User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Երազախաբություն․ Րյուի WTF երազները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երազախաբություն․ Րյուի WTF երազները

    Երբեմն ունենում են երազներ, որ ուզում եմ ամբողջ կյանքս քնած անցկացնել, որ դրանք վերապրեմ։ Երբեմն ունենում եմ մղձավանջներ, որ գիշերը վեր եմ թռնում ու չեմ կարողանում ամբողջ օրն այդ պատկերները մոռանալ։ Երբեմն էլ չեմ կարողանում երազների ու իրականության սահմանը գտնել։
    Մի խոսքով՝ բարի գալուստ իմ հիվանդ երևակայությամբ լի երազագիրք։ Սրտից թույլ մարդկանց մուտքը չի խրախուսվում, իսկ այ քննարկումները բաց են։


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.07.2019), ivy (29.06.2019), Lion (29.06.2019), Mr. Annoying (29.06.2019), Յոհաննես (29.06.2019), Նիկեա (29.06.2019)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցի զուգարանում եմ՝ լվացարանի մոտ։ Հայելու միջից ինձ է նայում արյունարբու հայացքով։ Մի պահ քարանում եմ․ հայելու միջից իր պատկերն անհետանում է, բայց իմ արտացոլանքն էլ չկա։ Մեջքիս հետևում հևոցախառը շնչառություն եմ լսում։ Ոտքերս թուլանում են, բայց կարողանում եմ ինձ դեպի դուռը քարշ տալ։ Կողպված է։ Առանց հայացքս գետնից կտրելու դեպի պատուհանն եմ վազում։ Ինքը չի շարժվում, բայց զգում եմ, որ գազանային հայացքն ինձ հետ շարժվում է։ Պատուհանն էլ չի բացվում։ Փորձում եմ կոտրել, բայց երկաթի պես ամուր է։ Ամբողջ ուժով գոռում եմ Heeeeelp: Անդադար խփում եմ պատուհանին ու ամբողջ ուժով գոռում։ Կոկորդս ցավում է, ձայնս՝ կտրվում, բայց ոչ ոք չի արձագանքում։ Ինքը դադարում է ինձ ուշադրություն դարձնել ու քացով բացում է զուգարանախցիկներից մեկի դուռն, ապա կողպում իր հետևից։ Խցիկից սարսափելի ճչոցներ են լսվում։ Փորձում եմ խցիկի դուռը բացել, բայց իհարկե, չի բացվում։ Ճչոցներն ուղեկցվում են հևոցով ու անմարդկային գռգմռոցով։ Ասես սղոցով ծառի ճյուղեր կտրի, բայց զուգարանում ծառեր չեն աճում․ ինչ-որ մեկի ոսկորներն են կտրվում կիսաքոռ դանակով։ Արյան գետերը հոսում են խցիկից ու լճանում ոտքերիս շուրջ։ Վերջին ցավագին ճիչին հաջորդում է զուգարանի ջրի ձայնը։ Վերջին ուժերս հավաքում եմ, որ դուռը կոտրեմ, բայց դուռն արդեն բացվում է։ Ինձ է նայում ու ժպտում, եթե իհարկե կարելի է էդ անհասկանալի, սարսռեցնող, մինչև մատներիս ծայրը դողացնող արտահայտությունը ժպիտ համարել։ Ձեռքին խոհանոցային դանակ է, որից արյունը կաթ-կաթ թափվում է լճակի մեջ։ Խցիկն արյունով է պատված, բայց մարմին չկա։ Վախվխելով հայացքս դեպի զուգարանն եմ սահեցնում․ չգիտեմ էլ ինչպես, բայց ջուրը սրբել-տարել էր արյան մեծ մասը։ Վարդագույն ջրում երկու մատ էին լողում։
    - Ուզում ես զուգարանից օգտվե՞լ, ջուրը լավ չեմ քաշել,- հիվանդագին ծիծաղում է։ Դանակը դեռ ձեռքում սեղմված անթարթ ինձ է նայում։
    Կրկին օգնություն եմ կանչում, այս անգամ վստահ գիտակցելով, որ սա վերջն է։ Սեղմվում եմ պատին ու փակում աչքերս։

    Մեր հին տան փոքր բաղնիքն է․ սովետական գունավոր սալիկներով, որոնք տեղ-տեղ թափված են։ Կլինեմ մոտ 8-9 տարեկան։ Մաման կանաչ տաշտի մեջ ինձ է լողացնում։
    - Արդեն մեծ եմ, ինչի՞ չես թողնում մենակ լողանամ,- էս կռիվն առաջին անգամ չէի անում մամայի հետ։
    Կնճռոտ, սառն ու կոշտացած ձեռքերը բռնում են թևերիցս։ Մամայի ձեռքերը չեն։ Ծեր, վհուկային արտաքինով մի գեր կին է՝ քթին մի մեծ, յուղալի խալ։ Ձեռքերը հպվում են կոկորդիս, սկսում է ինձ խեղդել։ Բերանս բացում եմ, որ գոռամ, բայց բառեր դուրս չեն գալիս։ «Օգնե՜ք, օգնությու՜ն, մա՜մ, պա՜պ»․ ճչում եմ մտքումս, բայց բառեր չկան։ Heeeeelp! Դուրս է պրծնում բերանիցս․ ստացվում է անգլերեն գոռալ։ Այդ օրվանից ամեն անգամ երազումս help գոռալն ինձ ազատում է վհուկների ու հետապնդող գրաֆիկների ճիրաններից։ Help ու արթնանում եմ իմ իսկ ձայնից։

    Աչքերս բացում եմ, բայց նա դեռ դանակը սեղմած, փորձարարի հետաքրքրությամբ ինձ է նայում։ Չէ՛, երազ չի, չեմ արթնանում, բայց մեջս մի փոքր հույս է առկայծում, որ ինչ-որ բան, ինչ-որ փոքրիկ դիպված ինձ կփրկի էդ գազանային աչքերից ու արնածոր դանակից։ Հույսի կայծը բռնկվում է, ու կրակը տարածվում է մարմնումս։ Չէ՛, չի մասնատելու ինձ, չի լցնելու զուգարանն ու ինչ-որ կախարդանքով ջուրն այնպես քաշի, որ երկու մատ մնա։ Դուռը չի բացվում, չի կոտրվում պատուհանը, իսկ ինքը հրճվում է մկան հետ խաղացող, բայց դեռ սպանել չցանկացող կատվի ոգևորությամբ։ Ներսիս հրդեհն այնքան է ուժեղանում, որ մի պահ ինձ թվում է, որ էդ դիպչեմ նրան, կսկսի այրվել։ Հիվանդագին ուղեղս պատկերում է, թե ինչպես է կրակը նրան կուլ տալիս, թե ինչպես է այրվում ու ոռնում ցավից։
    Անվտանգության ահազանգն առաջինն է հասնում ականջներիս, հետո՝ ծխի հոտը։ Պատուհանից դուրս կրակն է բոցկլտում։ Այրվում է, բայց ոչ թե ինքը, այլ ամբողջ շենքը։ Քմծիծաղով ինձ է նայում ու դանակը նետում ոտքերս մոտ։ Քայլում է դեպի հայելին․ էս անգամ ես եմ իրեն հետևում։ Կրկին հայելու մեջ է, իսկ հիստերիկ ծիծաղն ասում է՝ գիտեի։ Իհարկե՛, գիտե՛ր։ Իհարկե՛, էդ էր ուզում։ Հայելու մեջ կրկին իմ արտացոլանքն է։ Չէ, հաստատ երևակայում եմ։ Բայց չէ, արյան լճերն իրենց տեղում էին, զույգ մատները՝ զուգարանակոնքում, իսկ բոցերը՝ մատուհանից այն կողմ։ Ինքն ինձ չմասնատեց ու իմ մարմինը կոյուղում չհայտնվեց, բայց ես, մեկ է, մեռնելու եմ։ Ծխից սկսում եմ հազալ ու խեղդվել, բայց անդադար քաշում եմ զուգարանի ջուրը․ ասես եթե կտրված մատները սուզվեն ջրում, էս մղձավանջը կվերանա։ Մատները չեն սուզվում, իսկ այ իմ գիտակցությունը սուզվում է ծխի մեջ։ Վախից դողում եմ, հետո սկսում է գետինը դողալ ու դղրդալ։

    Փրկարարները քանդում են ավերակները։ Հեռվում խմբերով մարդիկ են կանգնած․ ոմանք լաց են լինում, ոմանք՝ օգնում, շատերն էլ՝ խանգարում։ Մի խումբ էլ շրջանաձև նստած է քարերի վրա։
    - Ո՞վ կմտածեր, որ մեր ավարտական 10 տարին էսպես ենք նշելու,- նախկին դասարանիս Լիկան էր, ում տանել չէի կարողանում դպրոցական տարիներին։
    - Դե, մենք էլ էսպես կնշենք,- տխուր ժպտաց Միլենը՝ տորթը կտրելով։
    Նրանք չէին խոսում զոհերից, հրդեհից ու երկրաշարժից․ դպրոցական պատմություններ են պատմում ու խեղդում ծիծաղն անհուսության մեջ։
    Բայց ես ինչու՞ եմ էստեղ, ի՞նչ եմ կորցրել դասարանցիների հանդիպմանը, որին հազար տարի մնար, ոչ կհրավիրվեի, ոչ էլ կուզեի գալ։ Ինձ չեն նկատում, բայց ես դանդաղ իրենց եմ մոտենում․ դե եկել, եկել եմ։ Բայց զգում եմ, ավելի ճիշտ՝ չեմ զգում գետինը ոտքերիս տակ։
    - Ես էստեղ եմ, որովհետև չէի կարող այլ տեղում լինեի, որովհետև չկամ,- քաղցրադառը գիտակցությունը հանկարծ գիտակցությանս է հասնում։
    Թեքվում եմ դեպի ավերակները, որոնց մեջ ինձ եմ տեսնում։
    - Նոր սանրվածքի ժամանակն է,- ասում եմ նորահայտ Ռուբիին ու ձեռքումս հայտնված էլեկտրական սափրիչով խուզում աջ կողմի մազերը։ - Հա, մեկ էլ փիրսինգ է քեզ պետք։
    Կիսախուզված մազերով ու ինդուստրիալ փիրսինգով Ռուբին թույն տեսք ունի։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 29.06.2019, 00:02:


  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.10.2019), Freeman (29.06.2019), ivy (29.06.2019), Lion (29.06.2019), Progart (28.06.2019), Sambitbaba (29.06.2019), Skeptic (29.06.2019), StrangeLittleGirl (01.07.2019), Varzor (29.06.2019), Նիկեա (29.06.2019), Ուլուանա (29.06.2019)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես՝ ինչեր են կատարվում քո կյանքում (քո ներսում), որ սենց երազներ ես տեսնում

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.10.2019), Lion (29.06.2019), Ուլուանա (29.06.2019)

  7. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես՝ ինչեր են կատարվում քո կյանքում (քո ներսում), որ սենց երազներ ես տեսնում
    Նաև հեռուստացույցի (ֆիլմերի) բացասական ազդեցություններից է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես՝ ինչեր են կատարվում քո կյանքում (քո ներսում), որ սենց երազներ ես տեսնում
    Պարտադիր չի, որ երազները կապ ունեն, մեկ մեկ լրիվ անկապ էլ են լինում, նորմայի մեջ, կամ էլ ոնց Վարզորն ասեց՝ ֆիլմերի, կամ գրքերի ազդեցությունն էլ կարող է լինել, ես դրա մեջ շատ բացասական բան չէի տեսնի։
    Եթե կյանքի որակի վրա ազդող չեն, պացիենտը (:Ճ) մղձավանջից հետո հոգնած ու տառապած չի, մղձավանջները ցերեկային վատ տրամադրությունների, ստրեսների, կամ տագնապների հետ չեն ուղեկցվում, ապա կարելի է մաղթել բարի կայֆավատ մղձավանջային գիշերներ։
    Բայց եթե քրոնիկ վիճակ է, ներկա կամ նախկին ստրեսների առկայություն, և/կամ ինչ-որ ֆիզիոլոգիական խնդիրներ կան, ապա եթե ես լինեի, լուծումների մասին կմտածեի։ Եթե պետք է, կարող ենք քննարկել։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.06.2019), Varzor (01.07.2019)

  10. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ պարագայում էս կարգի երազը սենց երկար չէր ձգվի. հենց սկզբերում էլ վեր կթռնեի։ Չնայած հազարից մեկ եմ աչքերս բացելուց հետո հիշում երազս։
    Կարճ
    Կոնկրետ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.07.2019)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,426
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հա, քո մոտ boooooooom-ա, պարզա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ պարագայում էս կարգի երազը սենց երկար չէր ձգվի. հենց սկզբերում էլ վեր կթռնեի։ Չնայած հազարից մեկ եմ աչքերս բացելուց հետո հիշում երազս։
    Հա, երազներում սարսափի կուլմինացիայի պահերին մարդ սովորաբար վեր ա թռնում ու զարթնում: Իսկ էս երազի մեջ նման պահերը բազմաթիվ էին, ու զարմանալի ա, որ Ռուբին, փաստորեն, դրանցից ոչ մեկի ժամանակ վեր չի թռել ու արթնացել:
    Ռուբի, դու համոզվա՞ծ ես, որ սա երազ էր :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.07.2019), Lion (01.07.2019), Sambitbaba (01.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •