Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ թեման օտարագրության մասին է, երևի թեմայից շատ չեմ շեղվի, եթե մի փոքր քթի-մազություն անեմ
Վերնագիրը արդեն "ականջ է ծակում", ինձ թվում է ոչ մի ռուսերենի լեզվակիր չի ասի "с неба упалИ три яблока", եթե իհարկե չի ուզում ընդգծել որ խնձորները ինչ-որ տեղ "սեփական ցանկությամբ" են ընկել, ու ամեն մեկը յուրովի: Դասական իմաստով ավելի բնական է հնչում "с неба упалО":
One_Way_Ticket ջան, ռուսերենում թվի համաձայնությունը ավելի խիստ է քան հայերենում։ Չես ասի три яблокО, այլ անպայման՝ три яблокА։ Դե իսկ եթե ենթական հոգնակի թվով է, ապա ստորոգյալն էլ պիտի հոգնակի լինի, ու ոչ մի կերպ չի կարող լինել «упалО три яблокА»։ Ի տարբերություն, հայերենում թվականը սովորաբար օգտագործվում է եզակի ենթակայի հետ (երեք խնձոր, ոչ թե՝ երեք խնձորներ), ու այդ պատճառով էլ ստորոգյալի թիվը համաձայնեցվում է ենթակայի եզակի թվի հետ՝ ընկավ երեք խնձոր։ Ռուսերենում սա սխալ կլինի։ Նույնպես էլ․ упали две капли дождья, лопнули два шарика, спились три рабочих...