Մենք ունե՞նք այնպիսի որակի կին գրողներ, որոնց կարելի է, ասենք, Չարենցի կամ Բակունցի հետ համեմատել: Եթե ոչ, ապա ինչու՞: Ավանդույթնե՞րն են պատճառը, հայ կնոջ պասիվությու՞նը, թե՞ իսկապես դարեր շարունակ հայ կինն անտաղանդ է եղել (այսօրվա մասին չեմ խոսում. ժամանակակից կին գրողները շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ): Դպրոցում ընդամենը երկու անուն ենք անցել. Սիլվա Կապուտիկյան և Մարո Մարգարյան, սակայն նրանք, ասենք, Շիրազի որակի գրողներ են:
Իսկ վերջերս Զապել Եսայանին ենք ուսումնասիրում: Ես դեռ միայն «Վերջին բաժակը» վիպակն է կարդացել, որը բնավ դուրս չի եկել. շատ թույլ էր:
Դուք ի՞նչ կարծիք ունեք:


Մեջբերել
): Տանը մի քանի բանաստեղծություն ունեինք, հիմնական թեման հիվանդության պատճառով կյանքից շուտ հեռանալն է ու հիշում եմ, կարդում, փշաքաղվում էի...
ուրեմն մի բան կա... անցած սեպտեմբեր առիթ ունեցա իր հետ նույն վայրում գտնվել` հայ կանանց իրավունքների մասին քննարկումներ էին... էնպիսին էր, ինչպես իր գործերը` մեջը իսկականից լավ բողոք կար ու էդ բողոքն առանց որևէ բարդույթների արտահայտում էր... սա չի նշանակում, որ սիրում եմ նրան որպես գրող, մանավանդ, որ քիչ եմ ծանոթ, բայց մի բան հաստատ է՝ լիքը ու շատ կարևոր ասելի ունի, ուղղակի իր ընտրած ձևը ինձ դուր չի գալիս... արվեստը նրանով է արվեստ, որ խոսում է շիտակ, դիպուկ, բայց գեղեցիկ… եթե ինչ-որ մեկը ավելին գիտի Վիոլետ Գրիգորյան-պոետի մասին, ինձ հետաքրքիր կլինի կարդալ:

Էջանիշներ