User Tag List

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Ու՞ր գնալ Հայաստանից

  1. #166
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետպատվերով տեղերը պետբյուջեից են ֆինանսավորվում, իսկ պետբյուջեն ձևավորվում ա հարկատուների փողերով:
    հա, ես ներողություն, պետպատվերի մասին մոռացել էի


    Ըստ էության, ես համաձայն եմ, որ հարկատուները պահանջեն, որ իրանց պատրաստած մասնագետները չգնան երկրից: Բայց էդ դեպքում պետությունը պիտի պայմաններ ստեղծի, որ հարկատուների ֆինանսավորած մասնագետները չուզենան գնալ: Առայժմ մենակ հակառակն ա անում:
    օրինակ 2016-ին 10.995 1-ին կուրսեցու հաշվով պետությունը 1783 պետպատվեր է իջեցրել:

    Եթե լիարժեք արդարությունից ենք խոսեւմ, ուրեմն.
    ա) պետք է ստեղծվի վերահսկիչ համակարգ, որպեսզի էս տեղերից ոչ մեկը, հին ու բարի ավանդույթի համաձայն, չվաճառվի, այլ բոլորն իրոք հատկացվեն լավագույններին ու հատուկ խմբերի ներկայացուցիչներին (պատերազմի մասնակիցներ, նրանց երեխաներ, հաշմանդամ ծնողների, ծայրահեղ աղքատների երեխաներ և այլն)
    բ) ուսումը սկսելուց պետությունն ուսանողի հետ պայմանագիր կնքի, առ այն որ վերջինն անվճար ուսուցման իրավունք է ստանում և, ուսումն ավարտելուն պես, պետք է առնվազն x տարի մասնագիտական գործունեություն ծավալի ՀՀ տարածքում
    գ) ի հավելումն բ կետի՝ պետությունը պետք է պարտավորվի ապահովել էդ աշխատետղը միջին աշխատավարձով


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #167
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր չգիտեմ ինչ լինքով գնացի, բայց հիվանդությունների ցուցակ տվեց ու ասեց, որ մինչև դիմողը չբուժվի, ներս չեն թողնի: ՄԻԱՎ-ն էլ էր էդ հիվանդությունների թվում: Դե գնացեք ու ՄԻԱՎ բուժեք:
    "Ներս չեն թողնի"-ն մի քիչ նենց է հնչում, ոնց որ որպես տուրիստ էլ չեն թողնի: Ավելի ճիշտ կլինի ասել՝ բնակություն հաստատել չեն թողնի: Երկիրը սահմանափակ թվով իմմիգրանտներ կարող է ընդունել, բնականաբար ընտրում է, թե ում: Ինչու՞ ՄԻԱՎ-ով մարդուն չթողնելը դիսկրիմինացիա է, իսկ պահանջված մասնագիտություն չունեցողինը՝ ոչ: Ասենք, մարդ է, փայլուն ուղեղ չունի, ծնողները փող չեն ունեցել որ լավ կրթության տան, իր երկրում հազիվ տաքսի է քշում, բայց ուզում է Ավստրալիայում կամ Դանիայում ապրել: Ի՞նչ անի էդ խեղճ մարդը:

  3. #168
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լիարժեք արդարությունից ենք խոսեւմ, ուրեմն.
    ա) պետք է ստեղծվի վերահսկիչ համակարգ, որպեսզի էս տեղերից ոչ մեկը, հին ու բարի ավանդույթի համաձայն, չվաճառվի, այլ բոլորն իրոք հատկացվեն լավագույններին ու հատուկ խմբերի ներկայացուցիչներին (պատերազմի մասնակիցներ, նրանց երեխաներ, հաշմանդամ ծնողների, ծայրահեղ աղքատների երեխաներ և այլն)
    բ) ուսումը սկսելուց պետությունն ուսանողի հետ պայմանագիր կնքի, առ այն որ վերջինն անվճար ուսուցման իրավունք է ստանում և, ուսումն ավարտելուն պես, պետք է առնվազն x տարի մասնագիտական գործունեություն ծավալի ՀՀ տարածքում
    գ) ի հավելումն բ կետի՝ պետությունը պետք է պարտավորվի ապահովել էդ աշխատետղը միջին աշխատավարձով


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Կտրականապես դեմ եմ պայմանագիր կնքելու հարցին։ Կարծում եմ՝ սա ոչ թե կկանխի արտագաղթը, այլ կնպաստի նրան, որ մարդիկ նույնիսկ ուսում ստանալուց առաջ կարտագաղթեն։ Դրան ավելացնեմ, որ գ կետի նման մի բան արդեն իրականացնում ա պետությունը կոնկրետ բժշկական մասնագիտություններ ունեցողների համար։ Բայց պետության ապահոված աշխատանքը շատ ժամանակ մարզերում ա լինում։ Մի կողմից, ես օրինակ դեմ չէի լինի մարզում ապրել ու աշխատել, բայց մյուս կողմից կտրականապես դեմ եմ որևէ մեկին որևէ բան պարտադրելուն։ Ու միջին աշխատավարձը դեռ միակ պատճառը չի, որ մարդիկ արտագաղթում են։ Միջին աշխատավարձի հետ պետք ա գան նաև լիքը ուրիշ աշխատանքային պայմաններ, որոնք առայժմ չեն գալիս։

  4. #169
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ներս չեն թողնի"-ն մի քիչ նենց է հնչում, ոնց որ որպես տուրիստ էլ չեն թողնի: Ավելի ճիշտ կլինի ասել՝ բնակություն հաստատել չեն թողնի: Երկիրը սահմանափակ թվով իմմիգրանտներ կարող է ընդունել, բնականաբար ընտրում է, թե ում: Ինչու՞ ՄԻԱՎ-ով մարդուն չթողնելը դիսկրիմինացիա է, իսկ պահանջված մասնագիտություն չունեցողինը՝ ոչ: Ասենք, մարդ է, փայլուն ուղեղ չունի, ծնողները փող չեն ունեցել որ լավ կրթության տան, իր երկրում հազիվ տաքսի է քշում, բայց ուզում է Ավստրալիայում կամ Դանիայում ապրել: Ի՞նչ անի էդ խեղճ մարդը:
    Թե կուզես, իմ համեստ կարծիքով ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա ապրել էնտեղ, որտեղ ուզում ա՝ պայմանով, որ ենթարկվելու ա տվյալ երկրի օրենքներին: Իսկ մեր օրվա աշխարհում արևմուտքը դռները փակել ա մյուսների առաջ ու ուզում ա, որ դու իրան համոզես, որ էդքան արժեք ունես, որ իրա տարածքում ապրես: Մեկը լիներ, ասեր՝ ավելի լավ ա արևմուտքն ինձ համոզի, որ էդքան լավն ա, որ ուզենամ էնտեղ ապրել:

    Հ.Գ. Ու պետք չի կրթություն չստացածների աշխատանքը թերագնահատել: Յուրաքանչյուր պետություն տաքսիստների ու հավաքարարների կարիք նույնքան ունի, որքան ծրագրավորողների ու բժիշկների:

  5. #170
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե կուզես, իմ համեստ կարծիքով ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա ապրել էնտեղ, որտեղ ուզում ա՝ պայմանով, որ ենթարկվելու ա տվյալ երկրի օրենքներին: Իսկ մեր օրվա աշխարհում արևմուտքը դռները փակել ա մյուսների առաջ ու ուզում ա, որ դու իրան համոզես, որ էդքան արժեք ունես, որ իրա տարածքում ապրես: Մեկը լիներ, ասեր՝ ավելի լավ ա արևմուտքն ինձ համոզի, որ էդքան լավն ա, որ ուզենամ էնտեղ ապրել:

    Հ.Գ. Ու պետք չի կրթություն չստացածների աշխատանքը թերագնահատել: Յուրաքանչյուր պետություն տաքսիստների ու հավաքարարների կարիք նույնքան ունի, որքան ծրագրավորողների ու բժիշկների:
    Անիրական բան ես ասում: Ասենք, մի քանի միլլիոն չինացի վաղը եկան Դանիա ապրելու: Օրենքներին ենթարկվում են, լեզուն էլ սովորում են: Բայց մինչև սովորեն, ինտեգրվեն, դեռ լիքը ժամանակ կանցնի: Հիմա պատկերացրու, փողոց ես դուրս գալիս, ու իրենք մեծամասնություն են կազմում: Լեզուդ ու մշակույթդ չեն հասկանում, իրենց պահում են այնպես, ինչպես սովոր են: Դու հաստա՞տ դեռ ուզում ես այդ Դանիայում ապրել: Կարող եմ մի քանի միլլիոն էլ նիգերիացի ավելացնել:

  6. #171
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիրական բան ես ասում: Ասենք, մի քանի միլլիոն չինացի վաղը եկան Դանիա ապրելու: Օրենքներին ենթարկվում են, լեզուն էլ սովորում են: Բայց մինչև սովորեն, ինտեգրվեն, դեռ լիքը ժամանակ կանցնի: Հիմա պատկերացրու, փողոց ես դուրս գալիս, ու իրենք մեծամասնություն են կազմում: Լեզուդ ու մշակույթդ չեն հասկանում, իրենց պահում են այնպես, ինչպես սովոր են: Դու հաստա՞տ դեռ ուզում ես այդ Դանիայում ապրել: Կարող եմ մի քանի միլլիոն էլ նիգերիացի ավելացնել:
    Թող գան, ի՞նչ ա էղել որ: Նախ չեն գա: Դանիան չգիտեմ ինչու պատկերացնում ա, որ սաղ աշխարհը ուզում ա ստեղ գա: Իրականում ահավոր փոքր ա էն մարդկանց թիվը, որ իրոք ուզում ա Դանիա գալ, ու շատ ավելի փոքր ա, որոնք էստեղ գալուց ու մի քանի ամիս մնալուց հետո ուզում են մնալ: Երկրորդ, եթե տենց գան մի քանի միլիոն չինացի ու մեծամասնություն կազմեն ու Դանիան էլ Դանիա չլինի, էն կարգի, որ էլ ապրել չլինի, ուրեմն կարելի ա ուրիշ տեղ գնալ: Բայց պատմության մեջ նման դեպք չի էղել: Բնակչության տեղաշարժեր հա էլ լինում են՝ անկախ նրանից սահմաններն ինչքանով են բաց ու փակ: Ու էս դեբիլ պահանջները սաղ վիզաների համար ընդամենը արհեստական խոչընդոտներ են, որ իրանց պաշտպանեն իրանք էլ չեն հասկանում ինչից:

  7. #172
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող գան, ի՞նչ ա էղել որ: Նախ չեն գա: Դանիան չգիտեմ ինչու պատկերացնում ա, որ սաղ աշխարհը ուզում ա ստեղ գա: Իրականում ահավոր փոքր ա էն մարդկանց թիվը, որ իրոք ուզում ա Դանիա գալ, ու շատ ավելի փոքր ա, որոնք էստեղ գալուց ու մի քանի ամիս մնալուց հետո ուզում են մնալ: Երկրորդ, եթե տենց գան մի քանի միլիոն չինացի ու մեծամասնություն կազմեն ու Դանիան էլ Դանիա չլինի, էն կարգի, որ էլ ապրել չլինի, ուրեմն կարելի ա ուրիշ տեղ գնալ: Բայց պատմության մեջ նման դեպք չի էղել: Բնակչության տեղաշարժեր հա էլ լինում են՝ անկախ նրանից սահմաններն ինչքանով են բաց ու փակ: Ու էս դեբիլ պահանջները սաղ վիզաների համար ընդամենը արհեստական խոչընդոտներ են, որ իրանց պաշտպանեն իրանք էլ չեն հասկանում ինչից:
    Էս քեզ էն մարդկանց մասին, ովքեր ուզում են արտագաղթել:
    http://www.gallup.com/poll/124028/70...rmanently.aspx
    Նրանցից 200 միլլիոնը ԵՄ կուզեր գնալ, Դանիան էլ լավ բարեկեցիկ սոցիալիստական երկրի համբավ ունի:
    Իսկ տեղաշարժվելը այսօր շատ ավելի հեշտ է քան "պատմության մեջ": Հարյուր տարի առաջ ոչ ոք չէր կարող ինքնաթիռի տոմս գնել ու թռնել իր ուզած երկիրը:

  8. #173
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս քեզ էն մարդկանց մասին, ովքեր ուզում են արտագաղթել:
    http://www.gallup.com/poll/124028/70...rmanently.aspx
    Նրանցից 200 միլլիոնը ԵՄ կուզեր գնալ, Դանիան էլ լավ բարեկեցիկ սոցիալիստական երկրի համբավ ունի:
    Իսկ տեղաշարժվելը այսօր շատ ավելի հեշտ է քան "պատմության մեջ": Հարյուր տարի առաջ ոչ ոք չէր կարող ինքնաթիռի տոմս գնել ու թռնել իր ուզած երկիրը:
    Դանիայում բաներ կան, որ տիպիկ հայը չի դիմանա: Մեկը տարին տասը ամիս ձմեռն ա, մեկը՝ ժողովրդի էսպես կոչված սառնությունը: Մարդիկ մենակ ու ոչ միշտ են սոցիալական ապահովության համար տեղաշարժվում: Մանավանդ որ Դանիայի սոցիալական ապահովությունը, բացի առողջապահությունից, ոչ քաղաքացիներին հասանելի չի:

    Sendt fra min E5823 med Tapatalk

  9. #174
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա 700 միլիոնին, պարզ ա, որ ընդհանրապես աշխարհում ահագին մեծ ա տեղաշարժվել ցանկացողների թիվը: Ինչու՞ դեպի զարգացած երկրներ: Որովհետև էնտեղ կյանքն ավելի լավ ա: Ինչու՞ ա ավելի լավ: Որովհետև չզարգացած երկրները թալանելու հաշվին զարգացած երկրները զարգացել են: Բայց էդ 700 միլիոնը չի ուզում գալ, մտնել մի բուռ Դանիա: Ավելին ասեմ. ինչ Դանիան դադարեցրել ա փախստական վերցնելը, միգրացիայի թվերը բացասական են դարձել: Այսինքն, էս ընտիր բարեկեցիկ երկրից մարդիկ հեռանում են: Հետևություն. բարեկեցությունը միակ պատճառը չի, որ մարդիկ տեղաշարժվում են:

  10. #175
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ու՞ր գնալ Հայաստանից

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրականապես դեմ եմ պայմանագիր կնքելու հարցին։ Կարծում եմ՝ սա ոչ թե կկանխի արտագաղթը, այլ կնպաստի նրան, որ մարդիկ նույնիսկ ուսում ստանալուց առաջ կարտագաղթեն։
    չեմ կարծում, թե անվճար ուսման դիմաց աշխատելու պայմանագիրը նպաստի արտագաղթին, բայց դե, էսպես թե էնպես, իմ ասած պայմանագիրը, հիմիկվա ուսանողների նեդոբորի պայմաններում, խրթինա հնչում:

    մյուս կողմից էլ, եթե չեմ սխալվում, նման պայմանագրեր կնքում են Հունաստանում կամ Ռուսաստանում զինվորական ակադեմիայում պետպատվերով սովորող հայաստանցիները:

    ինչևէ՝ եթե դու վճարում ես ինչ որ մեկի ուսման համար ու նրա հետ պայման չես կապում, որ հետո քո համար է աշխատելու (առնվազն որոշակի ժամանակ), ուրեմն և ուր գնալն ու ում համար աշխատելը դա միմիայն իր հայեցողության տակ է:


    Մի կողմից, ես օրինակ դեմ չէի լինի մարզում ապրել ու աշխատել, բայց մյուս կողմից կտրականապես դեմ եմ որևէ մեկին որևէ բան պարտադրելուն։
    պարտադրելու մասին չի խոսոը, այլ՝ պայման կապելու:

    թե չէ սենց որ շարունակվի, վաղը Հայաստանում երիտասարդ կրթող մասնագետ չի լինելու ու վախենամ ընկնեն սկսեն աստղաբաշխական գումարներով դրսերից դասախոսներ բերել...


    Ու միջին աշխատավարձը դեռ միակ պատճառը չի, որ մարդիկ արտագաղթում են։ Միջին աշխատավարձի հետ պետք ա գան նաև լիքը ուրիշ աշխատանքային պայմաններ, որոնք առայժմ չեն գալիս։
    բան չասեցի


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #176
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մոռացա մի բան ասել վերևում։ Անվճար սովորողները հիմնականում իրոք արժանի էրեխեք են։ Եթե նույնիսկ սկզբում փողով-մողով են անվճար ընդունվում, հետագայում մեկ ա վճարովի են ընկնում, որովհետև ոնց էլ չլնի հայտնվում ա էդ մի դասախոսը, որը կաշառք չի վերցնում ու ցածր ա դնում չսովորողին։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ կարծում, թե անվճար ուսման դիմաց աշխատելու պայմանագիրը նպաստի արտագաղթին, բայց դե, էսպես թե էնպես, իմ ասած պայմանագիրը, հիմիկվա ուսանողների նեդոբորի պայմաններում, խրթինա հնչում:
    Նայի, ստացվում ա սենց. եթե ուզում ես անվճար սովորել, պիտի էսքան տարի աշխատես Հայաստանում: Դիմորդն էլ մտածում ա՝ ինչու՞ էսքան տարի փչացնեմ, համ էս դեբիլ կրթական համակարգը մտնեմ, դեռ մի բան էլ ստիպված լինեմ աշխատել: Էն ա միանգամից ուրիշ տեղ կգնամ:

    մյուս կողմից էլ, եթե չեմ սխալվում, նման պայմանագրեր կնքում են Հունաստանում կամ Ռուսաստանում զինվորական ակադեմիայում պետպատվերով սովորող հայաստանցիները:
    Դե բժշկականն էլ ա տենց անում կլինօրդինատուրայի համար: Բայց մարդիկ ավարտում են ու փորձում են օրենքում ծակեր ման գալ, որ պայմանագիրը խզեն: Ինչու՞ պիտի մարդ չուզենա աշխատանք ունենալ ավարտելուց հետո:

    ինչևէ՝ եթե դու վճարում ես ինչ որ մեկի ուսման համար ու նրա հետ պայման չես կապում, որ հետո քո համար է աշխատելու (առնվազն որոշակի ժամանակ), ուրեմն և ուր գնալն ու ում համար աշխատելը դա միմիայն իր հայեցողության տակ է:
    Հա բա: Աշխարհի շատ երկրներում ա բարձրագույն կրթությունն անվճար ու առանց նման պայմանների: Բայց ավարտողների քանի՞ տոկոսն ա ուրիշ տեղ գնում:

    թե չէ սենց որ շարունակվի, վաղը Հայաստանում երիտասարդ կրթող մասնագետ չի լինելու ու վախենամ ընկնեն սկսեն աստղաբաշխական գումարներով դրսերից դասախոսներ բերել...
    Սենց ո՞նց շարունակվի: Որ պայման չե՞ն դնում Հայաստանում աշխատելու: Մեկ ա, պարտադրանքը (հա, պայմանն ու պարտադրանքը նույն բանն ա էս կոնտեքստում) չի նպաստելու, որ որևէ մեկն ուզենա Հայաստանում մնալ: Ու հա, ես մեծ հույսեր եմ կապում, որ շուտով խելքի կգան ու կսկսեն դրսից աստղաբաշխական փողերով մասնագետ բերել: Էդ ժամանակ երևի երկիրը երկիր կդառնա:

  12. #177
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ինչու՞ ա ավելի լավ: Որովհետև չզարգացած երկրները թալանելու հաշվին զարգացած երկրները զարգացել են: ...
    Si vis pacem, para bellum

  13. #178
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդիրն էն ա որ ՄԻԱՎ-ով մարդը եթե ունի անհրաժեշտ կուոլիֆիկացիան ինչի պիտի ինքը դիսկրիմինացվի դրա համար։ Նենց չի որ ինքը վտանգ ա ներկայացնում միջավայրի համար։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.05.2017)

  15. #179
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրն էն ա որ ՄԻԱՎ-ով մարդը եթե ունի անհրաժեշտ կուոլիֆիկացիան ինչի պիտի ինքը դիսկրիմինացվի դրա համար։ Նենց չի որ ինքը վտանգ ա ներկայացնում միջավայրի համար։
    Իհարկե ներկայացնում է: Չպաշտպանված սեռական ակտի միջոցով կարող է ուրիշներին վարակել: Հիմա կասեք՝ թող ուրիշները պաշտպանվեն: Տեսականորեն հիանալի է հնչում, իսկ գործնականում մարդիկ հակված են իրենց ռիսկեր թույլ տալու, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ, ու մեր ՄԻԱՎ-ով դիմորդը դրա վառ ապացույցն է:

  16. #180
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օքեյ ես վաղուց թարգել եմ դիսկրիմինանտների հետ անպտուղ քննարկումները

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտե՞ղ գնալ սուսերամարտի
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2013, 06:44
  2. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  3. Ինչո՞ւ եք ուզում գնալ Հայաստանից
    Հեղինակ՝ Մարիաննա, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 393
    Վերջինը: 21.12.2011, 01:23
  4. Ուր գնալ այսօր
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.03.2009, 17:41
  5. Ու՞ր են ուզում գնալ ակումբցիները…
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2007, 16:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •