User Tag List

Էջ 7 16-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Ու՞ր գնալ Հայաստանից

  1. #91
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    դե մի տաս հազար հոգի միանգամից տեսնելու էֆեկտն ուրիշ կլինի
    Դու եղե՞լ ես Չինաստանում:Մարդկանց սիրում եմ,որովհետեև «մուլտիկ» մռութ ունեն, համ էլ շատ աշխատասեր ժողովուրդ են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (28.11.2012)

  3. #92
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու եղե՞լ ես Չինաստանում:
    ոչ

    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց սիրում եմ,որովհետեև «մուլտիկ» մռութ ունեն
    մմմմ, դաաաաաա

  4. #93
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ


    մմմմ, դաաաաաա
    Որ գնաս կպատմես ինչ ապրեցիր միանգամից մի 3 մլդ չինացի տեսնելուց:

  5. #94
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ գնաս կպատմես ինչ ապրեցիր միանգամից մի 3 մլդ չինացի տեսնելուց:
    Բառերով դա դժվար է նկարագրել: Բայց ես մինչև Պեկինի կենտրոնական երկաթուղային կայարանից դուրս եկա... դա շոկ էր:
    Չինացիներն ամենուր են: Օպերայի մոտի փողոցներն ինչքա՞ն մարդաշատ են երեկոներին: Այդ վիճակը Չինաստանում ամենուր է ու կամայական ժամի: Սկզբում թվում է, թե պիկ ժամ է, հիմա նրանք կցրվեն, կքչանան: Բայց նրանք չեն քչանում Հետո սովորում ես արդեն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (29.11.2012)

  7. #95
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավաճա՛ն, գոնե չարտահայտվեիր սենց չոր ու կոպիտ: Արէա ջան իրոք չե՞ս սիրում երկիրդ: Երկիր տեսնելու համար կարելի է գնալ , նույնիսկ մնալ, դա շատ լավ է ,երբ հնարավորություն ունես,ճանապարհորդում ես, ավելի ես զարգանում, ճանաչում այլ ազգերի մշակույթների հետ, բազմակողմանի զարգանում ես, բայց իրոք չես կարոտի՞
    Ամմէ ջան, սիրուն աղջիկ, ես որ մի տեղ մի երեք ամիս աշխատում եմ, հետո փոխում եմ աշխատանքս, էն հին տեղիս ահավոր կարոտում եմ: Քեզ թվում ա պատերին ու պարկետի՞ն եմ կարոտում: Չէ, էնտեղի մարդկանց եմ կարոտում, իմ էն հոգեվիճակն եմ կարոտում, որը ունենում էի երբ իրենց հետ էի: Այսինքն իմ հին աշխատատեղն իմ հին գործընկերներն են, ոչ թե շենք շինությունը:
    Ու նույն կերպ հայրենիքը հող ու ջուր չի, հայրենիքն իմ հարազատ մարդիկ են, ու հայրենասիրություն չի նշանակում հող ու քար սիրել, որովհետև կարոտելուց, ծառն ու թուփը չեմ կարոտելու, ինձ եմ կարոտելու էդ ծառ ու թփի մոտ, իմ հարազատ մարդկանց մասին մտածելս եմ կարոտելու էդ ծառ ու թփի մոտ: Ու մի հինգ տարի հետո որ Հայաստան հետ գամ, էդ ժամանակ էլ էն հին տեղիս ծառ ու թուփն եմ կարոտելու:
    Մարդը տենց ա, կարոտում ա, էդ հայրենասիրության հետ կապ չունի:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 28.11.2012, 21:03:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (29.11.2012)

  9. #96
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2012
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա

  10. #97
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2012
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերս եղել ա, ասում էր հյուրասեր, բարի ժողովուրդ են…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (29.11.2012)

  12. #98
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2012
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապ ունի, իր ծննդավայրի ծառ ու թուփը կարոտելը հայրեբիքը կարոտելն ա, սիրելն ա, դա էլ հայրենասիրությւնն ա…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (29.11.2012)

  14. #99
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    One_Way_Ticket, Էս ի՞նչ օրի էս: Մի ժամանակ մեզ էիր լավ քննադատում: Welcome to Spyurq.
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  15. #100
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի վերնագիրում հնչեցված հարցն իմ կողմից մի պատասխան է ստանում` դժոխք (մնումա մի հատ ճշտեմ, եդ տեղի անունը "ղ"-ով ա գրվում, թե "խ"-ով, բայց ոնց որ վերջին տարբերակն ա )
    Իսկ ինչու?
    Որովհետև մենակ դժոխքում ա, որ հայերը իրենց երկրին երանի են տալու
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (29.11.2012), Hayk Avetisyan (14.05.2013), luys747 (04.05.2013), Ruby Rue (29.11.2012), StrangeLittleGirl (29.11.2012), Նաիրուհի (06.05.2013)

  17. #101
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    One_Way_Ticket, Էս ի՞նչ օրի էս: Մի ժամանակ մեզ էիր լավ քննադատում: Welcome to Spyurq.
    Ինչի՞ համար էի քննադատում։ Դրսում ապրելու՞։ Չէ հա։ Երևի այնուամենայնիվ դրսից Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ խրատներ տալու համար։ Ու այդ հարցում կարծիքս չեմ փոխել։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.11.2012), Լուսաբեր (29.11.2012)

  19. #102
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ համար էի քննադատում։ Դրսում ապրելու՞։ Չէ հա։ Երևի այնուամենայնիվ դրսից Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ խրատներ տալու համար։ Ու այդ հարցում կարծիքս չեմ փոխել։
    Դե ես խրատներ տվող չեմ, էն էլ քաղաքական ասպարեզում: Դու էիր այդպես ընկալել:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  20. #103
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես գիտեք, եթե ես մի բանը ասում եմ, ապա անում եմ Պատմեմ գործընթացի մասին, կարող է մեկին պետք գա։

    Իմմիգրանտների ընտրությունը Ավստրալիան կազմակերպում է բալային համակարգի միջոցով, որը անընդհատ հղկում է (որպես կանոն՝ գնալով դժվարացնում է)։ Երբ ես դիմում էի, անհրաժեշտ էր հավաքել 65 բալ և եթե ամեն ինչ նորմալ էր, ապա վիզան տալիս էին։ Հիմա համակարգը փոխվել է։ Դիմել կարելի է սկսած 60 բալից, սակայն դա այսուհետ չի նշանակում, որ քեզ հաստատ կտրամադրեն վիզա։ Սկզբում դիմում ես այսպես կոչված հրավերք ստանալու։ Նայում են, թե ով ես, ինչացու ես, եթե որոշում են, որ իրենց պետք ես, ապա տալիս են հրավերք, որով դիմում ես վիզայի, այս պահից սկսած ամեն ինչ առաջվա նման է։ Սկզբում այս համակարգը ծանր էր թվում, քանի որ ընտրվում են լավագույններից լավագույնները, սակայն հետևելով ֆորումներին կարող եմ ասել, որ մարդիկ լավ էլ դիմում են, հրավերք են ստանում, հետո էլ վիզա, այնպես որ նպատակասլաց մարդու առջև դռները չեն փակվել։
    Բոլոր մանրամասները պաշտոնական կայքում․ http://www.immi.gov.au/skilled/gener...led-migration/

    Հիմա իմ գործընթացի պատմությունը՝ ամսաթվերով և գներով (որպեսզի հետաքրքրված մարդը պատկերացնի, թե ինչ արժի պրոցեսը և ինչքան է տևում)։

    Հունիս 2011 - որոշում եմ, թե ոնց եմ 65 բալը հավաքելու։ Ստացվում է այսպես․
    Տարիք - 30 բալ (25-32 տարեկան),
    Կրթություն - 15 բալ (բակալավրի աստիճան, չնայած ունեմ նաև մագիստրոսի, բայց այն լրացուցիչ բալեր չի տալիս),
    Աշխատանքային փորձ - 10 բալ (ավելի քան հինգ տարի, բայց ութ չի ձգում),
    Անգլերենի իմացություն - 10 բալ (IELTS-ի յուրաքանչյուր մոդուլից պիտի առնվազն յոթ ստանամ)։

    Հուլիս-օգոստոս 2011
    Պարապում եմ IELTS քննություն հանձնելու համար ICLT ընկերությունում (վարձավճարը չեմ հիշում, թե ինչքան էր, կարծեմ ամիսը 25000 դրամի կարգի)։ Բավական օգուտ քաղեցի դասընթացներից, հատկապես listening և writing մոդուլներում։ Ուսուցչուհին բավական պրոֆեսիոնալ էր իր գործում։ Բայց ավելի շատ ինքնուրույն էի աշխատում, writing-ի ու speaking-ի համար շաբլոնների մշակում, listening-ի համար՝ ստրատեգիաներ։ Վերջին մի քանի պարապմունքը սակայն չգնացի, արդեն ինչ օգուտ կարող էի, քաղել էի։

    Սեպտեմբեր-հոկտեմբեր 2011 Հավաքում եմ փաստաթղթեր մասնագիտությունս հաստատելու համար։ Սա առանձին գործընթաց է մինչև վիզայի դիմելը։ Կախված մասնագիտությունից՝ տարբեր կազմակերպություններ են զբաղվում մասնագիտություն հաստատելով։ Ծրագրավորողներով զբաղվում է ACS-ը։ Փաստաթղթերի ցանկը գտեք իրենց կայքում (ի դեպ, սա նույնպես պարբերաբար փոխվում է)։ Հիմնականը, ինչ պահանջվում է՝ կրթության և աշխատանքային փորձի մասին վկայություններ։ Նոտարական հաստատումով թարգմանում եմ անձնագիրս, դիպլոմներս և դրանց միջուկները (արժեցավ մոտ 20000 դրամ), ընթացիկ և նախորդ աշխատատեղից reference-ներ եմ վերցնում։
    Գրանցվում եմ IELTS քննություն հանձնելու (արժեքը 50000 դրամի կարգի):

    Հոկտեմբեր 2011 Հանձնում եմ IELTS քննություն։ Երկու շաբաթից գալիս են արդյունքները․ listening 7.5, reading 7.5, writing 8, speaking 7.5: Առաջին արգելքը հաղթահարված է։

    Նոյեմբեր-դեկտեմբեր 2011 Դիմում եմ ACS մասնագիտությունս հաստատելու։ Դիմում եմ օնլայն, լրացնում տվյալները, քարտով վճարում (մոտ 400 դոլլար)։ Գնում եմ DHL, ուղարկում թղթերը Սիդնեյ (մոտ 40000 դրամ)։ Մի քանի օրից թղթերը հասնում են։ Եվս մի քանի օրից գործը դիտարկող սպայից նամակ է գալիս, որ առաջին աշխատատեղից reference-ը շատ հակիրճ է, ավելի մանրամասն են ուզում իմանալ, թե ինչով եմ զբաղվել։ Ինձ տալիս են 30 օր պահանջվող փաստաթուղթը ներկայացնելու համար։ Նորից կապնվում եմ այնտեղի մենեջերիս հետ, միասին սարքում ենք ավելի մանրամասն reference, տանում են DHL, կրկին վճարում եմ 40000 դրամ։ Մի քանի օրից թուղթը հասնում է, հետո ACS-ը 10 օրով գնում է Սուրբ Ծննդյան ու ամանորյա արձակուրդների։

    Հունվար 2012 ACS-ից e-mail-ով ստանում եմ մասնագիտությունս հաստատող վկայականը։ Երկրորդ արգելքը հաղթահարված է։ Գործընկերներս հարցում են, թե ինչ մնաց։ Պատասխանում եմ, որ մնաց գլխավորը

    Փետրվար 2012 Դիմում եմ վիզայի։ Ամենամեծ ծախսը այստեղ է։ Դիմումի արժեքը մոտ 3000 դոլլար է։ Փաստաթղթերի սկանները կցում եմ գործին, ֆիզիկապես ուղարկելու անհրաժեշտություն չկա։ Գործս դրվում է հերթի մեջ։

    Մայիս-հունիս 2012 Հերթս հասավ։ Սպաերից մեկը վերցրել է գործս։ Նույն օրը նրանից նամակ եմ ստանում, որտեղ նա պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր։
    - Աշխատանքային փորձի մասին լրացուցիչ վկայություններ, որտեղ կերևա, որ ես նշված ժամանակահատվածում իրոք աշխատել եմ այդ կազմակերպություններում։ Ավստրալացիները լավ գիտեն, որ Հայաստանի նման երկրներում reference տվողը կարող է ախպերական կարգով ծայրից մի երկու տարի ավել գրել։
    - Լրացված համար 80 հարցաթերթիկ։ 20 էջանոց հարցաթերթիկ է, որտեղ պիտի պատմես քո մասին ամեն ինչ․ մոր օրիորդական ազգանունից սկսած, ասպիրանտուրայի ղեկավարի գիտական կոչումով վերջացրած։
    Նաև պահանջում է այն, ինչը ուշ թե շուտ պահանջելու էր (և այն, որ միանգամից է ուզել, լավ նշան է, նշանակում է որ ընդհանուր առմամբ սպան գոհ է և տրամադրված է վիզան տալու)։
    - Տեղեկանք դատված չլինելու մասին բոլոր երկրներից, որոնցում ապրել եմ մի տարի և ավել (իմ դեպքում միայն Հայաստանն է)։
    - Բուժ․ ստուգման արդյունքները։
    Պատասխանի համար ինձ տրված է 28 օր։ Մնացած բոլոր պահանջները սպան նշում է որպես բավարարված։

    Աշխատանքային փորձը ապացուցելու համար գնում եմ HSBC բանկ և խնդրում եմ ինձ տրամադրել հաշվից քաղվածք որոշակի ամիսների համար, որտեղ կերևա, որ գործատուն իմ բանկային հաշվին աշխատավարձ է փոխանցել (ավելի քան վեց ամսվա հնություն ունեցող քաղվածքները վճարովի են, 3000 դրամ մեկ ամսվա համար)։

    Չդատվածության տեղեկանքի համար դիմում եմ արտաքին գործերի նախարարություն։ Սա մեր չինովնիկների հետ առնչվելու երբևէ ամենադրական փորձս էր։ Իրենց կայքում ողջ ինֆորմացիան կա, թե որ օրերին ու ժամերին գալ, ինչ փաստաթղթեր բերել, ինչքան վճարել և քանի օրում պատրաստ կլինի։ Տարա փաստաթղթերը, տեղում վճարեցի 5000 դրամ, շատ կիրթ ու բարեհամբույր կերպով ընդունեցին դիմումս, մի շաբաթից գնացի, վերցրեցի տեղեկանքը։ Տրամադրում են միանգամից երկու լեզվով՝ հայերեն և քո ուզած լեզվով (իմ դեպքում անգլերեն)։

    Բուժ․ ստուգման համար գնացի Էրեբունի, "Մուրացան" հոսպիտալ, գտա պարոն Փիրուզյանին, ասացի, թե ինչի համար եմ եկել, մնացածը նա արդեն գիտի, թե ինչ է պետք անել։ Տեղում անում են կրծքավանդակի ռենտգեն, էլի մի քանի մանր-մունր բան։ Հետո գնում եմ "Վիոլա", հանձնում արյուն ՄԻԱՎ-ի տեստի համար, և մեզի նմուշ։ Հաջորդ օրը Վիոլայից վերցնում եմ անալիզի արդյունքները, տանում եմ Փիրուզյանին։ Վճարում եմ 33000 դրամ բուժ․ ստուգման համար, մոտ այդքան էլ TNT-ով այս ամենը Ավստրալիա ուղարկելու համար։ Մնացած փաստաթղթերը (բանկից քաղվածքներ, չդատվածության տեղեկանք, լրացրած համար 80 հարցաթերթիկ) սկան եմ անում, կցում գործին և սպային նամակ եմ գրում, որ պատրաստ է, բուժ․ ստուգումն էլ ճանապարհին է։ Հաջորդ օրը սպան աշխատանքային փորձի ու չդատվածության տեղեկանքի պահանջները նշում է որպես բավարարված, մնում է բուժ․ ստուգումը։

    Մի շաբաթից բուժ․ ստուգման արդյունքները հասնում են Ավստրալիա, ևս մեկ շաբաթից ստատուսումս տեսնում եմ, որ դրանք ստացել են և զննում են։

    Հուլիս 2012 Բուժ․ ստուգումից ձեն-ծուկ չկա, ինչը ասիճանաբար սկսում է ջղայինացնել, քանի որ ոչ մի առողջական խնդիր չունեմ։ Նամակ եմ գրում, մի շաբաթ մտածում են, հետո պատասխանում, որ կներեք, լիքը backlog ունենք, համբերեք։ Համբիրում եմ։ Հետո մտնում եմ մի ֆորում, իմանում, որ ինձնից բեթար սպասողներ էլ կան, հանգստանում եմ։

    Օգոստոս 2012 Օգոստոսի երկուսին բուժ․ ստուգման ստատուսը վերջապես դառնում է finalised: Հաջորդ օրը սպան վիզաս տալիս է։ Ավստրալիան աստիճանաբար անցնում է էլեկտրոնային վիզաների, և անձնագրում visa label փակցնելու անհրաժեշտություն չկա։

    Քանի որ ես գործընթացի ընթացքում շարունակում էի ապրել իմ սովորական կյանքով, վիզան ստանալու պահին արդեն սեպեմբերի ու ամանորի համար ճանապարհորդությունների ունեի պլանավորած և մասամբ վճարած, այդ պատճառով էմիգրացիան հետաձգեցի մինչև փետրվար։ Փետրվարին տեղափոխվում եմ Մելբուրն

    Եթե հարցեր ունեք, կաշխատեմ պատասխանել։
    Դավ ջան, շնորհակալ եմ, որ էսքան մանրամասն գրել ես։
    Իմ համար շատ օգտակար տեղեկություն ա, որովհետև մենք էդ կողմերի մասին մտածում էինք։

    Բայց ավելի շատ շնորհակալ եմ ոչ թե տեղեկությունների համար, այլ գրառմանդ մեկնաբանությունները քննարկելու ու քեզ հատուկ բնավորությունդ պահպանելու համար։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (29.11.2012), Աթեիստ (05.01.2015), Լուսաբեր (29.11.2012)

  22. #104
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամմէ ջան, սիրուն աղջիկ, ես որ մի տեղ մի երեք ամիս աշխատում եմ, հետո փոխում եմ աշխատանքս, էն հին տեղիս ահավոր կարոտում եմ: Քեզ թվում ա պատերին ու պարկետի՞ն եմ կարոտում: Չէ, էնտեղի մարդկանց եմ կարոտում, իմ էն հոգեվիճակն եմ կարոտում, որը ունենում էի երբ իրենց հետ էի: Այսինքն իմ հին աշխատատեղն իմ հին գործընկերներն են, ոչ թե շենք շինությունը:
    Ու նույն կերպ հայրենիքը հող ու ջուր չի, հայրենիքն իմ հարազատ մարդիկ են, ու հայրենասիրություն չի նշանակում հող ու քար սիրել, որովհետև կարոտելուց, ծառն ու թուփը չեմ կարոտելու, ինձ եմ կարոտելու էդ ծառ ու թփի մոտ, իմ հարազատ մարդկանց մասին մտածելս եմ կարոտելու էդ ծառ ու թփի մոտ: Ու մի հինգ տարի հետո որ Հայաստան հետ գամ, էդ ժամանակ էլ էն հին տեղիս ծառ ու թուփն եմ կարոտելու:
    Մարդը տենց ա, կարոտում ա, էդ հայրենասիրության հետ կապ չունի:
    Արէա ջան ես կարոտում եմ, իրոք եմ ասում: Դե պարզա, որ հարազատներս են առաջին հերթին, բայց ես որ մեր տանից հեռու եմ գնում թեկույզ մի քանի օրով ՝ծառերն էլ եմ կարոտում , ջուրն էլ , օդն էլ: Ես շատ դժվարությամբ եմ բաժանվում հարազատ մարդկանցից,իրերից, բույսերից: Ու քանի որ տզզանի մեկն եմ( լացկան)՝ օրերով կարող ա լացեմ կարոտից:

    Ինչ վերաբերվում ա աշխատանքին դա անգամ չեմ էլ փորձի պատկերացնել (շատ ալարկոտ եմ,ահավոր շատ: Բացառությամբ ինձ ու իրերս, շուրջս հետևելու մեջ) :Աշխատելու համար գնալը երևի իրոք դժվար է ու ծանր, դրա համար կարոտը էլ ավելի խեղդող է

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (29.11.2012)

  24. #105
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    One_Way_Ticket, շատ հետաքրքիր է, հիմա արդեն Ավստրալիայու՞մ ես և ի՞նչպես ա անցնում ադապտացիադ:
    Եթե ժամանակ ունես, մի քիչ պատմիր, քո բլոգային գրառումները շատ հետաքրքիր ա կարդացվում:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (04.05.2013)

Էջ 7 16-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտե՞ղ գնալ սուսերամարտի
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2013, 06:44
  2. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  3. Ինչո՞ւ եք ուզում գնալ Հայաստանից
    Հեղինակ՝ Մարիաննա, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 393
    Վերջինը: 21.12.2011, 01:23
  4. Ուր գնալ այսօր
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.03.2009, 17:41
  5. Ու՞ր են ուզում գնալ ակումբցիները…
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2007, 16:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •