Հետաքրքիր է. այսօր դուք կարդու՞մ եք հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները…
Գնու՞մ եք նոր գրքեր և փորձու՞մ եք ճանաչել Ձեր երկրի այսօրվա մտածողներին…![]()
Հետաքրքիր է. այսօր դուք կարդու՞մ եք հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները…
Գնու՞մ եք նոր գրքեր և փորձու՞մ եք ճանաչել Ձեր երկրի այսօրվա մտածողներին…![]()
Ճիշտն ասած չգիտեմ, թե որքանով են հայտնի ինձ ծանոթ ժամանակակից գրողները, բայց շատերինը կարդում եմ, եթե ժամանակ ա լինում: Հիմնականում իրենց ստեղծագործությունները «Ինքնագրում» են լինում:Alize_etoilik-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am

Նա՛ր, «Ինքնագիր» ասեցիր, մեռաՀիմնականում իրենց ստեղծագործությունները «Ինքնագրում» են լինում:Հասկացար ինչու
«Ինքնագիր» կարդում եմ, բայց լավ գործերը քիչ են:
Ժամանակակից գրողներից Արմեն Շեկոյանն է հզոր դեմք:
Ինքնագիրը ո՞րն ա... կարողա՞ «Բնագիր» պիտի լիներ...![]()
И скучно и грустно, и некому руку подать...

Չէ՛, «Բնագիր» էլ կար, կարծեմ արդեն չկա: Իսկ հիմա մի ուրիշ ամսագիր կա, կոչվում է «Ինքնագիր»
Հրաչ Թամրազյանը հետաքրքիր ոճ ունի…բոլորը չեն, որ կհասկանան,բայց ես իրեն շատ եմ հարգում ու սիրում…
Իր նմանը չկա…
Հակոբ Մովսեսը շատ մեղմ ու հանգիստ է գրում…
ու բարություն է կաթում տողերից…
Լևոն Խեչոյանի ստեղծագործություններն են շատ հետաքրքիր ու արդիական…
Բայց մեկ է ինձ պետք է մեկը, ով հեղափոխություն կանի…![]()
Ես հավատում եմ…
Հետաքրքիր է... Google-ում "Ժամանակակից հայ գրականություն" արտահայտության փնտրումը առաջին տողով այս կայքն է բերում, մտնում եմ ու ... ինչ եմ տեսնում`
Արմեն Շեկոյան
Լուսինե Վայաչյան
Վիոլետ Գրիգորյան
Տիգրան Կարապետիչ
Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան
Արտաշես Յավրյան
Էդուարդ Հարենց
Կարեն Անտաշյան
Թերթեցի քննարկումներն ու չդիմացա, որոշեցի գրացվել:
Ցավուվ պիտի նշեմ, որ այս ֆորումի մասնակիցներից շատերի մոտ ես էժանագին անձնական վիրավորանքների կամ ախպերական գովերգերի մակարդակից բարձր բան չգտա: Այս ցանկը խեղճ է և ողբերգական, եթե ձեր պատկերացումները արդի հայ գրակի մասին սահմանափակվում են այս ցանկով` ուրեմն ձեր պատկերացումներն էլ են խեղճ: Մեր ազգին բնորոշ հատկանիշ է` խառնվել ցանկացած հանարավոր գործի, անկախ նրանից թե խելքդ ինչքանով է հասնում դրանից: Համազգային դիլետանտության սինդրոմին վերջ տվեք: Եթե ինչ-որ մեկին դա երջանկացնում է` թող Արտաշես Յավրյանն ու Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը մնան ժամանակակից հայ գրակի տակ, բայց, ասենք աններելի է, երբ այդ ցանկում չկան Հովհաննես Գրիգորյանն, Գուրգեն Խանջյանը, Նորայր Ադալյանը, Լևոն Խոչոյանը, երիտասարդներից հատկապես Հրաչյա Սարիբեկյանն ու Մհեր Բեյլերյանը:
Էս մարդիկ արդի համաշխարհային գրականությանը հարիր մակարդակի իրական գրականություն են ստեղծել/ում և պետք չի սար ու չոլ ընկնել` կարդացեք, պատկերացում կազմեք, արժեվորեք, նրանք են ձեր ժամանակի գրողները, չէ որ դա մի առանձին երջանկություն է քո հետ միևնույն տարածաժամանակային հատվածում ապրող և այդ տարածաժամանակը կրող գրողին ճանաչելը:
ՀԳ
Վերջը միքիչ պաթոսով ստացվեցչսիրածս բանն ա
snow (09.12.2009)

Սիրելի Տաթև, այն էլ Արծրունի, խորհուրդ եմ տալիս մինչ քննարկման մեջ մտնելը ծանոթանալ քննարկումների կարգին ու ակումբի կանոնադրությանը: Մասնավորապես գրառումդ թեմայից դուրս է, ու շուտով այն կտեղափոխեմ համապատասխան թեմա:
Ինչևէ, ինչպես ցանկացած ֆորում, սա էլ բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք ազատ է նոր թեմաներ, նոր քննարկվող նյութեր առաջարկել, այդ թվում բացել նշածդ հեղինակներին վերաբերվող թեմաներ:
Մասնավորապես նշածդ հեղինակներից ծանոթ եմ Հովհաննես Գրիգորյանի, Գուրգեն Խանջյանի և Լևոն Խեչոյանի գրականությանը, երեքին էլ շատ սիրում եմ: Արդ, ի՞նչն է քեզ խանգարում հիմա մտնել ու նրանց նվիրված թեմաներ բացել՝ վերևից խոսելու ու «ամոթանք» տալու փոխարեն:
Ի դեպ նշածդ գրողների լավը լինելը չի նշանակում քննարկվող գրողների վատը լինելը: Մասնավորապես ինձ շատ դուր է գալիս Շեկոյանի արձակը, ինձ նաև դուր է գալիս Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան ոճը, թեև նրան թույլ բանաստեղծ եմ համարում:
Ասածս այն է, որ բացառված չէ, որ դու էլ այստեղ ստանալու շատ բան ունես, մի շտապիր փոքր ինչ վերից նայել, դա արդեն իսկ քո նկատմամբ որոշակի վերաբերմունք է ստեղծում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Մոդերատորական. Վերջին երկու գրառումները տեղափոխվել են «Անտաշատ 78%» թեմայից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասածս հենց այն է, որ եթե դու օրինակ քո մասնագիտական կրթությամբ 4-րդ կարգի խառատագործ ես, մի քիչ անարդար չի? լինի քեզ արդի հայ գրականություն քննարկելու և վճիռներ կայացնելու, որովհետև միշտ վտանգ կա, որ դու քիչ ես կարդացել համաշխարհային գրականություն, ունես անձնական ամբիցիաներ, վատ տրամադրություն ունես այս պահին, միգուցե պարզապես սոված էս, կամ 3 տարի տղամարդու (կամ կնոջ) երես չես տեսել և չարացած ես, միգուցե ուղակի կյանքդ չի ստացվել, որովհետև քո տարիքի, քեզ հետ կյանք մտած մարդկանցից շատերը 5 անգամ շատ են վաստակում քեզնից և դու չարացած ես աշխարհի, աստծո, մարդկության վրա.... (շունչս կտրվեց, լավ շարունակեմ) Եվ ասենք այնպիսի նուրբ բանն ինչպիսին նորովի նոր բան ասելու եկած գրականություն ու այն ասել փորձող մարդն է, որ գրող է կոչվում կամ այդպիսի հավակնություններ ուն` ԴՈՒ քո թերզարգացածությամբ ու թերմտածողությամբ, ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ թքում-մրում, ցեխոտում ու ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷՍ, դիցուք` ՈՐՈՎՀԵՏԵՎ...
Ճիշտ չի էլի![]()
Rhayader (10.12.2009), StrangeLittleGirl (10.12.2009)

Սիրելի Տաթև, այն էլ Արծրունի, քեզ տեղեկացնում եմ, եթե չգիտես, որ սովորաբար գրողները գրում են 4-րդ կարգի խառատագործների, իմա մարդկանց, ընթերցասերների համար, այլ ոչ թե օրինակ դիպլոմավորված գրականագետների բարեհաճությունը ձեռք բերելու համար, և հենց ընթերցողը և 4-րդ կարգի խառատագործներն են, որ պիտի գնահատեն գրականությունը, քննադատեն գրականությունը, դասակարգեն գրականությունը և այլն: Հետևողականորեն խորհուրդ եմ տալիս այսպես վերից խոսելու փոխարեն մասնակցել կոնկրետ քննարկումներին, առաջարկել նորերը ու կարծիքներ հայտնել, փորձել դրանք հիմնավորել կոնկրետ գրողների ու նրանց կոնկրետ ստեղծագործությունների մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգարժան Տաթև Արծրունի, հարկ եմ համարում քեզ հայտնել, որ ես մասնագիրությամբ բանասեր եմ, ԹԵև ԵՐԲԵՄՆԻ ... . ասում են, վատ չգիտեմ իմ մասնագիտությունը ու ,ասում են վատ չգիտեմ նաև համաշխարհային գրականությունը, թեև ,այսօր, շատերի նման ինչ գործ ասես անում եմ՝ ընտանիքս պահելու համար: Պարզապես, չեմ սիրում նման քննարկումների խիստ լուրջ, ակադեմիական ոճը և քո թվարկած՝ «աշխարհի աչքը հանող»գրողներից ոմանց գործերին մի քիչ տեղյակ եմ, մնացածի մասին էլ , հուսով եմ դու կլուսավորես նվաստիս:Ես հենց այնպես ոչինչ չեմ ասում, հարգելիս...Ես պատահական մարդ չեմ այս բաժնում... գոնե մի 10 տարի էլ , որ էս տեմպերով շատ կարդաս, երևի թե մարդկանց կարողանաս տարբերել...

Փաստորեն, գրական լավ ճաշակ ունենալու համար անհրաժեշտ էլ լավ կերած լինել, և առնվազն վերջին երեք տարիների ընթացքում տղամարդու (կամ կնոջ) երես տեսած լինել
Տարաբնույթ կարգի խառատները, արհեստավորները, երթուղայինի վարորդները, մեր մեջ, շատ ավելի բարի են լինում և դրական տրամադրված շրջակա աշխարհի նկատմամբ, շատ ավելի նախանձախնդիր հազարանոցի վրայի մարդու հարգանքը բարձր պահելու հարցում, քան ակադեմիական կրթություն ունեցող ինքնահավան ու մեծամիտ բազմաթիվ գիտուններ, որոնք ծանոթ են Ռեմբոյի կենսագրությանը ու նախանձից մեռնում են, որովհետև թեև իրենք էլ են արվամոլ, բայց չունեն նման գրական տաղանդ:
Հ. Գ. Խնդում եմ, որ ոչ ոք խոսքս իր վրա չվերցնի ակումբի անդամներից, որովհետև այն օդի մեջ օրինակ է և ուղղված չէ կոնկրետ որևէ մեկին այնպես, ինչպես հարգարժան Տաթև Արծրունու խոսքը ուղղված չէր ոչ պակաս հարգարժան Sphinx-ին:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.12.2009, 23:55: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
Chuk (10.12.2009), Kuk (10.12.2009), Norton (10.12.2009), Կաթիլ (11.12.2009), Հենրիկ Բաբաջանյան (10.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ