չէ բայց հըլը խորացեք էլի..
հայերի մանրից քոչվոր ցեղ դառնալու ֆոնի վրա Հայաստանը ասենք Ավստրալիային կամ ավստրալացի գործատուին 100հազ $ տուգանք նշանակի, որ հայ մասնագետի են ընդունել..
Միտս եկավ, որ հայերին հոլանդացիք վախեցնում էին՝ իբր հեսա ձեր կգբ-ին կկանչենք, բոլորիդ կհավաքի կտանի..
կգբ-ն էլ գալիս ասում էր՝ ախպեր դուք մեզ ստեղ ավելի եք ձեռնտու, քան թե հետ գաք Հայաստան.. փող-մող եք ուղարկում, բան եք անում...
մեկ էլ չհասկացա, թե որ օրվանից են Հայաստանի հարկատուները ուսանողության վարձավճարները մուծում ու տենց քրտնաջան մասնագետներ պատրաստում...
Իսկ Թիքեթին հալալա՝ մարդը նպատակա դրել, չարչարվել ու հասելա իր ուզածին:
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մարդուն ինչ-որ հիվանդություն ունենալու պատճառով վիզա տալ-չտալը ահագին լուրջ դիսկրիմինացիա ա: Ուրիշ հարց, եթե օդակաթիլային վարակ լիներ, ու սպառնար պետության ողջ բնակչությանը: Բայց նենց չի, որ Ավստրալիայում ՄԻԱՎ վարակակիր չկա, դրսից եկողը պիտի բերի: Ու պլյուս տարածման կանխարգելումն իրանց առողջապահական համակարգի խնդիրն ա: Վարակակրին ներս չթողնելը հարց չի լուծում:
ՄԻԱՎ վարակակրին ներս չթողնելը նույնն ա, ինչ չթողնելը, որ դիաբետիկը, նույնասեռականը, ոչ կույս չամուսնացած կինը (ցուցակը շարունակեք) ներս չգան:
Իսկ ազատ տեղաշարժի իրավունքն էլ ամենամեծ կրուտիտներից ա, որովհետև իմ համոզմամբ մարդը պիտի ընդհանրապես ազատ տեղաշարժի իրավունք ունենա (բացառությամբ թերևս մասնավոր տարածք մուտք գործելուն), բայց սարքել են երկրի ներսում ֆլան-ֆստան, որ արդարացնեն էս դեբիլ վիզային ռեժիմները: Թե չէ ԵՄ ներսում մարդիկ ազատ տեղաշարժի իրավունք ունեն, ու ոչ ոք չի ասում՝ դա մենակ քո երկրին ա վերաբերում:
Պետպատվերով տեղերը պետբյուջեից են ֆինանսավորվում, իսկ պետբյուջեն ձևավորվում ա հարկատուների փողերով: Ըստ էության, ես համաձայն եմ, որ հարկատուները պահանջեն, որ իրանց պատրաստած մասնագետները չգնան երկրից: Բայց էդ դեպքում պետությունը պիտի պայմաններ ստեղծի, որ հարկատուների ֆինանսավորած մասնագետները չուզենան գնալ: Առայժմ մենակ հակառակն ա անում:
Մարդու իրավունքները բավական հստակ ձևակերպված փաստաթուղթ է: Եթե խոսում ես մարդու իրավունքների մասին, բայց իրականում նկատի ունես սեփական համոզմունքները, լավ կլինի դա հստակեցնել, որ թերըմբռնում չառաջանա: Ի դեպ, տուրիստական վիզայի համար ընդհանրապես բուժ. ստուգում չի պահանջվում (գուցե միայն տարեց մարդկանցից), այնպես որ ՄԻԱՎ կրող մարդը շրջագայելու խնդիր չունի: Երկարաժամկետ վիզա կարող է չտան:
Եթե ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին ես ասում, ապա հենց էնտեղ բավական լղոզված ձևակերպում ա էն մասին, որ մարդը յուրաքանչյուր պետության ներսում ազատ տեղաշարժի իրավունք ունի: Չի ասվում՝ էդ պետությունը Ավստրալիան ա, թե Զիմբաբվեն: Երկրորդ կետում էլ ասվում ա, որ պետությունը լքելու իրավունք ունի, բայց մուտքի մասին ոչինչ չկա: Իսկ եվրոպական կոնվենցիայում հստակ ձևակերպում կա օտարերկրացիներին ներս չթողնելու մասին ու որ այլ ԵՄ քաղաքացիները օտարերկրացի չեն համարվում: Կոպիտ ասած՝ բոլոր մարդիկ ազատ տեղաշարժի իրավունք ունեն, բայց որոշ մարդիկ ավելի ազատ տեղաշարժի իրավունք ունեն:
Իհարկե տուրիզմի համար էդպիսի փաստաթուղթ չեն ուզի, որովհետև իրենց տուրիզմի հերը կանիծեն, եթե ամեն վիզա ստացողից բուժզննում պահանջեն: Բայց եթե շատ ես ուզում մարդու իրավունքների կոնվենցիայում որևէ բան գտնել էս թեմայով, կարանք օրինակ դիսկրիմինացիան վերցնենք: Բայց էլի լղոզված ձևակերպում ա, նենց որ ով ոնց ուզի կարա մեկնաբանի։
Ազատի տեղաշարժի իրավունքն իրա տեղում ա։ Իմ ասածն էն ա, որ պետությունն էնպիսի պայմաններ ստեղծի, որ անձը չուզենա իր էդ իրավունքից օգտվել ։))
Մի հարց կողքից: Հիվ թեսը որ կա, արդյո՞ք դա նշանակում է, որ հիվ դրականի դեպքում վիզան մերժվելո՞ւ է: Գուցե հենց դիմողի համար է դա կարևոր, որ իմանան՝ էս մարդը ինչ հատուկ կարիքներ ունի: Ու դա չի նշանակում, թե վիզա մերժել-չմերժելու համար են թեսթն ուզում:
Միայն մտքերս եմ ասում, չգիտեմ՝ ոնց ու ինչ է:
ivy (26.05.2017)
ivy (26.05.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ