ կարող է արդեն անկյալություն չլինել:
Այսինքն, երկրորդ անգամ փորձեցի կրկնել, որ հա, կարելի է փոխել նախկինում կայացրած որոշումները, բայց դրա համար լուրջ պատճառներ են հարկավոր:
Հաջորդ գրառմանս մեջ կփորձեմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչ նկատի ունեմ, լա՞վ...
Էջանիշներ