Բյուր ջան, իմ համար ամենաանցանկալի բանն եմ գրել: Երբ էս թեմայում ինձ հարցը տվել էին, գրել էի, որ ես լավ լուծում կհամարեմ, որ իրենց խաղաղ գոյությունն էդ տարածքում կապահովվի: Բայց գիտեի, որ էդքան էլ իրատեսական բան չեմ ասում:
Դու կարող ես զգայացունչ բաներ գրել ու աչքս խոթել, ես դա կհասկանամ:
Բայց չես կարող հերքել, որ տարեկան 50000 մարդ Հայաստանը լքում ա՝ չստանալով արժանի փոխհատուցում: Որ պատերազմի դեպքում էդ մարդիկ կանգնելու են ոչ միայն տունը կորցնելու, այլ կյանքը կորցնելու վտանգի առաջ: Ու չեն ստանալու փոխհատուցում: Իսկ ես ասում եմ, որ այդ 4-6 հազար բնակիչը պետք է առավել քան արժանի փոխհատուցում ստանան, ապահովվի իրանց կենցաղը, ապրուստի պայմանները ու ուրիշ բաներ:
Կարաք պոպուլիստական լոլոներ կարդաք, ձեր գործն ա, բայց կան դեպքեր, երբ հարյուրհազարների ապահովության համար պետք է մի քանի հազարին քո չուզած անհարմարությունը տաս, բայց համարժեք փոխհատուցելով:
Էջանիշներ