User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Օտարագիր հայ գրողներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչ հավես թեմա ա․․․

    Այս երկու օրը Նենսի Գրիգորյանին էի հիշել, իրենից էլ սկսեմ։ Ամերիկահայ վիպասան է, ֆեմինիստ և լիքը ուրիշ ձևի ակտիվիստ։ Իր վերջին վեպը դեռ չեմ կարդացել, բայց առաջին երկուսը ահագին հավանել եմ, մանավանդ իր անդրանիկը՝ «Զաբել»-ը։ Ըստ իս, այս գործն իր ուրույն տեղն ունի թե՛ ցեղասպանության թեմայով գեղարվեստական գրականության մեջ, և թե՛՝ հայ ֆեմինիզմի։

    Նենսիին երևի շատերդ գիտեիք, բայց այս մեկին դժվար թե իմանաք՝ Թոմ Մուրադյան։ Միայն մեկ գեղարվեստական գործ ունի, այն էլ ինքնակենսագրական՝ «The Repatriate: Love, Basketball, and the KGB»։ Ցնցող գործ ա։ Մի շնչով եմ կարդացել․․․ հավես, տեղ-տեղ «սև», հումոր, հավես ու անհավատալու պատմություն։ Ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք սրտի, ստալինայն հայրենադարձությունը շատ քիչ է ներթափանցել գեղարվեստական գրականության մեջ։ Արժի կարդալ, չնայած տեղերով պիտի որ չհամաձայնվեք հետը, բայց մեկ ա լավն ա։

    Մանկա-պատանեկան հեղինակներից՝ Ջանեք Թաշջյան։ Իմ այդ տարիքում մի ձև պատանեկան գրականության վրայով թռել անցել եմ, շատ շուտ ընկղմվելով «լուրջ» գրականության մեջ։ Հիմա ժամանակ առ ժամանակ հավեսով կարդում եմ։ Իր «My life as» շարքն էլ եմ մեկ շնչով կարդացել։ Ի դեպ այդ շարքի գրքերը որդին է նկարազարդել։ Հիմա էլ «Sticker girl»-ին պիտի անցնեմ։ Ի դեպ իր առաջին գործի՝ «Tru confessions»-ի, հիման վրա հեռուստաֆիլմ էլ է նկարահանվել։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.08.2017), Գաղթական (08.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժամանակակից գրողներ…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 28.10.2023, 14:27
  2. «Չկարդացվող» գրողներ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 04.11.2016, 17:33
  3. Նոբելյան մրցանակակիր գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2015, 15:04
  4. Գիտաֆանտաստիկ ոճի գրողներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.08.2013, 22:39
  5. Հայ կին գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •